Հայտնի են «Երիտասարդ Հայուհի 2023» մրցույթի արդյունքները

Մշակութային

Հայաստանում անցկացվեց աննախադեպ մասշտաբների մանկապատանեկան գեղեցկության մրցույթ՝ «Երիտասարդ Հայուհի 2023», որի առաջին փուլին, մասնակցում էին ՀՀ 11 մարզի 8-18 տարեկան շուրջ 300 հայուհի: Եզրափակիչ փուլ անցան 130 հայուհի, որոնք հնարավորություն ունեցան ներկայանալու նոյեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցույթն իրականություն դարձավ «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի կողմից՝ Սմբատ Հակոբյանի եւ Անի Մնացականյանի գաղափարով։

«Մասնակից բոլոր երեխաներն էլ արդեն հաղթող են, քանի որ յուրահատուկ են ու կարողացան իրենց ներկայացնել բեմում։ Սա ուղղակի գեղեցկության մրցույթ չէ, այլ նախագիծ, որտեղ մասնակիցներն առանձնացան իրենց հայուհի կերպարով, ինչը մենք կարեւորում ենք ավելի, քան մոդելային ունակությունները։ Նման մրցույթները նոր հնարավորություններ եւ մասշտաբներ են ենթադրում մասնակիցների համար»,-նշեց Անի Մնացականյանը։

Երեք տարիքային խմբում բոլոր մասնակիցներն էլ արժանացան որոշակի մրցանակների, իսկ յոթ հոգանոց պրոֆեսիոնալ ժյուրին` «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի գլխավորությամբ, ամեն տարիքային խմբում ընտրեց երկու հաղթողի։ Մեծերի խմբում գխավոր մրցանակակիրն է Պողոսյան Արփինեն (17տարեկան, Շիրակի մարզ, գյուղ Ողջի): 2-րդ մրցանակակիր` Կարապետյան Նանար(15տ, Սյունիքի մարզ, ք. Կապան): Միջին տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրեց Ղարախանյան Մանուշը (12տ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան), իսկ 2-րդ տեղ՝ Ադամյան Մարին (13տ, ք. Երևան): Փոքր տարիքային խմբում առաջին տեղում Եփրեմյան Սառան է (8տ, Արմավիրի մարզ, գ. Արգավանդ), իսկ 2-րդը՝ Միքայելյան Մարիամ (8տ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան):

Մեծահասակների խմբում հաղթողը որպես մրցանակ ստացավ ավտոմեքենա, իսկ մյուս հաղթողները դեպի Դուբայ շրջագայության ամբողջական փաթեթ։ «Երիտասարդ Հայուհի» մրցույթը կրելու է շարունակական բնույթ՝ իր շուրջը համախմբելով Հայաստանի գեղեցիկ ու տաղանդավոր երեխաներին։ Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել նախ մարզային մրցույթ, որից հետո կլինի արդեն հանրապետական փուլ։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում