«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Փաշինյանը կասկածում է թիմակիցներին

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Նախօրեին ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկել են կուսակցականների՝ ՔՊ կանոնադրությունից եւ ծրագրից բխող պարտականություններին, ինչպես նաեւ կուսակցական էթիկային առնչվող հարցեր։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ դեռեւս վարչության ընտրություններից հետո է որոշված եղել քննարկել կուսակցականների վարքականոնի ու պարտավորությունների հարցը, սակայն դա ձգձգվել է, Նիկոլ Փաշինյանը հարցը հիմա է օրակարգ բերել, քանի որ կասկածներ ունի թիմակիցներից գրեթե բոլորի նկատմամբ եւ տարբեր գործիքակազմով հետեւում է նրանց։ Կուսակցականի վարքականոններ սահմանելով՝ նա ուզում է լրացուցիչ գործիք ունենալ, քանի որ նախօրեի նիստին ասել է, որ այն կուսակիցները, որոնք չեն հետեւի այդ կանոններին, պատասխանատվության կենթարկվեն թե՛ քաղաքական, թե՛ քրեական առումով։


Զավեշտն այն է, որ ՔՊ նիստում հնչել է «չի կարելի»-ների շարք, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով թույլ է տալիս անձամբ ինքը՝ Փաշինյանը։ Օրինակ, չի կարելի հայհոյել, մի բան, որ նա անում է իշխանության գալու առաջին իսկ օրվանից։ Իսկ վերջին ընտրությունների քարոզարշավին նա սպառնում էր «շինել» ընդդիմախոսներին, անգամ ձեռքերով էր ցույց տալիս, ԱԺ ամբիոնից էլ «թափ տալու» մասին էր խոսում։ Մյուս կանոնը՝ չի կարելի փողոցը չթույլատրված տեղով անցնել, լուսացույցի կանաչի տակով է պետք անցնել, մինչդեռ Փաշինյանի շարասյունը ոչ մի լուսացույց չի հարգում եւ անցած տարի էլ հղի կնոջ մահվան պատճառ դարձավ։ Չի կարելի կաշառք վերցնել, ընտրություններ կեղծել եւ այլն։

Փաշինյանը հատկապես կենտրոնացել է կեղծելու թեմայի վրա՝ հասկացնելով, որ չի մարսում ո՛չ վարչության ընտրությունների, ո՛չ էլ Մալաթիայի կուսակցական խորհրդի ու եւս մի քանի խորհուրդների ընտրություններում կուսակիցների զեղծարարությունների փորձերը»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում