«Հրապարակ». Ինչո՞ւ Սամվել Շահրամանյանը, բայց ոչ Գուրգեն Ներսիսյանը

Մամուլի տեսություն

 «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը հրավիրել է՝ առանց հստակեցնելու նրա պաշտոնը։ Ուղարկված «հրավերի» մեջ նշված չի եղել, որ նա զբաղեցրել կամ զբաղեցնում է ԱՀ նախագահի պաշտոնը, ընդամենը գրել են անուն-ազգանունը։ Արցախի նախագահը բոլոր հիմքերն ուներ՝ մերժելու ՔՊ-ականների հրավերը, սակայն տեղեկություններ կան, որ Շահրամանյանն ինքն ասելիք ունի, դրա համար է գնում նոյեմբերի24-ի նիստին։

Ուշագրավ է, որ Շահրամանյանին հրավիրում են որպես պատերազմին նախորդած շրջանում ԱԱԾ-ն ղեկավարած պաշտոնյայի, ինչի մասին օրերս հստակեցրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, սակայն պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ԱՀ գլխավոր դատախազ, ապա պետնախարար աշխատած Գուրգեն Ներսիսյանին չեն հրավիրում, որի ձեռքի տակով են անցել պատերազմի վերաբերյալ բոլոր գործերը։

Ինչ վերաբերում է Ջալալ Հարությունյանին, ապա նրա հարցով էլ հանձնաժողովը դեռ կամուկացի մեջ է։ Չնայած Անդրանիկ Քոչարյանը հաստատել էր, որ Շահրամանյանից հետո հրավիրելու են Ջալալ Հարությունյանին, սակայն խնդիրն այն է, որ Հարությունյանի նկատմամբ 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայողական անփութության մեղադրանք կա հարուցված, իսկ հանձնաժողովն ի սկզբանե որոշել էր՝ ովքեր անցնում են քրգործով, նրանց «չհարցաքննել»։ Թե ինչու են մտքափոխվել եւ արդյոք կհրավիրե՞ն Հարությունյանին հանձնաժողով, դեռ վերջնական որոշում չկա։

Հիշեցնենք․ ընդդիմությունը կարծում է, որ այս հանձնաժողովի ժամկետն օգոստոսին լրացել է, եւ դիմել են ԱԺ նախագահին, որ դադարեցնի դրա ապօրինի գործունեությունը։ ԱԺ աշխատակազմից տեղեկացանք, որ ստացել են դիմումը, առաջիկայում կպատասխանեն»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում