«Հանդիսատեսին խոստացել էի, որ 75-ամյակս անպայման կրկեսում ենք տոնելու». ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր ՍՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Պարոն Պետրոսյան, այս տարին Ձեզ համար հոբելյանական է, 75 տարեկան զգո՞ւմ եք Ձեզ:

— Գիտեք, երբ հիշում եմ, որ 75 տարեկան եմ (երեւի բոլորի մոտ է այդպես, որ չեն հավատում տարիքին), միշտ հիշում եմ մի դեպք: Երբ աշխատում էի Ենգիբարյանի հետ, ես 20 տարեկան էի, ինքը` 34: Նայում էի նրան եւ մտածում` մի՞թե ես էլ պետք է 34 դառնամ: Ինձ համար Ենգիբարյանը շատ մեծ էր երեւում: Հետո՝ անցան տարիներ, զգացի՝ ոչ թե ինքը տարիքով էր մեծ, այլ Ենգիբարյանի մեծությունն էր, որ ինձ թվում էր, թե նա տարիքով մեծ է: Բայց հիմա, որ մտածում եմ` արդեն 75 տարեկան եմ, ուղղակի, զարմանում եմ:

Нет описания.

— Ձեր ծննդյան հոբելյանական տարեթիվը, փաստորեն, նոր բացվող կրկեսում չնշվեց, քանզի շինարարությունը ձգձգվեց: Ի՞նչ կասեք այս մասին:

— Երբ 10 տարի առաջ պետք է տոնեինք իմ 65-ամյակը, պատրաստվեցինք, սցենար գրեցինք, ու մեկ էլ հենց այդ նույն տարին` 2013 թվականին, իմ 65-ամյակի նախօրեին կրկեսը պայթեցվեց, հողին հավասարեցվեց եւ որոշվեց ժամանակակից, բոլոր չափանիշներին համահունչ նոր կրկես պետք է կառուցվի: Ու մենք երեւանյան ակումբներից մեկում փայլուն նշեցինք իմ 65-ամյակը: Աշխարհի տարբեր երկրներից եկան եւ շնորհավորեցին: Բայց մտածում էի` շուտ կառուցեն կրկեսը, որ գոնե 70-ամյակս տոնեմ մեր իսկական կրկեսում: Ես արժանի եմ, որ իմ հոբելյանը կրկեսում նշվի: 70-ամյակին էլ կրկեսը պատրաստ չէր: Իրոք, կրկեսը բարդ շինություն է, երկար տեւեց: Եվ մենք նշեցինք Ֆիլհարմոնիայի դահլիճում: Եվ նույնպես աշխարհի տարբեր երկրներից եկան իմ աշակերտները, ընկերները, տղաս, հարսս, թոռնիկներս: Մեծ շուքով նշեցինք: Եվ նույնիսկ չզգացինք, որ դա կրկեսում չի: Ֆիլհարմոնիայի դահլիճը դարձրել էինք կրկես: Ես նորից վերջում դուրս եկա բեմ եւ ասացի` «Ժողվուրդ ջան, հանդիսատես ջան, ա՛յ, իմ 75-ամյակը անպայման կտոնենք կրկեսում»: Եվ եկավ 75-ամյակս, ու քիչ էր մնում, որ կրկեսը բացվեր, էլի պատրաստ չի: Որոշեցինք արդեն այս անգամ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տոնել իմ 75-ամյակը: Ես սա ասում եմ ոչ թե նրա համար, որ մեր հովանավորին մեղադրում եմ չհասցնելու մեջ, ուղղակի, այդպես ստացվեց, ձգձգվեց՝ պատերազմ, կորոնավիրուս... Իհարկե, կարելի էր շուտ կառուցել, բայց այդ մարդիկ կրկես են կառուցում, ինչպես կարող ենք գնալ եւ ասել՝ արագացրեք:

Нет описания.

— Կրկեսի շինարարության ավարտը երեւո՞ւմ է:

— Այո, արդեն ավարտին են հասցնում կրկեսի շինարարությունը: Մոսկվայից գալիս են մարդիկ եւ աշխատում են կրկեսի բացման համար: Հույս ունեմ, որ մյուս տարվա կեսերին կբացվի այն:

Нет описания.

Нет описания.

— Ինչպե՞ս անցավ Ձեր 75-ամյակը՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում:

— Շատ լավ: Ինձ շնորհավորեցին աշխարհի տարբեր երկրներում աշխատող իմ ուսանողներն՝ իրենց տեսաուղերձներով: Աշխարհի տարբեր կրկեսներից ստացանք ուղերձներ, շնորհավորանքներ: Ես իմ 75-ամյակը դիմավորեցի մեծ հաջողություններով՝ որպես Պետրոսյան դինաստիայի ստեղծող: Հիմա տղաս եւ հարսս՝ Սոս եւ Վիկտորիա Պետրոսյանները աշխատում են Եվրոպայի լավագույն` Ստրասբուրգի «Ռոյալ» մյուզիքհոլում: Նրանք աշխարհի լավագույն դերասաններն են: Սոս թոռնիկս պատրաստվում է մենահամերգների: Վերջապես իր երազանքը կատարեց եւ ստեղծեց իլուզիայի ժանրում շքեղ սոլո մոնոներկայացում: Երկրորդ թոռնիկս՝ Տիգրանը, նույնպես ստեղծեց առաջին իր կրկեսային շոուն իլուզիայի ժանրում: Գերմանիայի բոլոր քաղաքներում նա հյուրախաղերով է հանդես գալիս: Երրորդ թոռնիկս՝ Հրաչը, հաջողությամբ ավարտելով կրկեսային ռեժիսուրայի հատուկ կուրսը, հիմա սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ասպիրանտուրայում: Արդեն մյուս տարի պետք է պաշտպանի թեկնածուական ատենախոսություն՝ նվիրված հայկական կրկեսին: Նրա հետ միասին գրքեր եմ հրատարակել: Այսինքն` լավ հաջողություններ ունենք: Ես երջանիկ եմ ինձ զգում, որ այդպես իմ 75-ամյակը տոնեցինք: Ռուսական թատրոնում ասեղ գցելու տեղ չկար: Սցենարը գրել էր աղջիկս` Նաիրա Պետրոսյանը, իսկ պրոդյուսերական եւ ռեժիսորական աշխատանքը կատարեց թոռնիկս՝ Հրաչյա Պետրոսյանը: Այս անգամ ես ընդանրապես չեմ խառնվել բեմադրությանը: Նորից հավաքվեցինք, հիշեցինք: Եվ ես երջանիկ եմ, որ իզուր չեմ ապրել այս 75 տարիները: Ի դեպ, 75-ամյակիս մեծ հաջողությամբ նաեւ իմ ստուդիայի սաները պրոֆեսիոնալ համարներով ելույթներ ունեցան: Պատրաստվում եմ, որ մյուս տարի հենց օրերը տաքանան, մարտ ամսից կրկեսի ստուդիայում ընդունելություն կատարեմ: Եվ մենք այստեղ անվճար խումբ պետք է կազմենք՝ Արցախից եկած տղաների եւ աղջիկների համար: Հինգ տարեկանից սկսած` մենք բոլորին կընդունենք: Իրենց կապահովենք շորերով, ուտելիքով եւ անվճար կդարձնենք մեր կրկեսի ապագա դերասաններ: Ես դա խոստանում եմ: Մյուս տարի նաեւ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում նորից բացելու եմ կրկեսի ռեժիսուրայի կուրս` էստրադա, մասսայական տեսարաններ, որոնք կընդգրկվեն մեր նոր բացվող կրկեսում: Հուսով եմ՝ այս անգամ հուսախաբ չեմ լինի, եւ կրկեսը մյուս տարի կբացվի: Երկար տեւեց, բայց լավ կրկես ենք ունենում: Քիչ առաջ եմ վերադարձել կրկեսից, որտեղ աշխատանքները շատ լավ տեմպերով ընթանում են:

— Հայկական կրկեսը միջազգային հարաբերություններ ու փոխգործակցություն ունի՞ այլ երկրների կրկեսների հետ:

— Ասեմ, որ քաղաքականությունում գուցե այդքան լավ չէ, բայց կրկեսային արվեստի մեջ ռուսների հետ փառահեղ հարաբերություններ ունենք: Եվ ուրախալին այն է, որ դեկտեմբերի 7-11-ը Տուլայում տեղի է ունենալու միջազգային կրկեսային երիտասարդ դերասանների մրցույթ-փառատոն: Որտեղ ժյուրիի կազմի տասը անդամներից մեկը Նաիրա Պետրոսյանն է, իսկ մյուսները հայտնի աշխարհահռչակ դերասաններ, պրոդյուսերներ, հայտնի կրկեսային արվեստի գործիչներ են: Դրա վրա նույնպես հիմա աշխատում ենք:

Нет описания.

— Ամենահիշարժան օրը այս տարիների ընթացքում ո՞րն է եղել Ձեզ համար:

— Երբ ավարտվեց հոբելյանս, եւ ուրախացած խոսում էինք ու վերլուծում այդ օրվա տեղի ունեցած երջանիկ պահերի մասին, մեկ էլ հեռուստատեսությամբ տեսա, որ ասվում էր` հայկական տարադրամի 30-ամյակն է: Հիշեցի, որ 30 տարի առաջ նոյեմբերի 23-ին Փարիզի հայտնի կրկեսում տղայիս հետ հյուրախաղերի էի, երբ զանգահարեցի տուն, եւ կինս ասաց, որ տարադրամը փոխվել է, ու ռուբլին արժեզրկվել է: Իսկ ես ողջ կյանքս ինչ աշխատել էի, ռուսական ռուբլի էի հավաքել, որպեսզի ավելի լավ տուն, ավտոմեքենա գնեմ: Այդ օրը ես հասկացա, որ ամբողջ կյանքս ձրի եմ աշխատել...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում