Սինագոգը հրկիզելու փաստը Ադրբեջանը օգտագործեց ՀՀ-ի դեմ՝ Իսրայելի հետ նոր զենքի պայմանագիր կնքելով․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իսրայելահայ մեր հայրենակիցը

Հանդիպում

<<Երևանում հրեական կրոնական  հաստատության (սինագոգի) դռները հրկիզելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց Իսրայելում եւ այդ աղմուկ բարձրացնելուն, տարածելուն մեծապես նպաստեց ադրբեջանական լոբբինգը, որը մեծ փողեր է  ծախսում տարեկան կրտվածքով հակահայկան մթնոլորտ Իսրայելում ստեղծելու համար>>,-«Իրավունքի»-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելի հայերը» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը, ընդգծելով․

-Սինագոգը հրկիզելու փաստը Ադրբեջանը օգտագործեց ՀՀ-ի դեմ, Իսրայելին մեկ անգամ եւս նման <<փաստարկներով>> համոզելով, որ Հայաստանը Իսրայելի թշնամին է, իսկ Ադրբեջանը պետք է զինվի իսրայելական զենքերով ՀՀ-ի դեմ պայքարելու համար։

-Վերջին շրջանում Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի հարավ–արևմտյան հատվածում, որը հայտնի է որպես «Կովերի պարտեզ», իրավիճակը բավականին լարված է։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ նոյեմբերի 16-ին  հրեա վերաբնակիչները մեքենաներով և մոտոցիկլետներով մտել են «Կովերի պարտեզ»: Քաղաքի հայ բնակիչները շրջափակել են բարիկադավորված սահմանագիծը։ Իրականում ի՞նչ է տեղի ունեցել։

-«Կովերի պարտեզ»-ի հետ կապված հակամարտությունը դեռ նոր է սկսվել: Կարող եմ փաստել, որ նոյեմբերի սկզբին Հայոց պատրիարքարանը հայտարարությամբ հանդես եկավ և տեղյակ պահեց համապատասխան կազմակերպությանը՝ «Կովերի պարտեզ» ձեռնարկը չեղարկելու մասին: Այդ լուրից հետո, իբր անտեղյակ լինելով, այս կազմակերպության ղեկավար Դենիել Ռուբինշտեյնը զինված, տեխնիկայով՝ տրակտորով, եկան և սկսեցին քանդել պատրիարքարանի կայանատեղի պատերը, շինարարական անօրիանական աշխատանքներ իրականացնել, որին դեմ կանգնեց հայկական համայնքը՝ պատրիարքի գլխավորությամբ, այստեղ նստացույց կազմակերպեցին: Հիմա այնտեղ վրան է տեղադրված և հայերը 24-,ժամյա ռեժիմով հերթապահում են, որպեսզի որևէ մեկը չգա և այնտեղ անօրինական աշխատանքներ չիրականացնի։ 

Հրեական կողմը իհարկե, չի ընդունում հայկական կողմի պահանջները: Խնդիրն այն է, թե ինչու մեր պատրիարքը պետք է գնար հրեական պետության հետ գործարքի: Այս կազմակերպության հետևում կանգնած է հրեական պետությունը, Իսրայելի ներքին գործերի նախարարությունը, ներքին անվտանգության նախարարությունը, Երուսաղեմի քաղաքապետարանը, բազմաթիվ այլ ուժեր: Հրեական պետության հետ, այսպես ասած, գործարքի չեղարկումը, ցավոք, գրեթե անհնար է, նույնը տեղի ունեցավ հունական պատրարքարանի հետ, որը նաև մեկ հողակտոր կորցրեց Երուսաղեմի հին քաղաքում, սակայն հայերի կորուստները շատ ավելի մեծ կլինեն, եթե գործը հասնի Իսրայելի գերագույն դատարան։

-Ամփոփ ներկայացրեք խնդրեմ իրավիճակը Իսրայելում։ 

- Բարեբախտաբար վերջին օրերի ընթացքում Իսրայելի հրթիռահարումները նվազել են, սա պայմանավորված է Իսրայելական բանակի Գազայի գոտու կենտրոնում իրականացվող բարեհաջող ռազմական օպերացիաներով, որի ընթացքում բացահայտվում են նորանոր թունելներ, բունկերներ, առգրավվում են մեծ քանակությամբ զենք-զինամթերք, ոչնչացվում այն հրթիռները, որոնցով հրթիռահարվում էին երկրի կենտրոնական տարածքները։ Ինչ խոսք, երկրի հարավային քաղաքները դեռ հրթիռահարվում են, այդ շրջանները դեռ անմարդաբնակ են։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում