Հայաստանը գլխավոր մրցանակներով է վերադարձել միջազգային հեղինակավոր մրցույթից

Մշակութային

Դուբայում տեղի է ունեցել «Փոքրիկ միստեր եւ միսս միացյալ աշխարհ 2023» (Little Miss & Little Mister United World 2023) միջազգային մրցույթը, որին Հայաստանը ներկայացնող փոքրիկներն արժանացել են գլխավոր մրցանակների: Այսպիսով՝ «Փոքրիկ միստեր միացյալ աշխարհ 2023»-ը Ալեքս Ալեքսանյանն է, «Փոքրիկ միսս միացյալ աշխարհի արծաթ 2023»-ը՝ Էլեն Պատիրյանը: Տարիներ շարունակ հեղինակավոր այս մրցույթին Հայաստանը մասնակցում է շնորհիվ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի, որի գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ էլ զրուցել է «Իրավունքը»:

Քանի՞ երկիր էր մասնակցում մրցույթին, եւ ի՞նչ չափանիշներով են ընտրվում հաղթողները:

— Սա 21-րդ Little Miss & Mister United World 2023 միջազգային մրցույթն էր, որին մասնակցում էին Բրազիլիան, Ղազախստանը, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Վրաստանը, Բուլղարիան, Գերմանիան, Արաբակական Միացյալ Էմիրությունները, Հնդկաստանը, Ռումինիան, Ուկրաինան, Հայաստանը: Մրցույթի մասնակիցները ներկայացան երեք՝ Little Miss & Mister United World 2023 դեսպան, Little Miss & Mister United World 2023 տաղանդ եւ Little Miss & Mister United World 2023 մոդել անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգում մրցութային փուլերին մասնակցությունը ներառում էր տարբեր չափանիշներ եւ, այսպես ասած, տնային առաջադրանքներ: Մեր երկիրը ներկայացնող մասնակիցները ներկայացան Little Miss & Mister United World 2023 մոդել անվանակարգում: Վերջին անվանակարգում ներառված մասնակիցները միջազգային ժյուրիի առջեւ ներկայացան նախ հարցազրույցի փուլում, առանձին գնահատվեց նրանց պատրաստած պորտֆոլիոն, մասնակցեցին ազգային տարազի, Art costume՝ դիզայներական լուծումներով փուլի դեֆիլեներին: Մրցութային այս չորս փուլերի ընդհանուր գնահատականների արդյունքում էլ որոշվեցին գլխավոր, Gold, Silver մրցանակակիրներն ու անվանակարգերի հաղթողները:

Դուք եղել եք ժյուրիի կազմում եւ վստահաբար քննարկումներ ծավալվել են մասնակիցների շուրջ: Ինչո՞վ առանձնացան, ժյուրիի դիտարկմամբ, հայ փոքրիկները:

— Անհամեստություն թող չհնչի, բայց մեր սաներն առանձնանում են մյուսներից եւ բոլոր նախագծերում: Թերեւս դա այն միջազգային փորձն է, որն ունեն մեր երեխաները, եւ այն պրոֆեսիոնալ աշխատանքը, որ տարվում է նրանց հետ մինչ որեւէ նախագծի մասնակցելը: Էլեն Պատիրյանն անցյալ տարի դարձել է Little Miss Galaxy 2023 Grand Prix գլխավոր մրցանակակիր, մասնակցել է խոշոր միջազգային նախագծերի` Vie Fashion Week Dubai 2022, Emirates Fashion Week 2022: Ալեքս Ալեքսանյանը նույնպես 2022-ի դեկտեմբերին կայացած Vie Fashion Week Dubai 2022 նախագծի Հայաստանը ներկայացնող մասնակիցներից է, մեր երկու սաներն էլ մասնակցել են ասոցիացիայի կողմից անցկացվող մի քանի ցուցադրությունների: Բազմիցս հյուրընկալվել են տարբեր հեռուստաընկերությունների ուղիղ եթերներում: Ի դեպ, միջազգային բոլոր նախագծերին, որոնց մասնակցում է «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան, ժյուրիի անդամների բնորոշմամբ, Հայաստանը միշտ ուժեղ եւ խարիզմատիկ մասնակիցներով է հանդես գալիս: Սա թերեւս պարտավորեցնող եւ աներկբա է, որ ցանկացած նախագծի մասնակցելիս նշաձողը պետք է միշտ բարձր պահել: Ասեմ, որ այս տարի մրցույթի Գրան Պրին շնորհվեց Հնդկաստանը ներկայացնող աղջնակին: Վստահ եմ՝ շատ շուտով մեզ կհաջողվի կրկին Հայաստան բերել Little Miss United World մրցույթի գլխավոր մրցանակն ու Գրան Պրին, որն անցյալ տարի նվաճել էր Հայաստանը ներկայացնող Ինեսա Պալոյանը:

Սովորաբար, նման մրցույթներն անպակաս են ինչ-որ հետաքրքիր ինտրիգներով, միջադեպերով, ինչո՞վ հատկանշվեց այս մրցույթը:

— Ի զարմանս ինձ, այս տարի միջադեպ կամ ինտրիգներ չեղան: Փոխարենն անցյալ՝ 20-րդ հոբելյանական Little Miss United World 2022-ին դրանց պակասը չկար: Բանն այն է, որ Ադրբեջանի պատվիրակությունը նախ սկսեց ծափահարել մեր երկիրը ներկայացնող մասնակցի ելույթից հետո, որը գոնե մեզ համար զարմանալի էր: Իսկ երբ մրցույթի գլխավոր մրցանակն ու Գրան Պրին ստացավ Հայաստանը ներկայացնող աղջնակը, այդ նույն պատվիրակությունը շատ արագ անհետացավ, անգամ չներկայանալով ավարտից հետո կազմակերպվող գալա միջոցառմանը: Ի դեպ, Ադրբեջանը, որ հսկայական ֆինանսական միջոցներ էր ուղղել անցյալ տարվա մասնակցի ելույթի եւ PR համար, այս տարի չէր մասնակցում մրցույթին:

Շատ փոքրիկներ կցանկանային լինել Ալեքսի ու Էլենի փոխարեն՝ ինչպե՞ս որոշվեց, որ հենց նրանք պետք է ներկայացնեին Հայաստանը:

— Նորաձեւության ցուցադրություններին մասնակցությունը երեխաներին տալիս է պոդիում դուրս գալու վախերը հաղթահարելու հնարավորություն: Իսկ այ մրցութային հինգ-վեց օրերի ընթացքում, մասնակիցը պետք է ինքնադրսեւորի իրեն, որովհետեւ ամբողջ ընթացքում նրանք ժյուրիի անդամների ուշադրության կենտրոնում են: Վերջին հանգամանքը ոչ բոլոր երեխաների մոտ է ստացվում: Թերեւս սրանով է պայմանավորված Ալեքսի եւ Էլենի ընտրությունը նաեւ: Նրանք բավական փորձառու են, զուգահեռ ունեն կամային բնավորություն: Այս մրցույթում Հայաստանը ներկայացնելու այլ թեկնածուներ եւս ունեինք, բայց որոշվեց, որ նրանք դեռ պատրաստ չեն հանդես գալ միջազգային խոշոր նախագծում: Վստահ եմ, որ վերջիններիս մոտ հրաշալի հնարավորություններն ու մեր երկիրը նման կարեւոր հարթակներում ներկայացնելն առջեւում են:

Հաջորդիվ ո՞ր մրցույթին է պատրաստվում «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան:

— 2024-ին չափազանց շատ են միջազգային նախագծերի մասնակցության հրավերները: «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիան մի քանի մրցույթների ազգային տնօրենն է Հայաստանում, եւ դրանց լավագույնս ներկայանալը շատ ենք կարեւորում: Մինչեւ տարվա վերջ կամրագրվեն հաջորդ տարվա միջազգային նախագծերի անցկացման ժամանակացույցերը: 2024-ին` տարիների դադարից հետո, կվերսկսենք ասոցիացիային պատկանող մրցութային ձեւաչափով նախագծերը: Կազմակերպության աշխատակազմը համալրվում է բանիմաց մասնագետներով, որոնց օգնությամբ հրաշալի թիմային աշխատանք է սպասվում: Այս ամենի մասին առաջիկայում սիրով կտեղեկանա «Իրավունքի» ընթերցողը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում