«ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՎ, ՄԻԱՅՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍպորտՆոյեմբերի 10-ին, Երևանում մեկնարկած Սամբոյի Աշխարհի առաջնության ժամանակ, 54 կգ քաշային ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, մեկնարկային գոտեմարտում պարտվել է ռումինացի մրցակցին, վերջինս հասել է եզրափակիչ ու Գրիգորյանը շարունակել է պայքարը սփոփիչ գոտեմարտում, պարտության մատնելով ուկրաինացի Անիժանա Պլիշին։ Վարսիկ Գրիգորյանը, բրոնզե մեդալը վիճարկել է ազգությամբ բուլղարացի Տանյա Ռադուլովյի հետ ու հաղթել է 4։0 հաշվով։ Մրցելույթների ավարտից հետո, Iravunk. com - ի մարզական թղթակիցը, Մարզահամերգային համալիրում զրուցել է Վարսիկի հետ, նա այսպես է մեկնաբանել մրցաշարը.
«Աշխարհի մակարդակով մեդալ ունենալը մեկ մարդու աշխատանքի արդյունք չէ, այնպես, որ սա միայն իմ մեդալը չէ։ Ուզում եմ շնորհավորել նաև իմ թիմին, սամբոյի մեծ ընտանիքին ։ Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած բոլոր մարզիչներին ու մարզիկներին։ Առաջին գոտեմարտում ցավոք չստացվեց հաջողության հասնել, բայց շատ ուրախ եմ, որ վերջնարդյունքում կարողացա մեդալ նվաճել։ Ափսոսում եմ, որ Հայաստանում հանդես գալով միայն բրոնզե մեդալ նվաճեցի, ամեն դեպքում, չեմ հուսահատվում։ Հուսով եմ, այս հաղթանակս կոգևորի նաև սկսնակ սամբիստներին, ունենալ նպատակներ, հավատալ իրենց ուժերին և սիրել այն, ինչ անում ես»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

