Վստահ եմ, որ քո դեմ ցուցմունք տալու համար, առաջինը հերթ են կանգնելու քո դուխով վախկոտ թիմակիցները. Լիլիթ Հովակիմյան

Թավշյա տեռոր

նիկո՛լ, հավատա՛, քո նկատմամբ կլինի արդար դատավարություն: 
Իշխանազավթումից ցայսօր այնքան ես կտրվել իրականությունից ու գիտակցությունդ կորցրել, որ անգամ չես գիտակցում, որ իշխանությունը հավերժ չի և մի օր դու կորցնելու ես այն: 
Ավելի ճիշտ՝դու վաղուց ես այն կորցրել և ինքդ դրա մասին լավ գիտես, թե ինչու են դեռ քեզ պահում և հետո ինչ է լինում քո նմանների հետ։
Իսկ եթե չգիտես, ավելի վատ, ուրեմն իրավիճակին չես տիրապետում, չնայած չեմ կարծում... Դու նենց շուստրի գեղցին չես, որ չտիրապետես իրավիճակին: Տգետ ես, բայց ապուշ չես: 
Այնքանով ապուշ չես, որ գիտակցաբար մտել ես այս ամենի մեջ, չգիտեմ ինչ և ու՞մ երաշխիքներով... Միգուցե և քեզ քցել են։
Բայց ի տարբերություն նախկին իշխանությունների, քո զրկվելը կկրի այլ բնույթ, քանի որ ոչ մի իշխանություն և երկրի ղեկավար Արցախն ու Հայաստանը չի՛ տարել ինքնասպանության, առավել ևս Սերժ Սարգսյանը, ումից լկտիաբար, ստի, կեղծիքի ու շանտաժի միջոցով խլեցիր իշխանությունը։
Կգա՛ մի օր, երբ կմնա մի՛ օր....
Կլինի հայկական իշխանություն և արդար դատավարություն: 
Վստահ եմ, որ քո դեմ ցուցմունք տալու համար, առաջինը հերթ են կանգնելու քո դուխով վախոտ թիմակիցները։
Քո հետ միասին պատասխան են տալու այն քննիչներն ու դատավորները, որոնք քո վախերը մխիթարելու և քո սրտի դատավորը դառնալու համար, ընդդիմադիրների դեմ շինծու քրեական գործեր հարուցելով, ապօրինի կալանքի տակ են պահել ու պահում՝քո ստերը բացահայտողներին ու քեզանից չվախեցողներին: 
Մերկ թագավորից ոչ մի կարգին տղամարդ կամ կին հաստատ չի՛ կարող վախենալ: 
Առյուծի ու շակալի տարբերությունը մեծ է։
Պատասխան ես տալու հայ ժողովրդի դեմ գործած յուրաքանչյուր հանցանքիդ համար: 
Պատասխան ես տալու, թե քո ապաշնորհ ռազմական գիտելիքներով, քո վախկոտ համախոհներով, ո՞նց դժոխքի ձորը դրախտի ճանապարհ դարձրիք թշնամու համար, որտեղո՞վ և ո՞նց նրանք հասան Շուշի: (Որ ասում եմ նիկոլ, նկատի ունեմ նաև աննա...):
Պատախան ես տալու, թե ի՞նչ էիր պայմանավորվել ալիևի հետ: 
Երբ և ո՞ր ժամին է հարձակվելու թշնամին և քանի՞ օր է տևելու պլանավորած ու սանձազերված պատերազմը, քանիսի՞ն էիր մատաղ անելու թշնամու ոտքերի տակ....
Պատասխան ես տալու, թե ու՞մ խոսքերն ես կրկնել, որ Շուշին դժբախտ և դժգույն քաղաք է, և որ այն ձեզ պետք չէ....
Պատասխան ես տալու Արցախը իննը ամիս թշնամու հետ համատեղ շրջափակման մեջ պահելու համար, արցախցուն սովի մատնելու ու սպանդի ենթարկելու, որից հետո բռնի տեղահանելու, գազալցակայանի պայթյունի և Արցախը սպիտակ ժապավենով թշնամուն նվիրելու համար... (գազալցակայանի պայթյունի մասով երևի բաբայան սամոն էլ ցուցմունք պտի տա, միգուցե լիքը ասելիք կունենա...):
Վստահ եմ, որ արդար դատաքննությունը կպարզի ամենը։
Դատաքննությունը կպարզի, թե ինչպե՞ս սահմանադրական կարգ տապալելով իշխանություն բռնազավթեցիր և ինչպե՞ս բռնաբարեցիր այն, և կարևորը՝ սահմանադրության ո՞ր կետով ես ՀՀ սահմանների փոփոխություն անում և ի՞նչ բարոյական իրավունքով։
Բարոյականություն բառը քեզանից կիլոմետրով հեռու է, բայց ամեն դեպքում...
ՀՀ վարչապետի աթոռը ապօրինի զավթած հպարտ դավաճանին ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Արցախի հանձնման մեկնարկը տվել ես այն օրվանից, երբ ասացիր՝
–ես բանակցությունները վարում եմ իմ զրո կետից։
Արցախը պաշտոնապես հանձնել ես 2020 թվականի նոյեմբերի 9–ի կապիտուլյացիա ստորագրելու օրը, որից հետո Էռատոյիդ հետ վախից պախկվել բունկերում, մինչև տերերդ վերակենդանացնեն քո նման քաղաքական դիակին։
Մտածիր գոնե երեխաներիդ ապագայի մասին ու գոնե հիմա կա՛նգ առ։
Կյանքումդ գոնե մի անգամ քեզ պահիր տղավարի ու հրաժարական տուր։
Հեռացի՛ր, որ փրկենք գոնե եղածը։
Ի դեպ՝ վախեցիր նաև քեզ մինչ օրս վստահող տգետների ցասումից։
Դու հավերժ չես կարող նրանց ստերով ու ընդդիմադիրներ կալանավորելու տեսարաններով կերակրել։
Դրանից քո պողոսների ո՛չ ստամոքսն է լցվում, ո՛չ գրպանը։
Էլ չխոսեմ հայրենիքի կորստի ու ցեղասպանվելու մասին։
Մի օր պողոսն էլ քո անեսթեզիայից դուրս կգա։
Արցախը հանձնել ես դու, իսկ հիմա հանձնում ես Հայաստանը։
Դու՛ ես Արցախը համարել ադրբեջանի մաս, դու՛ ես ագրեսոր ալիևին համարել "կիրթ և կառուցողական", քո՛ օրոք է թշնամին ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք և քո նման անամոթն է հայկական հողերը համարել ադրբեջանական։
Պատմության աղբանոցը լացում է քո համար։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում