«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երիտասարդը հարձակվել է մոր վրա, քաշքշել նրան, խլել պայուսակը, հարվածելով՝ գցել բազմոցին

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել են Երևանի բնակչուհու նկատմամբ վերջինիս որդու կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու (ավազակություն) դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 62-ամյա բնակչուհու 28-ամյա որդին մորից պահանջել է իրեն գումար տալ։ Բացասական պատասխան ստանալով, ավազակություն կատարելու դիտավորությամբ, երիտասարդը հարձակվել է մոր վրա, քաշքշել նրան, նախ խլել պայուսակը, ապա ձեռքով հարվածելով նրան գցել է բազմոցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Շարունակելով իր հանցավոր դիտավորությունը՝ երիտասարդը մոր պայուսակից հափշտակել է զգալի չափերի՝ 340 ԱՄՆ դոլար և 15.000 ՀՀ դրամ, ինչին մայրը փորձել է դիմադրել. տեղից բարձրանալով ու որդու հագուստից քաշքշելով՝ փորձել է հետ վերցնել գումարը, սակայն վերջինս, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, մորը կրկին հրելով գցել է բազմոցին և, պատուհանից դուրս գալով, փախուստի է դիմել՝ մորը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Վարույթի շրջանակներում նշանակված ամբուլատոր դատահոգեբուժական և դատանարկոլոգիական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ թեև երիտասարդը քրոնիկ հոգեկան հիվանդությամբ, հոգեկան գործունեության հիվանդագին խանգարմամբ չի տառապում, սակայն նրա մոտ հայտնաբերվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ առաջացած մի քանի թմրամիջոցների միաժամանակյա օգտագործումից և այլ հոգեակտիվ նյութերի օգտագործումից, նախկին դասակարգմամբ՝ «թմրամոլություն»», ախտորոշմամբ նարկոլոգիական հիվանդություն։ Նա իրեն մեղսագրվող արարքների կատարման պահին կարող էր գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Փորձագիտական եզրակացությամբ` անձն իրեն մեղսագրվող արարքների նկատմամբ ճանաչվել է մեղսունակ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոցներ, համակցությամբ, կիրառվել են բացակայելու մասին արգելքը և գրավը՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան