ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հի ա­թո­ռին նստած «Եր­ևա­նի թքող տղա» ԱԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅ­Ա­ՆԸ զար­մա­նա­լիո­րեն նո­րեց թքեց դա­վա­ճան­ված Ար­ցա­խի վրա: Նա կար­ծում է, որ Հա­յաս­տա­նում Ար­ցա­խի պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի պահ­պա­նու­մը կամ զար­գա­ցու­մը սպառ­նա­լիք է մեր երկ­րի անվ­տան­գութ­յա­նը. «Մենք ու­նենք ար­ցա­խա­հա­յութ­յան մեծ խնդիր։ Այն­տեղ պե­տա­կա­նութ­յուն ստեղ­ծե­լու կամ այս­տեղ պե­տա­կա­նութ­յան ինս­տի­տուտ­ներ պա­հե­լու և զար­գաց­նե­լու նպա­տակ ես չեմ տես­նում, հա­մա­րում եմ, որ դա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան անվ­տան­գութ­յա­նը ու­ղիղ սպառ­նա­լիք է և հար­ված։ Կոչ եմ ա­նում մնա­ցած բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րին նույն տրա­մա­բա­նութ­յամբ շարժ­վել»: Բայց մի՞­թե ազ­գա­յին անվ­տան­գութ­յանն ա­վե­լի մեծ սպառ­նա­լիք կա, քան կա­պի­տուլ­յան­տա­կան ամ­բողջ խուն­տան` մե­ծով ու փոք­րով, այդ թվում` Ա­լե­նով: Ինչ­պես ի­րա­վամբ հի­շեց­նում է Մար­գա­րիտ Ե­սա­յա­նը. «Ոմն Սի­մոն­յան Ա­լեն այ­սօր լրագ­րող­նե­րի մոտ այս­պես է բար­բա­ջել, երկ­րոր­դե­լով պու­ճու­րիկ մի մար­դու, ով նույնն ա­սել էր մի քա­նի շա­բաթ ա­ռաջ «Ար­ցա­խում պե­տա­կա­նութ­յուն ստեղ­ծե­լու կամ այս­տեղ պե­տա­կա­նութ­յան ինչ­որ ինս­տի­տուտ­ներ պա­հե­լու կամ զար­գաց­նե­լու նպա­տակ ես չեմ տես­նում: Հա­մա­րում եմ, որ դա Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յա­նը ու­ղիղ սպառ­նա­լիք է և հար­ված» (Տխ­րահռ­չակ «կլա­սիկ» Էդ­մո­նը–խմբ.)։ Հայտ­նի խոսք կա, գողն ա­ռա­ջինն է գո­ռում՝ բռնեք գո­ղին»:

Իսկ կա­պի­տուլ­յան­տը կեղ­տո­տա­գույն ձևով նո­րից դրսևո­րեց իր ար­ցա­խատ­յա­ցութ­յու­նը` այս ան­գամ զար­մա­նա­լիո­րեն ձգե­լով մինչև 1996–ը և թի­րա­խա­վո­րե­լով հոգ­ևոր հայ­րիկ ԼՏՊ­–ին. «Այն, ինչ մենք ու­զում էինք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցով, այ­լեւս հնա­րա­վոր չէր առն­վազն ԵԱՀԿ 1996 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի Լի­սա­բո­նի գա­գաթ­նա­ժո­ղո­վից հե­տո։ Եվ նրանք, ով­քեր այդ գա­գաթ­նա­ժո­ղո­վի կոն­սեն­սուս մի­նուս մե­կին (ընդ ո­րում, մի­նուս մե­կը Հա­յաս­տանն էր) միա­նա­լուց հե­տո պաշ­տո­նա­կան հան­դի­պում­նե­րի փակ հատ­ված­նե­րում եւ ռես­տո­րան­նե­րում մեզ հա­վաս­տիաց­նում էին, թե դա հնա­րա­վոր է ու ան­պայ­ման լի­նե­լու է, եւ մեզ ա­նընդ­հատ քա­ջա­լե­րում էին, մտքում մեկ նպա­տակ ու­նեին միայն՝ թույլ չտալ, որ Հա­յաս­տա­նում պե­տութ­յուն կա­յա­նա։ Եվ նրանց ռազ­մա­վա­րա­կան սցե­նա­րը հենց դա էր՝ Ղա­րա­բա­ղի հար­ցը որ­պես լծակ օգ­տա­գոր­ծել՝ Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նութ­յան զար­գա­ցու­մը թույլ չտա­լու հա­մար...»։ ԼԵ­ՎՈՆ ԶՈՒ­ՐԱ­Բ­ՅԱ­ՆԸ ման­րա­մասն պա­տաս­խա­նել է, սա­կայն մեջ­բե­րենք ըն­դա­մե­նը այս­քա­նը. «Նի­կոլ Փա­շին­յա­նը այ­սու­հե­տեւ զբաղ­ված է միայն մեկ գոր­ծով` իր վրա­յից մաք­րել Ար­ցա­խի կորս­տի եւ Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յան վտանգ­ման հա­մար իր մե­ղա­վո­րութ­յու­նը եւ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը: Ե­թե դրա հա­մար պետք է կեղ­ծել պատ­մա­կան ճշմար­տութ­յու­նը, Նի­կոլ Փա­շին­յա­նը մեկ վայրկ­յան ան­գամ չի վա­րա­նե­լու...»:

ԱՄՆ ՍԵ­ՆԱՏՆ ըն­դու­նել է բա­նաձև, ո­րով ար­գել­վում է ԱՄՆ­–ին ռազ­մա­կան օգ­նութ­յուն տրա­մադ­րել Ադր­բե­ջա­նին։ Օ­րի­նա­գի­ծը նա­խա­գա­հին ար­գե­լում է ա­ռա­ջի­կա եր­կու տա­րում հրա­ժար­վել Ա­զա­տութ­յան ա­ջակ­ցութ­յան ակ­տի 907–րդ հոդ­վա­ծից, ո­րը ԱՄՆ կա­ռա­վա­րութ­յանն ար­գե­լել է Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յանն ու­ղիղ օ­ժան­դա­կութ­յուն ցու­ցա­բե­րել։ Ա­մե­րի­կա­ցի սե­նա­տոր Գա­րի Փի­թեր­սը օ­րի­նա­գի­ծը ներ­կա­յաց­րել էր 2023 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 29–ին՝ ի պա­տաս­խան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի դեմ Ադր­բե­ջա­նի հար­ձա­կում­նե­րի. «Միաց­յալ Նա­հանգ­նե­րը չի կա­րող մեղ­սա­կից լի­նել հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ ադր­բե­ջա­նա­կան բռնութ­յուն­նե­րին...»: Ի­հար­կե, շնոր­հա­լութ­յուն սե­նա­տոր Գա­րի Փի­թեր­սին, սա­կայն դա Ադր­բե­ջա­նի զեն­քի չնչին մասն է: Զար­մա­նա­լի է, ԱՄՆ­–ին «слабо՛» ստի­պել Իս­րա­յե­լին, որ չզի­նի մա­զու­թա­յին տե­ռո­րիստ­նե­րին...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում