«Հրապարակ». ՔՊ-ում 2 ժամանոց փակ հանդիպում են ունեցել Անահիտ Ավանեսյանի հետ

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Երեկ ՔՊ-ում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մոտ 2 ժամանոց փակ հանդիպում է տեղի ունեցել։ Քննարկել են պարտադիր բժշկական ապահովագրության հարցը։ Նախարարը տեղեկացրել է, որ 2024-ից Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրություն: Եվ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամենամսյա գումար պետք է վճարեն պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։ Սակայն ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ` երկու տարի փորձնական շրջանով։

Առաջին փուլում առողջական ապահովագրություն կունենան աշխատող քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք եւ որոշ այլ խմբեր։ Եթե մարդը եկամուտ չունի, կամ այն միջինից ցածր է, բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից, ինչը նույնպես գոյանում է նույն աշխատող քաղաքացիների վճարած հարկերից։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել այն դրույթների հետ կապված, որ ապահովագրական ընկերությունները լինելու են պետական հիմնադրամներ, ռիսկեր են տեսել հարկատուների միջոցները վատնելու հարցում, սակայն Ավանեսյանը հակադարձել է, որ եթե ապահովագրողները մասնավոր ընկերություններ լինեն, ապա նրանք էլ կուղղորդեն դեպի իրենց սեփական հիվանդանոցներ, եւ կոռուպցիոն սխեմա կգործի։ Դժգոհություն է եղել նաեւ գումարի չափի հարցում՝ տարեկան 16-180 հազար դրամ է կազմելու առողջության ապահովագրումը, ինչը պատգամավորներից ոմանք մեծ գումար են համարել։ Պայմանավորվել են կրկին հանդիպել՝ թեկուզ այլ ֆորմատով քննարկելու այս ծրագիրը»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում