Ուկրաինական պատերազմը կարող է անսպասելիորեն շուտ ավարտվել

Վերլուծություն

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՐՈՂ Է ԵՆԹԱԴՐՎԱԾԻՑ ԷԼ ՇՈՒՏ ԱՎԱՐՏՎԵԼ

Ադր­բե­ջա­նում, ի տար­բե­րութ­յուն Հա­յաս­տա­նի, կար­ծես թե շատ ա­վե­լի լուրջ են մտա­ծում 2024թ.-ին ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում սպաս­վող ընտ­րութ­յուն­նե­րի, ինչ­պես նաեւ մաս­նա­վո­րա­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նում դրանց հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րի մա­սին: Ու շատ նման է նրան, որ, ինչ­պես 100 տա­րի ա­ռաջ, հի­մա եւս խա­ղադ­րույք են կա­տա­րում ոչ թե Ա­րեւ­մուտ­քի, այլ՝ Ռու­սաս­տա­նի օգ­տին:

Այս տե­սանկ­յու­նից, Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ա­ռանց­քա­յին խո­սա­փո­ղե­րից մե­կի՝ Հիք­մեթ Հա­ջիե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը միան­գա­մայն ու­շագ­րավ մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս: Խո­սե­լով Բաք­վում ա­պօ­րի­նա­բար կա­լա­նա­վոր­ված Ռու­բեն Վար­դան­յա­նի մա­սին, նա նման մտքեր է հնչեց­րել. «Գոհ լի­նե­լով «Ավ­րո­րա» մրցա­նա­կի ա­ռա­վե­լութ­յուն­նե­րից՝ Սա­ման­տան (USAID-ի հայտ­նի ղե­կա­վար Սա­ման­տա Փաո­ւե­րը- Հեղ.) միա­վոր­վել է այս հիմ­նադ­րա­մի հիմ­նա­դիր, հայտ­նի օ­լի­գարխ եւ «կեղ­տոտ փո­ղեր լվա­ցող» Ռու­բեն Վար­դան­յա­նի հետ, ով ֆի­նան­սա­վո­րել է Ուկ­րաի­նա­յում ան­ջա­տո­ղա­կա­նութ­յու­նը․.. Ռու­բեն Վար­դան­յա­նը, 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին Ղա­րա­բա­ղում հայտն­վե­լուց հե­տո, ծրագ­րել էր նաեւ պե­տա­կան հե­ղաշր­ջում Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յան դեմ՝ ԱՄՆ-ի ա­ջակ­ցութ­յամբ…»: Հա­ջիե­ւի հա­ջորդ միտ­քը Վա­շինգ­տո­նը կա­րող է հա­մա­րել ի­րեն ուղղ­ված ապ­տակ. «Հա­նի՛ր դի­մակդ: Ադր­բե­ջա­նում USAID-ի հա­մար այ­լեւս տեղ չկա գոր­ծե­լու»:

­Թե ի­րա­կա­նում ին­չու Վար­դան­յա­նը հրա­ժար­վեց իր ռու­սա­կան անձ­նագ­րից եւ հայտն­վեց Ար­ցա­խում, ժա­մա­նա­կին տար­բեր վար­կած­ներ են ե­ղել: Սա­կայն նրա ձեր­բա­կա­լութ­յու­նից հե­տո, երբ Մոսկ­վան ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վեց ո­րե­ւէ կերպ մի­ջամ­տել, ե­կավ խո­սե­լու այն մա­սին, որ «Մոսկ­վա­յի ու­ղար­կած մարդ» վար­կա­ծը չաշ­խա­տեց: Ու հի­մա Հա­ջիեւն էլ պնդում է, թե՝ Վար­դան­յա­նը «ամե­րի­կա­ցի­նե­րի ու­ղար­կած մարդն է»:

­Սա­կայն սա էլ մի կողմ, Հա­ջիե­ւի ա­սած­նե­րով չա­ռաջ­նորդ­վենք: Չ­նա­յած, նրա վեր­ջին միտ­քը բո­լո­րո­վին այլ է, դա ար­դեն նման է Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­մանը՝ «Ադր­բե­ջա­նում USAID-ի հա­մար այ­լեւս տեղ չկա»: Հա­ջիե­ւը, ըստ էութ­յան, հե­տեւ­յալն միտքն է ներ­կա­յաց­նում, թե, տե­սեք, Վար­դան­յա­նը մեր ձեռ­քին է, նա ա­մեն ինչ խոս­տո­վա­նել է, եւ կա­րող են հան­գիստ նման մե­ղադ­րանք­ներ ներ­կա­յաց­նել USAID-ին: Իսկ թե ինչ է նշա­նա­կում USAID-ին եւ նրա ղե­կա­վար Սա­ման­տա Փաո­ւե­րին, դա հան­րա­հայտ ճշմար­տութ­յուն է. այդ կա­ռույցն ա­մե­րիկ­յան ուլտ­րա­լի­բե­րալ քա­ղա­քա­կա­նութ­յան ա­ռանց­քա­յին գրո­հա­յին մե­խա­նիզմ­նե­րի մեջ ա­ռաջ­նա­յին­նե­րից է:

Ընդ ո­րում, կա­րե­լի է հաս­կա­նալ նաեւ, թե ին­չու հենց այս պա­հին Բա­քուն նման հար­ված հասց­րեց Վա­շինգ­տո­նին: Ա­մե­րի­կա­ցի­ներն ա­մեն կերպ փոր­ձում են Ա­լիե­ւին տա­նել Բր­յու­սել՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, եւ հրա­պա­րա­կա­յին նման հար­վա­ծով Բա­քուն պար­զա­պես ակ­նար­կեց՝ չեմ գա­լիս, եւ ե­թե հա­մա­ռում եք, այ, նման պա­տաս­խան հար­ված­ներ կան: Ու որ դա միա­ժա­մա­նակ մեծ քայլ է Մոսկ­վա­յի ուղ­ղութ­յամբ, դա եւս հաս­կա­նա­լի է:

Ս­րա­նից զատ, կա­րե­լի է նաեւ նկա­տել, որ մին­չեւ գո­նե մյուս տար­վա կե­սե­րը ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յուն­նե­րից ա­զատ­վե­լու մոս­կով­յան հույ­սե­րը եւս մեր­կա­պա­րա­նոց չեն: Այս­պես, գնա­լով միայն էլ ա­վե­լի ցցուն է դառ­նում, որ Ա­րեւ­մուտ­քը փոր­ձում է Զե­լենս­կուն պար­տադ­րել՝ բա­նակ­ցութ­յուն­ներ սկսել Մոսկ­վա­յի հետ: Կան նաեւ լու­րեր, որ Պեն­տա­գո­նի ղե­կա­վա­րը եւս, օ­րերս Կիեւ այ­ցե­լե­լով, Զե­լենս­կուն նույն հոր­դորն է փո­խան­ցել:

­Բայց ա­հա Զե­լենս­կու այս օ­րե­րի քայ­լերը հու­շում են, որ նա խու­սա­փում է «մա­տա­ղա­ցու ոչ­խա­րի» ճա­կա­տագ­րից եւ ան­գամ Բայ­դե­նի թի­մի նկատ­մամբ «ձիով քայլ» կա­տա­րելուց: Այս­պես, նա Fox News-ին տված հար­ցազ­րույ­ցում հայ­տա­րա­րել է, որ պատ­րաստ է Թ­րամ­փի հետ քննար­կել Ուկ­րաի­նա­յի վե­րա­բեր­յալ նրա խա­ղա­ղութ­յան նա­խա­ձեռ­նութ­յու­նը. «Ե­կեք խո­սենք նրա հետ եւ հնա­րա­վո­րութ­յուն տանք ցույց տա­լու, թե ինչ քայ­լեր կան իր խա­ղա­ղութ­յան բա­նա­ձե­ւում։ Ես պատ­րաստ եմ»:

Ի­հար­կե, Զե­լենս­կին քաջ գի­տակ­ցում է, թե Թ­րամ­փի հետ ան­գամ հան­դի­պու­մը, էլ չա­սած՝ խա­ղա­ղութ­յան ծրագ­րե­րի քննար­կումն ինչ­պես կա­րող է ըն­դուն­վել Բայ­դե­նի թի­մի կող­մից: Ի վեր­ջո, երբ նա ցու­ցադ­րա­բար դի­մում է Թ­րամ­փին, ա­պա նե­րա­մե­րիկ­յան հար­թութ­յու­նում սրվում է տրա­մադ­րութ­յու­նը, որ Ուկ­րաի­նա­յում ԱՄՆ նա­խա­գա­հին տես­նում են, որ­պես ա­վե­լի լավ «հարց լու­ծող», նաեւ, որ ներ­կա նա­խա­գա­հին «հարց լու­ծե­լու» ու­նակ չեն հա­մա­րում, եւ դա ու­ղիղ հար­ված է Բայ­դե­նի ա­ռանց այդ էլ սուր անկ­ման մեջ գտնվող վար­կա­նի­շին, իս­կա­կան դա­վա­ճա­նութ­յուն: Եվ երբ այդ ա­մե­նով հան­դերձ, նա հան­դես է գա­լիս նման հայ­տա­րա­րութ­յամբ, դա ը­նդա­մե­նը դեռ միայն չի հու­շում, թե Զե­լենս­կին նոր հո­վա­նա­վոր է փնտրում, դա նաեւ նման է վա-բան­կի:

Թ­րամ­փը կպա­տաս­խա­նի՞ Զե­լենս­կուն, ի­հար­կե, դա հե­տաքր­քիր է, ա­ռա­վել եւս, որ ար­դեն մեր­ժել է Ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վոր­ման հար­ցով նրա հետ հան­դի­պել: Բայց կա­րող է լի­նել նաեւ նման սցե­նար.ե­թե Թ­րամ­փի միջ­նոր­դութ­յամբ Զե­լենս­կին կա­րո­ղա­նա սե­պա­րատ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մեջ մտնել Մոսկ­վա­յի հետ եւ հաշ­տութ­յան պայ­մա­նա­գիր կնքել, դա կդառ­նա Բայ­դե­նի վե­րընտր­վե­լու «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»: Թ­րամփն ու Պու­տի­նը կցան­կա­նա՞ն Զե­լենս­կու մի­ջո­ցով այդ «մե­խը խփել». դա էլ է հե­տաքր­քիր: Իսկ Բայ­դե­նին կմնա հնա­րա­վո­րինս ա­րագ Զե­լենս­կուն հե­ռաց­նել, քա­նի դեռ ի­րոք Թ­րամ­փը Ուկ­րաի­նա­յի հար­ցով խա­ղի մեջ չի մտել:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես այս ի­րա­վի­ճա­կում էլ Մոսկ­վան մե­սիջ է հղում գործ­նա­կա­նում բո­լոր հետ­խորհր­դա­յին երկր­նե­րին՝ սպա­սեք մո­տե­ցում­նե­րի փո­փո­խութ­յան: Ու դա, ըստ ա­մե­նայ­նի, ար­դեն գա­լիք տար­վա կե­սե­րից կսկսի ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում