ԳԵՏԱՆՑՈՒՄԻՆ ՁԻԵՐԻՆ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ. ԻՍԿ ԱՎԱՆԱԿՆԵՐԻ՞Ն

Վերլուծություն

­Չար լե­զու­ներն ա­սում են, որ բրի­տա­նա­կան MI6-ի շեֆ Ռի­չարդ Մուրն ա­վե­լի ու ա­վե­լի է հակ­վում այն մտքին, որ Նի­կո­լը «յուղ է վա­ռում» ու ժա­մա­նակն է նրան փո­խա­րի­նել: Համ էլ կա­պի­տուլ­յան­տի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րո­շու­մը չա­փա­զանց ան­կա­յուն է և­ ան­կա­նոն պտույտ­ներ է տա­լիս, ինչ­պես կողմ­նա­ցույ­ցի սլա­քը մագ­նի­սա­կան փո­թո­րի­կի ժա­մա­նակ: Ի­հար­կե, հան­րա­հայտ է, որ սըր Մու­րի սի­րեց­յա­լը ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յանն է, ով վա­ղուց դուրս է ե­կել իր պաշ­տո­նից բխող լիա­զո­րութ­յուն­նե­րից: Սա­կայն MI6–ի ղե­կա­վա­րը Լոու­րենս Ա­րա­բիա­ցու ար­ժա­նի ժա­ռան­գը չէր լի­նի, ե­թե ըն­դա­մե­նը մեկ «ձիու» վրա խա­ղադ­րույք դներ: Եվ ա­հա շշուկ­ներ են հայտն­վում, որ «Օ­մե­գա» Ա­րա­րատ Միր­զո­յա­նը Լոն­դո­նում նույն­պես դի­տարկ­վում է որ­պես հնա­րա­վոր տար­բե­րակ:

ՏԵՍԱՐԱՆՆԵՐ` ԱՌԱՆՑ ՀԱՑԻ

­Սա­կայն մինչ լոն­դոն­յան «բարձ­րաշ­խա­րիկ» խա­ղե­րի թե­ման շա­րու­նա­կե­լը իջ­նենք «գե­տին» և տես­նենք, թե ինչ է կա­տար­վում քա­ղա­քա­մայր Եր­ևա­նում: Ա­վա­գա­նիում գրանց­վեց ա­ռա­ջին տու­րուդմ­փո­ցը:

Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նի «ման­դա­տահ­րա­ժա­րու­մից» հե­տո ա­ռա­ջին դե­րում հայտ­ված Մա­նուկ Սու­քիաս­յա­նի ե­լույ­թը դուր չե­կավ Ա­րամ Զ.–ի կու­սա­կից Ա­նի Խա­չատր­յա­նին. «Մայր Հա­յաս­տան»–ի թա­մա­դա­յին ու­զում եմ հի­շեց­նել, որ «Հան­րա­պե­տութ­յուն» կու­սակ­ցութ­յան քա­ղա­քա­կան ու­ղին ա­վե­լի եր­կար է, քան ձեր թի­մի քա­ղա­քա­կան հայ­րե­րի բո­լո­րի կեն­սագ­րութ­յունը միա­սին վերց­րած: Այս ամ­բիո­նը թու­լութ­յան և­ ան­կա­րո­ղութ­յան ար­ցունք­նե­րով ո­ղո­ղե­լու փո­խա­րեն հա­մար­ձա­կութ­յուն ու­նե­ցեք կանգ­նել ՀՀ քա­ղա­քա­ցու դի­մաց և պա­տաս­խա­նեք, թե ին­չու էր ձեր քա­ղա­քա­կան թի­մը Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կում փոր­ձում վի­ժեց­նել ՀՀ ան­կա­խութ­յու­նը, ին­չու էին ձեր քա­ղա­քա­կան հայ­րե­րը ռու­սա­կան ռուբ­լիով սնվող և­ ինք­նա­թա­գադ­րու­մով զբաղ­վող որ­պես հյու­սի­սա­յին Z ար­բան­յակ­ներ խա­ղում: Ին­չու էին ձեր տե­րե­րը սե­փա­կան ժո­ղովր­դից նե­ղա­ցած, ա­բիժ­նիկ վի­ճա­կում ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րում ՀՀ ան­կա­խութ­յու­նը վա­ճա­ռում»: «Մայր Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յան ան­դամ Սո­նա Ա­ղեկ­յա­նը տե­ղից ար­ձա­գան­քեց. «Ո­րով­հետև քո տե­րե­րը թույլ էին տվել, որ Վազ­գեն Սարգս­յա­նի ար­ձա­նի վրա թուր­քե­րը մի­զեն, չափդ ճա­նա­չի»: Ա­նի Խա­չատր­յա­նը պա­տաս­խա­նեց՝ ա­սե­լով, թե թող կո­յու­ղու թա­գու­հին լռի: Եվ ե­ղավ ֆի­զի­կա­կան կռիվ` լրիվ ԱԺ–ի կռիվ­նե­րի «ա­վան­դույ­թին» հա­մա­պա­տաս­խան: «Ըն­դա­մե­նը ե­լույթ էի ու­նե­նում, դահ­լի­ճից սկսե­ցին հնչեց­նել մեկ­նա­բա­նութ­յուն­ներ և­ ա­վե­լորդ բա­ռեր. զգա­ցի, որ ե­լույթս չի ստաց­վում, ցած ի­ջա և­ այդ պա­հին «կո­յու­ղաջ­րե­րի թա­գու­հին» ջուր ցո­ղեց» իմ ուղ­ղութ­յամբ, ես մա­զե­րից քա­շե­ցի՝ փոր­ձե­լով վերց­նել ձեռ­քի բա­ժա­կը ինք­նա­պաշտ­պա­նութ­յու­նից ել­նե­լով»,– այս­պես ներ­կա­յաց­րեց կա­տար­վա­ծը Ա­նի Խա­չատր­յա­նը: Դե ինչ, «ա­ռա­ջըն­թաց» կա` ե­թե ԱԺ–ում ըն­դա­մե­նը «բոք­սում են զմիմ­յանս», ա­պա Եր­ևա­նի ա­վա­գա­նիում նաև ի­րար մա­զեր են փի­տում:

«­Ժող­ջա­նը» պի­տի որ գոհ լի­նի` թեև հաց չկա, բայց տե­սա­րանն ա­պա­հով­ված է: Մինչ­դեռ ա­վե­լի բնա­կան կլի­ներ, ե­թե «ժող­ջա­նը» շոու­նե­րով տար­վե­լու փո­խա­րեն զբաղ­վեր դժբախ­տութ­յուն­նե­րի պատ­ճառ խուն­տա­յին վռնդե­լով: Չէ որ դեռ 1989–ին Մով­սես Գոր­գիս­յա­նը բա­նաձ­ևել էր` սու­գը հա­վերժ է, երբ պայ­քար չկա: Հին ԱԻՄ–ա­կան Ար­մեն Զա­տիկ­յա­նի դի­տարկ­մամբ. «Ին­չու՞ հայ ժո­ղո­վուր­դը չի պայ­քա­րում երկ­րա­ծախ դա­վա­ճա­նութ­յան դեմ, ո­րով­հետև ին­քը չգի­տի թե ինչ­պես են ինք­նա­բուխ ոտ­քի ել­նում, ո­րով­հետև մինչև հի­մա նրան տե­րերն են ոտ­քի հա­նել և մեծ ու փոքր նե­ռե­րին դեմ տվել, ինքն էլ նրանց կուռ­քի տեղ դրած, ու­սե­րի վրա տա­րել գա­հին է դրել... Ժո­ղո­վուր­դը չգի­տի, թե ինչ­պես ինք­նա­բուխ ոտ­քի ել­նի, քա­նի որ նման բան չի ա­րել, մինչև նրան ոտ­քի չեն հա­նել նա տե­ղից չի շարժ­վել ու հի­մա էլ նույն վի­ճակն է, ին­քը ոտ­քի չի ել­նում, տե­րերն էլ նրան ոտ­քի չեն հա­նում, ո­րով­հետև նի­կո­լը լրիվ ար­դա­րաց­նում է ի­րեն ու կա­տա­րում իր վրա դրված «ա­ռա­ջադ­րանք­նե­րը»:

Ս­տո՛պ, կար­ծես թե այն­քան էլ չի կա­տա­րում: Թե չէ ին­չո՞ւ նույն ա­վա­գա­նի Ա­նի Խա­չատր­յա­նը հի­շեց Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նի` ОРТ–ով հան­դես գա­լը և դա ո­րա­կեց «Մոսկ­վա­յից ՀՀ ան­կա­խութ­յան դեմ պայ­քար»: @­Կանչ Տե­լեգ­րամ ա­լիքն էլ հա­վաս­տիաց­նում է. «Կա­պի­տուլ­յան­տին Մոսկ­վան ու­ղիղ տեքս­տով «су­кин сын» է ա­սել, և ռու­սա­կան փրկօ­ղակն այլևս ազ­գա­դա­վի հա­մար չի գոր­ծում: Ա­վե­լին՝ Նի­կո­լը գի­տի, որ հենց Մոսկ­վա­յի գլուխն ա­զատ­վեց Ուկ­րաի­նա­յից, իր հար­ցե­րով լրջա­գույնս զբաղ­վե­լու են: Իշ­խա­նութ­յու­նը պա­հե­լու հար­ցում կա­պի­տուլ­յան­տի միակ փրկօ­ղակն Արև­մուտքն է: Ա­վե­լին՝ ան­ձամբ ազ­գա­դա­վին Ռու­սաս­տա­նի ճան­կե­րից կա­րող է փրկել միայն Արև­մուտ­քը»:

ԱԼԻԵՎ=ՆԻԿՈԼ

Jamanak

­Բայց ար­յո՞ք Արև­մուտ­քը մտա­դիր է փրկել կա­պի­տուլ­յան­տին: Ե­թե դա­տենք ԵԱՀԿ–ում ԱՄՆ դես­պա­նի ե­լույ­թից, ա­պա «հայ­կա­կան դե­մոկ­րա­տիան» նույ­նիսկ ար­տա­հան­ման է ար­ժա­նի: Սա­կայն Լոն­դո­նում ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի և «Օ­մե­գա» Ա­րա­րատ Միր­զո­յա­նի «ստու­գա­տե­սը» այլ բան է վկա­յում: Աս­ված է, որ գե­տանց­մա­նը ձիե­րին չեն փո­խում: Իսկ ա­վա­նակ­նե­րի՞ն` ժա­մա­նա­կին գե­նե­րալ Լե­բեդն ա­սել էր. «Ос­лов мож­но и нуж­но ме­нять»:

Ի դեպ, ԵԱՀԿ ԽՎ նիս­տի օ­րե­րին եվ­րո­պա­ցի պատ­գա­մա­վոր­նե­րը բոլ–բոլ ա­մո­թանք կե­րան Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րա­կում: ՀՀԿ–ն բո­ղո­քի ցույց էր կազ­մա­կեր­պել, ո­րի հիմ­նա­կան պա­հանջն էր ա­զատ ար­ձա­կել Բաք­վի և Եր­ևա­նի քաղ­բան­տարկ­յալ­նե­րին: Ն­րանց լու­սան­կար­նե­րը պաս­տառ­նե­րի վրա կողք կող­քի էին: Փաս­տա­ցի ՀՀԿ–ն ձևա­կեր­պեց ներ­կա­յիս վի­ճա­կի բա­նաձ­ևը` Ա­լիև=­Նի­կոլ, այ­սինքն` ներ­կա­յիս խուն­տան միան­շա­նակ օ­կու­պա­ցիոն վար­չա­կարգ է: Ու պա­տա­հա­կան չէ, որ դրա­նից կա­տա­ղել է ոչ միայն ՔՊ–ն, այլև ո­րո­շա­կի կեղծ հա­կա­նի­կո­լա­կան ու­ժեր, և ծա­վա­լել են ան­նա­խա­դեպ զրպարտ­չա­կան ար­շավ ընդ­դեմ Սերժ Սարգս­յա­նի և ՀՀԿ–ի: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է մե­դիա­յի և PR–ի փոր­ձա­գետ Հայկ Դերզ­յա­նը. «Ո­րոշ քա­ղա­քա­կան ջեբ­կիր­ներ փո­խում են ի­րենց ո­ճը և տ­ևա­կան ժա­մա­նակ փոր­ձում են Նի­կոլ Փա­շին­յան ա­նու­նով քա­ղա­քա­կան ա­ղե­տին նե­տել ՀՀԿ–ի ջե­բը: Հե­տաքր­քիր է, որ այդ թե­զը ա­ռաջ տա­նող­նե­րը Ար­ցա­խի հանձ­նու­մը ևս փոր­ձում են նույն փա­թե­թով և նույն սկզբուն­քով տե­ղա­վո­րել մեր գրպա­նում: Ա­ռանց հու­զա­կան և վի­րա­վո­րա­կան կոն­տեքս­տի ար­ձա­նագ­րենք մի քա­նի շատ կար­ևոր փաստ»: Փոր­ձա­գե­տը ներ­կա­յաց­նում է 12 կետ, սա­կայն դրան­ցից ա­ռանձ­նաց­նենք այս մե­կը. «Մի շարք մե­ղադ­րող­ներ, ով­քեր այն ժա­մա­նակ այլ զբաղ­վա­ծութ­յուն ու­նեին ու չկա­րո­ղա­ցան տեղ գտնել նոր իշ­խա­նութ­յան կազ­մում` դար­ձան ֆեյք ընդ­դի­մա­դիր»: Խոս­քը այս­պես կոչ­ված «ընդ­դի­մութ­յան ընդ­դի­մութ­յան» և տա­րա­տե­սակ ա­բիժ­նիկ­նե­րի մա­սին է: Մի հետաքր­քիր Տե­լեգ­րամ ա­լիք, ո­րը Լ­ևոն Քո­չար­յա­նին ա­ռաջ տա­նող պրոք­սի է հա­մար­վում, զո­րօ­րի­նակ, Քո­չար­յա­նի «զոմ­բո» ֆա­նատ­նե­րին հա­մա­րում է ա­վե­լի վտան­գավոր (այդ թվում երկ­րորդ նա­խա­գա­հի թի­մի հա­մար), քան նույ­նիսկ Նի­կո­լի զոմ­բո­ֆա­նատ­նե­րին:

­Սա­կայն վե­րա­դառ­նանք Արև­մուտ­քին և վեր­ջի­նիս կող­մից Նի­կո­լին փո­խե­լու դրդա­պատ­ճառ­նե­րին: Տե­ղի է ու­նե­ցել հե­տաքր­քիր տե­ղա­շարժ` Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ հա­վա­քա­կան Արև­մուտ­քի ու մաս­նա­վո­րա­պես անգ­լո­սաք­սե­րի վե­րա­բեր­մունքն այլևս ա­ռաջ­վա պես «շո­կո­լա­դա­յին» չէ: Մեկ­նա­բա­նե­լով գե­նե­րալ Պետ­րեու­սի հետ զրույ­ցը ռազ­մա­կան պատ­մա­բան Էնդր­յու Ռո­բերթ­սի նոր գրքի մա­սին՝ «Հա­կա­մար­տութ­յուն. Պա­տե­րազ­մի է­վոլ­յու­ցիան 1945 թվա­կա­նից մինչև Ուկ­րաի­նա», ՀՀ եվ­րաաթ­լանտ­յան կողմ­նո­րոշ­ման ջերմ ջա­տա­գով, քա­ղա­քա­գի­տութ­յան դոկ­տոր Հ­րաչ­յա Ար­զու­ման­յա­նը գրում է. «Քա­ղա­քա­կան ա­ռաջ­նորդ­նե­րը մտա­դիր են պար­տութ­յու­նը իբ­րեւ նորմ պար­տադ­րել հայ ժո­ղովր­դին։ Ին­չո՞ւ են նրանք դա ա­նում, ո­րո՞նք են այս պահ­ված­քի դրդա­պատ­ճառ­նե­րը՝ այս ա­մե­նը հե­տո. ա­ռայժմ ըն­դա­մե­նը փաս­տե­րի ար­ձա­նագ­րում։ Հա­յաս­տա­նը, նրա բարձ­րա­գույն ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յու­նը պատ­րաստ չէ պա­տե­րազ­մի։ Ն­րանք ցան­կա­նում են «խա­ղա­ղութ­յուն», ին­չը, ան­շուշտ, դրդում է թշնա­մի­նե­րին ու­ժե­ղաց­նել ռազ­մա­կան ճնշու­մը՝ վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի հաս­նե­լու և հայ­կա­կան պե­տա­կա­նութ­յան վե­րաց­ման հա­մար։ Հա­յաս­տա­նի բարձ­րա­գույն ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յունն իր թու­լութ­յամբ հրահ­րում է թշնա­մի­նե­րին»։

Ն­ման է, որ հա­վա­քա­կան Արև­մուտ­քին ՀՀ ղե­կին հի­մա պետք է ոչ թե կա­պի­տուլ­յանտ, այլ միան­գա­մայն այլ ո­րակ­նե­րով օժտ­ված գոր­ծիչ: Թե ինչ նպա­տակ­նե­րով, ում դեմ պա­տե­րազ­մե­լու հա­մար` դա ա­ռան­ձին հարց է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում