«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Քրեական

SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 18-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 21-ին, և երեխայի սպանությունը, ըստ SHAMSHYAN.com-ին հասած հավաստի տեղեկությունների, նախապես պլանավորված է եղել․ սպանություն կատարողը նախօրոք իմացել է ում և ինչի համար է սպանելու, սակայն Արցախի Հանրապետության իրավապահ համակարգը քննությունը կատարել է թերի, ոչ սրտացավ մոտեցում են ցուցաբերել, ինչն էլ թե՛ սպանվածի հարազատների, թե՛ նրան ճանաչողների մոտ արդարացիորեն զայրույթ է առաջացրել, որ ոչ միայն առանձնապես ծանր հանցագործությունն են կոծկել՝ ժողովրդի լեզվով ասած «տակով արել», այլ նաև քաջ իմանալով սպանության հիմնական պատվիրատուին՝ չեն փորձել կամ չեն համարձակվել նրանով զբաղվել: 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է Արցախի Հանրապետությունում նշված դեպքով քրեական գործից մի հատված, իսկ առաջիկայում ավելի մանրամասն կներկայացվի դեպքի մասին: Հուսով ենք, որ Հայաստանյան իրավապահ համակարգը կցուցաբերի սրտացավ մոտեցում, և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի ոչ միայն սպանությունը կատարողը, այլ նաև «ջրի երես» դուրս կգա պատվիրատուն, ով նույնպես ամենախստագույն պատժին պետք է արժանանա: 

Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքում տեղակայված «ԱՏԱ Վանք Լես» ՓԲ ընկերության վարչական շենքի բակում, Արկադի Արկադիի Օհանյանի և Աբգար Նորիկի Հայրապետյանի միջև ծագած վիճաբանության ընթացքում Ա. Հայրապետյանը նախապես իր մոտ առկա սառը զենք հանդիսացող ծալովի դանակով ուղղակի դիտավորությամբ, կյանքից ապօրինի զրկելու նպատակով երեք անգամ հարվածել է Ֆ. Օհանյանի մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինս պատճառելով որովայնի աջ կողային ծակած-կտրած վնասվածքի ձևով մարմնական վնասվածք, ինչի հետևանքով Ֆ. Օհանյանի ժամը 12:45-ին տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերութոյուն, որտեղ էլ ժամը 13։40-ին մահացել է։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

23.08.2019թ-ին Աբգար Նորիկի Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափաքնման միջոց է ընտրվել կալանավորումը։

Վերը նշված դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքից երեք ամիս առաջ Աբգար Հայրապետյանի հայրը մանեկենի վրա որդուն սովորեցրել է, թե ինչպես կարելի է դանակով հարվածներ հասցնել, բացի այդ քրեական գործի ուսումնասիրությունից երևում է, որ քրեական գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել, և վարույթն իրականացնող մարմնի կողմից ցուցաբերվել է բացահայտ անգործություն այն պայմաններում, որ ինչպես մեղադրյալի, այնպես էլ վկաների ցուցմունքներում առկա են էական հակասություններ․ առկա է հիմնավոր կասկած, որ հանցագործը ունի պատվիրատու, ինչպես նաև այդպես էլ չի պարզվել հանցագործության շարժառիթը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան