ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԵՌ ՏԵՍԱԿԱՆ ՇԱՆՍԵՐ ՈՒՆԻ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո 2024-ի ընտրական մրցաշարի վերջին 2 հանդիպումներում կմրցի Ուելսի /նոյեմբերի 18-ին Երևանում /, և Խորվաթիայի /նոյեմբերի 21-ին Զագրեբում /հետ։ Վերջին երկու ծայրահեղ վատ խաղերից հետո մեր հավաքականը նախավերջին տեղում է։ Չնայած, դեռ տեսական, թեև ծայրահեղորեն անիրատեսական հնարավորություններ ունի հաջորդ փուլ անցնելու համար։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան 24-ամյա ՆԱԻՐ ՏԻԿՆԻԶՅԱՆԸ հավաքականի բաց մարզումից հետո խոսել է Եվրո - 2024 ընտրական փուլի վերջին երկու հանդիպումների և նշված տեսական հնարավորության մասին. «Մեր երկրպագուների և հայ ազգի համար պարտավոր ենք հաղթել։ Պատրաստվում ենք խաղին հույսով, որ մեզ կհաջողվի հաղթել տանը, ապա Խորվաթիայում և դուրս գալ եզրափակիչ։ Մենք դեռ ունենք հնարավորություն։ Այս տեսանկյունից որևէ ճնշում չունենք։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Եթե տանը Երևանում, հաղթենք Ուելսին, մենք կունենանք շատ լավ հնարավորություն դուրս գալ եզրափակիչ։ Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք մեր կողքին են նույնիսկ մարզման ժամանակ։ Չեմ կասկածում, որ նոյեմբերի 18-ին «Հանրապետական» ստադիոնը լեփ-լեցուն է լինելու։ Մեր երկրպագուների և մեր ազգի համար պարտավոր ենք հաղթել։ Յուրաքանչյուրիս համար շատ կարևոր է երկրպագուների աջակցությունը, որովհետև մենք նրանց հետ մի ամբողջություն ենք։

Ես չէի սպասում, որ նույնիսկ մարզման ժամանակ այսքան մարդ կգա մեզ տեսնելու։ Սա շատ լավ պրակտիկա է հետագայի համար և անհրաժեշտ է կրկնել։ Այստեղ մեծ թվով պատանիներ կան, որոնք զբաղվում են ֆուտբոլով և ունեն ազգային հավաքականում խաղալու բաղձալի երազանք։ Մենք նրանց համար պետք է օրինակ լինենք»։ Սակայն անգամ երկու հաղթանակի դեպքում մի շարք այլ նույնքան բարեհաջող հանգամանքներ են պետք, որ գումարվելով, կարող են մեր հավաքականին շանս տալ։ Նման հրաշքներ, իհարկե, ֆուտբոլում լինում են, բայց ծայրահեղ հազվադեպ։ Հավելենք, որ վերջերս Նաիր Տիկնիզյանը ամուսնացել է «Матч Tv» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինայի հետ։ Տիկնիզյանի խոսքով, ամեն ինչ շատ համեստ պայմաններում է անցել, մեծ խնջույք չի եղել, միայն շատ մոտ հարազատների ու ընկերների հետ են նշել, առանց որևէ ճոխության։

Շնորհավորում ենք նորապսակներին, մաղթում անսպառ երջանկություն, ամենալավն ու բարին:

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում