ՌԴ-ն մեր տնտեսության թթվածինն է, նրա հետ կտրուկ խաղեր խաղալը հավասար է ինքնասպանության․ Տնտեսագետի բացառիկ վերլուծությունը

Տնտեսություն

Ակնհայտ է, որ հայ–ռուսական հարաբերություններն այսօր, մեղմ ասած, ոչ բավարար վիճակում են, ՀՀ–ում հակառուսականության աստիճանը բարձրանում է , իսկ ՌԴ–ում էլ Հայաստանի իշխանություններին, այլեւս լուրջ չեն ընդունում։ Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ շատերը մոռանում են, որ այն ուղիղ ազդեցություն է ունենալու նաեւ ՀՀ տնտեսության վրա, քանի որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի տնտեսությունից։ Ուրեմն ինչ բացասական տնտեսական էֆեկտների կարող ենք ականատես լինել օր-օրի սրվող հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից, ով նախ արձանագրեց․

-Ամոթ է դարձել բարձրաձայն ասել Հայաստանում, որ ՌԴ-ն մեր բարեկամն է, մեր եղբայրն է։ Մենք պետք է առերեսվենք ճշմարտության հետ՝ Ռուսաստանը մեր տնտեսությանը թթվածին է տալիս և դա չգնահատելը անպատվություն է մեր կողմից։ Նույնիսկ , եթե հիմնավոր լինի այն վտանգավոր կուրսը, որը վերցրել են այսօրվա իշխանությունները, նախ պետք է դիֆերսիֆկացնել հնարավորությունները ու չուրանալ հիմնական փորձություններով անցած բարեկամի հետ ունեցած հարաբերությունները։ Մենք իրավունք չունենք ՌԴ-ի հետ կտրուկ շարժումներով առաջնորդվել, ՌԴ-ի հետ կտրուկ խաղեր խաղալը կարող է շատ ծանր հետեւանքների բերել։ ՌԴ-ի հետ շատ զգույշ են վերաբերում անգամ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառող ԱՄՆ, Եվրոմիության անդամ երկրները, այնումանենայիվ իրենց մասնավոր ընկերությունները քնում-արթնանում են իրենց տեսնելով ռուսական շուկայում։ Եվ վստահ եմ, որ հատկապես պատերազմից հետո առաջին հերթին հենց արեւմուտքը պետք վերականգնի իր կապերը ՌԴ-ի հետ։ 

Տնտեսագետը նկատում է․

-Ի վերջո, մենք պետք է մի բան նկատի ունենանք, որ ՀՀ-ն գտնվում է բացարձակ մեկուսացման մեջ արտաքին աշխարհիվ, ինտեգրացիոն գործընթացներից եւ եթե չլինի նաեւ տարածաշրջանային ինտեգրացման այն միավորումը, որի անունն է ԵԱՏՄ եւ դրա առանցքը կազմող շատ օրինակելի հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունները մենք չէինք գոյատեւի ուղղակի։ Այդ հարաբերություններն են, որ թույլ են տվել ՀՀ-ին տասը տարվա ընթացքում տասը անգամ բազմապատկել ՀՀ առեւտրատնտեսական շրջանառությունը։ Նման ցուցանիշ աշխարհում որեւէ երկիր չունի, ոչ միայն ԵԱՏՄ-ում ենք մենք առաջատար, այլեւ աշխարհի որեւէ երկիր տաս տարվա ընթացքում անընդհատ այսպիսի աճ չի արձանագրել։ Նույնիսկ այն տարիներին, երբ մենք ունեցել ենք տնտեսական անկում ՀՀ-ն այդ նույն տարում 86 տոկոս աճ է գրանցել  գինեգործության արտահանման ոլորտում։ Այսինքն ներքին մակրոտնտեսական ցուցանիշը երբ համեմատում ենք, թե այնուամենայինվ ՀՀ-ից որքան պատրաստի ապրանք է դուրս եկել դեպի ՌԴ, տեսնում ենք, թե ինչ շահավետ վիճակում ենք։ Հիմա պատկերացրեք այդ ամենը հետընթաց է գրանցում։ Հիմա մի ուրիշ բան ասեմ, միայն 2022թ․-ին տարեկան կտրվածքով եկել է մոտ տասը միլիարդ ԱՄՆ դոլար, դրանից հինգ միլիարդը եկել է բանկային համակարգով։ Բայց մենք շատ լավ հասկանում ենք չէ՞, որ ՌԴ-ից ՀՀ եկողները բոլորը չէ, որ ունենք բանկային հաշիվներ, իրենք ուղղակի գրապանները դնում գալիս են ու որոնք չեն արտացոլվում բանկային համակարգում։ Դրան գումարեք եւս 20 տոկոս դրամի արժեւորում ի հաշիվ դարձյալ ՌԴ-ից եկած ռելոկանտների։ Ես դեռ այլ ոլորտների մասին չեմ խոսում։

Մեր զրուցակիցը նաեւ բացահայտեց․

-Նոր բան ասեմ Ձեզ, իսկ Դուք գիտեք, որ ԵԱՏՄ-ում լուրջ գնահատականեր են հնչել, որ ՀՀ-ն ունի բացառիկ հնարավորություն իրեն  վերագտնելու, որպես ինդուստրիալ երկիր, մենք հիմա ագրարային ենք դարձել։ Հիմա ես հարց եմ տալիս, ինչով ենք մենք լրացնելու ՌԴ-ին, ունենք թեկուզ 0․1 տոկոս այլընտրանք։ Կառավարությունը կարող է չարացած լինի , կարող է արտաքին ուժերի ինչ-ինչ պատվերներ կատարի, բայց ի վերջո պետք է մտածի չէ՞, որ անգամ կառավարության այդ փոքրաթիվ խումբը մարդկանց ՀՀ-ում է ապրելու։ Ո՞նց է ապրելու, եթե սննդամթերքից անգամ կախվածություն կա, հացամթերքը որտեղից է գալիս։ Մենք  Արցախ ենք կորցրել, որը մեզ մատակարարում էր ցորեն, եւ հիմա ասում են Արցախը մեզ համար բեռ էր։ Արցախը բեռ չէր, Արցախը մեզ պահել է, կերակրել է, այդ տկարամիտներն են բեռ համարել։ Եվ  նույն ՌԴ-ն է հորդորել ՀՀ-ին այս տարվա լրացուցիչ բերքը չարտահանել։ Այս ոլորտները կարող ենք շարունակել։ ՌԴ-ից հրաժարվելը մեզ համար տնտեսական առումով ինքնասպանություն է եւ, նրանք, ովքեր գնում են դրան, պետք է պատասխան տան հասարակության առաջ, պարտավոր են հաշվետու լինել։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում