«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

«Եր­ևա­նի թքող տղա» ԱԼԵՆ ՍԻ­ՄՈ­Ն­ՅԱ­ՆԸ զար­մա­նա­լիո­րեն ո­րո­շել է հան­դես գալ անկ­լավ­նե­րի, սահ­մա­նա­զատ­ման և սահ­մա­նագծ­ման հար­ցե­րի փոր­ձա­գե­տի դե­րում: Այս­պես, նա հե­ղի­նա­կա­վոր կար­ծիք հայտ­նեց` ԽՍՀՄ ժա­մա­նակ մտա­ծել են, որ ԽՍՀՄ­-ը հա­վերժ է, եւ բա­ժա­նա­րար փաս­տաթղ­թե­րը հի­մա շատ դժվար է գտնե­լը, եւ շատ դժվար է կոնկ­րետ բան ա­սե­լը: Հա՛ Սո­վե­տը «քըխ» էր, «սա­վոկ» էր, զու­գա­րա­նի թղթի փո­խա­րեն «Պ­րավ­դա» թերթն էր (լավ է «Հայ­կա­կան ժա­մա­նակ» դեռ չկար, թե չէ սո­վե­տա­կան քա­ղա­քա­ցի­նե­րը չա­րո­րակ հի­վան­դութ­յան տեր կդառ­նա­յին), սա­կայն ինչ­–ինչ, բայց քար­տե­զագ­րութ­յու­նը շատ լավ էր զար­գա­ցած: Հար­ցին՝ ի վեր­ջո կա՞ ի­րա­վա­կան հիմք անկ­լավ­նե­րի մա­սով, Ա­լե­նը պա­տաս­խա­նեց. «Ե­թե կա, մենք պատ­րաստ ենք ի­րենց անկ­լավ­նե­րը վե­րա­դարձ­նել, ի­րենք էլ մեր Արծ­վա­շե­նը պետք է վե­րա­դարձ­նեն: Ես չեմ բա­ցա­ռում, որ մենք ինչ­–որ լու­ծում կգտնենք, եւ, օ­րի­նակ, այն, ինչ գտնվում է սահ­մա­նից այս կողմ, կմնա այս­տեղ, այն, ինչ գտնվում է սահ­մա­նից այն կողմ, կմնա այն­տեղ: Օ­րի­նակ, Արծ­վա­շենն իր տա­րած­քով շատ ա­վե­լի մեծ է, քան այն 2–3 անկ­լա­վը, ո­րոնց մա­սին Ադր­բե­ջա­նը կա­րող է խո­սել»: Ինչ­ևէ, Ա­լեն Սի­մոն­յա­նին թա­խան­ձա­գին խնդրում ենք` հան­կարծ Աղ­դա­մի օ­րի­նա­կով չհայ­տա­րա­րի, որ անկ­լավ­ներն իր հայ­րե­նիքն են, թե չէ հաս­տատ թուր­քի բա­ժին կդառ­նան:

«­Հի­մա չա­փա­զանց կար­ևոր է, որ հա­յե­րը՝ Հա­յաս­տա­նում և Սփ­յուռ­քում գնեն բա­ցա­ռա­պես հայ­կա­կան ար­տադ­րութ­յան ապ­րանք­ներ՝ գյու­ղատն­տե­սա­կան ապ­րանք­ներ, խմիչք, Հա­յաս­տա­նի ըն­կե­րութ­յուն­նե­րի կող­մից մա­տուց­վող ծա­ռա­յութ­յուն­ներ»,– գ­րել է ՀՀ վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար, «Թավշ­յա Դ­դում» մա­կա­նու­նով հայտ­նի ԱՐԱ­ՅԻԿ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­Ն­ՅԱ­ՆԸ։ Ինչ­պես օր­վա ըն­թաց­քում եր­կու ան­գամ փչա­ցած ժա­մա­ցույ­ցը ճիշտ ժա­մա­նակն է ցույց տա­լիս, այն­պես էլ շատ հազ­վա­դեպ ՔՊ­-ա­կան­նե­րը զար­մա­նա­լիո­րեն կա­րո­ղա­նում են ճիշտ բա­ներ ա­սել: Իսկ հի­մա լսեք շա­րու­նա­կութ­յու­նը. «Որ­ևէ Լար­սի ան­ցա­կետ փա­կե­լը մեր վրա չի ազ­դի, ե­թե Հա­յաս­տա­նի բիզ­նե­սը նոր շու­կա­ներ գտնի ար­տա­սահ­մա­նում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րի տո­նա­կան և­ ոչ տո­նա­կան սե­ղան­նե­րին: Ա­մա­նո­րի և Սուրբ ծննդյան տո­նե­րի սե­ղան­նե­րին պետք է լի­նի բա­ցա­ռա­պես հայ­կա­կան ար­տադ­րութ­յան բան­ջա­րե­ղեն, միրգ, գի­նի, կոն­յակ, այլ գյու­ղար­տադ­րանք»: Դե ի­հար­կե, ձեզ վրա հաս­տատ չի ազ­դի, կա­պի­տուլ­յանտ­նե­րի ռե­ժի­մին, բնավ, չի մտա­հո­գում, որ Հա­յաս­տա­նը կա­րող է ձմռան շե­մին գազ չու­նե­նալ կամ ա­սենք՝ պա­րե­նա­յին ճգնա­ժա­մի փուլ թևա­կո­խել, կարճ ա­սած՝ 1992–93-ի ձմռան կրկնութ­յան առջև կանգ­նել: Հա­վա­տա­ցեք, ՀՀ­-ում հաս­տատ կգտնվի մի հէկ, ո­րը Նի­կո­լի, Ա­լե­նի, Դ­դու­մի և Օ­մե­գա­յի տնե­րին ու աշ­խա­տա­սեն­յակ­նե­րին 24 ժամ հո­սանք կմա­տա­կա­րա­րի:

­Զար­մա­նա­լիո­րեն պարզ­վում է, որ մեր տա­րա­ծաշր­ջա­նում «Ка­щей бес­смерт­ный»–ի թեկ­նա­ծու կա, և­ ի­հար­կե դա ԷՐ­ԴՈ­ՂԱՆՆ է: Հու­նա­կան «‎Ka­thi­me­ri­ni» թերթն անդ­րա­դար­ձել է սահ­մա­նադ­րութ­յու­նում և­ ընտ­րա­կան օ­րենսգր­քում Թուր­քիա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղա­նի կող­մից ի­րա­կա­նաց­վե­լիք  հնա­րա­վոր փո­փո­խութ­յուն­նե­րին։ Ե­թե դրանք ի կա­տար ած­վեն, ա­պա Թուր­քիա­յի նա­խա­գա­հը կա­րող է ա­վե­լի քան 2 ան­գամ վե­րընտր­վել իր պաշ­տո­նում։ Հու­նա­կան թերթն ընդգ­ծել է, որ այդ­պի­սով Էր­դո­ղա­նը ցան­կա­նում է «ցմահ լի­նել Թուր­քիա­յի նա­խա­գահ»։ Նաև նշվել է, որ Էր­դո­ղա­նի նպա­տակն է այս փո­փո­խութ­յուն­նե­րում այլևս հույ­սը չդնել ազ­գայ­նա­կան­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան վրա՝ դրա­նով իսկ ա­զատ­վե­լով հա­վա­սա­րակշ­ռող ու­ժե­րից։ Էր­դո­ղանն ար­դեն իսկ հան­րութ­յան հետ կիս­վել է ընտ­րա­կան օ­րենսգր­քում և սահ­մա­նադ­րութ­յու­նում իր ու­զած փո­փո­խութ­յուն­նե­րով և քն­նա­դա­տել նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում 50+1% ձայն հա­վա­քե­լու դրույ­թը։

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան