Իսրայելը փորձ կանի՞ հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանը

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է պ.գ. թ., «ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող, իսրայելագետ ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

— Պարոն Մելքոնյան, իրավիճակն Իսրայելում ինչպե՞ս կգնահատեք, կա՞ պատերազմի դադարեցման հավանականություն:

— Իսրայելը շարունակում է լինել պատերազմում, 5 օրով զինադադարի պայմանավորվածության էին հասել, որը կնքվել էր ոչ միայն Իսրայել-ՀԱՄԱՍ-ի միջեւ, այլ նաեւ «Հեսբոլահն» էլ էր միացել, որպեսզի գերիների փոխանակում լիներ: Իսրայելը պայմանավորվել է մոտ 150 ձերբակալված «համասցիներին» փոխանցել, իսկ ՀԱՄԱՍ-ը իր կողմից 50 գերեվարված իսրայելցու կփոխանցի: Այդ ընթացքում ոչ մի բախում չպետք է տեղի ունենա: Արաբական մամուլում նաեւ հայտարարություն հրապարակվեց, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները մեկնել են Լիբանան, «Հեսբոլահ»-ի հետ հանդիպման, որտեղ մեկնել են իրանական պաշտոնյաներ եւս, եւ պարզ է, որ դրա արդյունքում պայմանավորվածություններ ձեռք կբերեն, թե ինչպե՞ս կվարեն իրենց քաղաքականությունը զինադադարից հետո՝ դա կլինի երկկողմանի ճնշումի բարձրացո՞ւմ, թե՞ կգնան նոր պայմանավորվածությունների:

— Այսինքն` միայն այդ հանդիպումից հետո՞ կարելի է կանխատեսումներ անել` առհասարակ «հաղթանակի գնդակը» ում խաղադաշտում կլինի:

— Այո, այս հանդիպումը նոր պատկեր կձեւավորի, թե ինչպես կզարգանա իրավիճակը, եթե ընտրեն ճանապարհը, շարունակել ավելի բարձր մակարդակի, ապա էսկալացիայի նոր մակարդակի կհասնեն: Եթե ընդունեն, որ պետք է Իսրայելի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերեն, կարող է այս դիմադրության մակարդակը նվազել: Եվ այո՛, պետք է մշակեն ռազմավարություն, թե ինչպե՞ս դիմադրել Իսրայելի քաղաքականությանը, հիմա երկու օրակարգ կա՝ ավելի ռադիկալ իսրայելականը, որը առաջ է մղում, որ ընդհանուր Գազան պետք է լինի Իսրայելի վերահսկողության տակ, եւ երկրորդ օրակարգը, որ պետք է նոր կառավարություն ձեւավորվի Գազայում, բայց դեմ են, որ դա լինի Մահմուդ Աբասի վերահսկողության տակ: Ե՛վ արաբներն են դեմ, որովհետեւ Աբասը չի ցուցաբերում աջակցություն ՀԱՄԱՍ-ին, ե՛ւ իսրայելական կողմն է դեմ, որովհետեւ Աբասը չի դատապարտել ՀԱՄԱՍ-ի հարձակումը հոկտեմբերին, Իսրայելի դեմ: Դրա համար ինչ որ նոր օրակարգ պետք է մշակվի: Պարզ է, որ կհիմնվեն առաջին հերթին Ռուսաստանի ու Չինաստանի առաջարկի վրա, որոնք ասում են, որ պետք է ստեղծվի անպայման երկու պետություն, մենք արդեն լսեցինք նաեւ, որ Բայդենի կողմից նման հայտարարություն հնչեց, բայց հիմա կարեւոր է, թե դա ինչ ձեւաչափով կլինի, ի՞նչ պետական մարմիններ են ներկայացնելու բանակցությունների ընթացքը:

— Երուսաղեմի հայկական թաղամասում` «Կովերի պարտեզի» շուրջ կրքերը թեժանում են։ Այդ հատվածում հյուրանոց է կառուցվելու, սակայն այժմ գործարքն ավելի շատ քաղաքական, քան կոմերցիոն բնույթ է սկսում կրել։ Երուսաղեմի հայ բնակչության վրա, որը ամեն կերպ փորձում է պաշտպանել իր իրավունքը «Կովերի պարտեզ» հողատարածքը պահպանելու համար, ճնշում են գործադրում ոչ միայն Xana Gardens Ltd ընկերության ներկայացուցիչները, այլեւ տեղի ոստիկանությունը։  «Կովերի պարտեզի» հետ կապված` իրականում ի՞նչ խնդիր կա, գործը փակվա՞ծ է, թե՞ դեռ շարունակության սպասենք:

— Շարունակություն ակնհայտ կլինի, որովհետեւ որքանով ես եմ տեղեկացված, գործը գտնվում է դատարանում, քանի որ այն պայմանագիրը, որը կնքվել է, հիմա կասեցման գործընթաց կա, ինչքանով դա հաջող կլինի, չեմ կարող ասել: Այստեղ կա երկու չափորոշիչ. առաջին հերթին` շարունակողական քաղաքականությունը, որն ուղղված է տարածքների գրավմանը: Խոսքը այն քաղաքականության մասին է, որը Պաղեստինի տարածքի հանդեպ իրենք վարում են, այո՛, Իսրայելը չի հրաժարվում այն քաղաքականությունից, որ ընդհանուր տարածքը պետք է լիովին իր վերահսկողության տակ լինի, հիմա այնտեղ գործում են ոստիկանությունը, պետական մարմինները, բայց այլ ազգի ներկայությունը պետք է նվազի: Դա նաեւ բխում է այն կառավարության կոնֆիգուրացիայից, որն այսօր ստեղծված է, որտեղ շատ կարեւոր դեր խաղում են ծայրահեղ կրոնական ճամբարը՝ հաշվի առնելով, որ այս քաղաքականությունն արդեն մեյնսթրիմ է դարձել Իսրայելում, եւ ոչ մեկ դրա դեմը չի առնում: Եվ երկրորդ, այո՛, պայմանագիր էր կնքել 99 տարվա վարձակալությամբ, որ ինչ-որ էլիտ կենտրոն այնտեղ պետք է կառուցվեր, եւ այդ հիմքի վրա, արդեն առաջին քաղաքականությունը վարում է, հիմքերը կան, ու փաստացի միայն մեր համայնքի շնորհիվ կարող ենք հաղթանակ արձանագրել, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել գրավել այդ տարածքը, այն մնում է հայերի վերահսկողության տակ: Այս կոնտեքստում պետությունը բացարձակ ոչ մի բան չի անում, եւ մի հայտարարությունը, որը պաշտոնական հնչել է, դա հնչել է Ֆրանսիայի կողմից, այլ ոչ թե հայկական իշխանությունների: Ինչքանով տեղեկացված եմ, նաեւ դեսպաններ են ներգրավված ու ծանոթ են այդ խնդրին, բայց Հայաստանի իշխանության, կառավարության կողմից որեւէ աջակցություն չի ցուցաբերվում իր հայրենակիցներին:

— Մտավախություն կա՞, որ Իսրայելը փորձ կանի հայերից խլել Երուսաղեմի ողջ հայկական շրջանը:

— Այո, այն հասարակությունը, որը հիմա գործում է մեր համայնքի դեմ, ծայրահեղ կրոնական ճամբարը, որն ունի իր աջակիցները կառավարությունում, իրենք այդ օրակարգից երբեք չեն հրաժարվելու: Հաշվի առնելով իրենց լավ դիրքերը այսօրվա կառավարությունում՝ իրենք օգտվում են իրենց առավելություններից: Բացի նրանից, որ դու գետնի վրա ինչ-որ աշխատանք ես ծավալում, պիտի ինչ-որ միջազգային հարթակի կողմից օրակարգ լինի, եթե դու գետնի վրա մենակ ես մնացել եւ ոչ մի միջազգային աջակցություն չես ստանում, դու դատապարտված ես պարտության: Հիմա, Հայաստանը կարող է դնել օրակարգում այդ հարցը, բայց չի անում, ինչո՞ւ, դա արդեն ուրիշ հարց է:

— Ինչու՞, եթե կան այդ հնարավորությունները:

— Ես չեմ տեսնում, որ սփյուռքը ունենա կարեւոր տեղ այսօրվա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, կապ չունի, թե որտեղ դա լինի: Ամեն տեղ սփյուռքը այսպես մենակ մնացել է իր խնդիրների դեմ: Եթե դու մեկ տարվա ընթացքում սփյուռքի հարցերի համար ծախսում ես 2 մլն դոլար, իսկ Սնուպ Դոգի համերգին ՀՀ կառավարությունը տվեց 6 մլն դոլար, ապա քո առաջանահերթությունները պարզ են:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում