«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Մի զար­մա­նա­լի, բայց միա­ժա­մա­նակ հա­ճե­լի փաստ` մեր նախ­նիք բա­ցար­ձա­կա­պես բան չէին հաս­կա­նում ո՛չ «խա­ղա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գից», ո՛չ էլ ա­ռա­վելևս` «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կից»: 705 թ. ա­րաբ­նե­րը խա­բեութ­յամբ հրա­վի­րե­ցին և Նա­խիջ­ևա­նի Խ­րամ գյու­ղի ե­կե­ղե­ցում ողջ­–ողջ այ­րե­ցին մի քա­նի հար­յուր հայ նա­խա­րար­նե­րի ու զո­րա­կան­նե­րի: 5 դար հե­տո, հա­յոց իշ­խան, սպա­րա­պետ ԶԱ­ՔԱ­ՐԵ ԶԱ­ՔԱ­Ր­ՅԱ­ՆԸ, գրա­վե­լով Ար­դա­բի­լը, հրա­մա­յեց այ­րել մզկի­թը, ո­րում պատս­պար­վել էին քա­ղա­քի մե­ծա­մե­ծնե­րը` ա­սե­լով. «Իշ­խանքդ՝ փո­խա­նակ իշ­խա­նացն հա­յոց, զոր այ­րե­ցին այ­լազ­գիք ի Նախ­ջո­ւա­նի»: Զա­քա­րե սպա­րա­պե­տի բախ­տը բե­րել էր, որ այն ժա­մա­նակ ՔՊ և նի­կո­լա­կան­նե­րի ա­ղանդ չկար, թե չէ պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ինչ կբե­րեին այդ քաջն ռազ­մի­կի գլխին, որ 500 տա­րի անց վրեժ լու­ծեց: Առն­վազն գե­նե­րալ Ման­վել Գ­րի­գոր­յա­նի օ­րը կգցեին... Ինչ­պի­սի՜ ոչ տո­լե­րան­տութ­յուն: Ախր, ներ­կա­յիս խուն­տա­յի ձե­ռը ճար լի­ներ, Հայկ նա­հա­պե­տին էլ կդա­տեին, քան­զի, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, սպա­նեց ո­սոխ Բե­լին, փո­խա­նակ հե­տը «խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջան» սկսեր, առև­տուր ու «քիր­վա­յութ­յուն» ա­ներ:

­Նանխն­յաց ոչ տո­լե­րանտ ո­գին զար­մա­նա­լիո­րեն և հա­ճե­լիո­րեն պահ­պա­նել են Բել­գիա­յի դաշ­նակ­ցա­կան­նե­րը` նրանք մեր­ժե­ցին հան­դի­պել Սփ­յուռ­քի նի­կո­լա­կան հանձ­նա­կա­տար ԶԱ­ՐԵՀ ՍԻ­ՆԱ­Ն­ՅԱ­ՆԻ հետ. «ՀՅԴ Բել­գիա­յի կո­մի­տեն իր բո­լոր ու­ղե­կից միութ­յուն­նե­րով մեր­ժել է մաս­նակ­ցել այդ հան­դիպ­մա­նը՝ նկա­տի ու­նե­նա­լով մինչ օրս Սի­նան­յա­նի դրսևո­րած ա­պազ­գա­յին և պա­ռակ­տիչ գործ­նեութ­յու­նը։ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան սույն ներ­կա­յա­ցու­ցիչն իր նշա­նակ­ման օ­րից ի վեր հան­դես է ե­կել ա­պազ­գա­յին խիստ ար­տա­հայտ­ված վար­քագ­ծով, մեծ ջան­քեր է ներդ­րել ա­վան­դա­կան ազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի դե­րը Սփ­յուռ­քում նսե­մաց­նե­լու և տաս­նամ­յակ­նե­րով ստեղծ­ված հզոր կա­ռույց­նե­րի փո­խա­րեն նո­րա­թուխ նշա­նա­կո­վի ան­ձանց, ար­հես­տա­կա­նո­րեն, իբրև հա­մայնք­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ա­ռա­ջադ­րե­լով։ Բ­նա­կա­նա­բար այս քա­ղա­քա­կա­նութ­յան պատ­վի­րա­տուն պա­րոն Սի­նան­յա­նի ան­մի­ջա­կան պե­տերն են Հա­յաս­տա­նից, ո­րոնք Հայ­րե­նիքն այ­սօր գո­յա­բա­նա­կան խնդիր­նե­րի առջև են կանգ­նեց­րել»։ Իսկ Եր­ևա­նում թող Արծ­վիկ Մի­նաս­յա­նը պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի կու­սակ­ցութ­յան` ՔՊ­–ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ «քա­ղա­քա­կիրթ գոր­ծըն­կե­րութ­յուն» ա­նե­լու փո­խա­րեն ա­վե­լի լավ է օ­րի­նակ վերց­նի Բել­գիա­յի կու­սա­կից ըն­կեր­նե­րից: Այ դա կլի­նի հա­յե­րեն...

­Պաշտ­պա­նութ­յան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քար­յա­նը զար­մա­նում է. «Մարդ չի ի­մա­նում, թե ինչ ա­սի սրանց... Եր­կիրն ամ­բող­ջութ­յամբ թա­ղել են ող­բեր­գութ­յուն­նե­րի, կո­րուստ­նե­րի ու սպառ­նա­լիք­նե­րի մեջ, և­ որ­պես ՀՀ բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­ներ՝ դրա­նից չեն ա­մա­չում: Բայց ա­րի ու տես, որ տար­բեր երկր­նե­րի օ­դա­նա­վա­կա­յան­նե­րում ՀՀ անձ­նագ­րի վի­ճա­կից՝ ա­մա­չում են: Տես­նես սրանց ե­րե­սին մե­ռոն կպե՞լ է, թե պա­դո­շին ի՞նչ մե­ռոն»: Պա­րոն Զա­քար­յան, ի­րոք պա­դոշ են` տես­նե­լով, որ ար­ցախ­ցի­նե­րին չեն կա­րո­ղա­նում կու­տը կերց­նել, թե ի­րենց կա­պույտ անձ­նագ­րե­րը «ճամ­փոր­դա­կան փաս­տա­թուղթ» են, հի­մա կեղ­ծա­վո­րա­բար «ա­մա­չում» են անձ­նագ­րի տես­քից, են­թադ­րա­բար բո­լոր անձ­նագ­րե­րը փո­խե­լու նկա­տա­ռու­մով, որ­պես­զի «կորց­նեն» ար­ցախ­յան 070 սե­րիան... Նաև «պա­դո­շութ­յան», չար­չու հո­գե­բա­նութ­յան վառ դրսևո­րում է տխրահռ­չակ ՇԻՇ ԲՌՆՈ­ՂԻ տխրահռ­չակ օ­րի­նա­գի­ծը` 2,5–ից 15 մի­լիոն դրա­մով զին­ծա­ռա­յութ­յան ժամ­կե­տը կրճա­տե­լուց սկսած մինչև բա­նա­կից իս­պառ ա­զա­տում... Եվ զար­մա­նա­լի չէ, որ սույն ՔՊ­–ա­կա­նը «հիմ­նա­վո­րե­լիս» բե­րում է նաև Թուր­քիա­յի օ­րի­նա­կը` չէ՞ որ դա բո­լոր նի­կո­լա­կան­նե­րի ա­մե­նա­սի­րե­լի եր­կիրն է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան