Ավագանու սթափ գիտակցող անդամներն այս նախագիծը պետք է տապալեն. մեքենան կայանելը 12 հազար դրամից դառնում է 160 հազար

Ներքաղաքական

Ամանորին ընդառաջ՝ Երեւանի քաղաքապետարանն «անակնկալ» է մատուցել վարորդներին: Այսպիսով՝ մայրաքաղաքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով՝ Ա եւ Բ: Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան եւ Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց եւ պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետեւյալ դրույքաչափերը. յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18.000 դրամ, մեկ տարվա համար՝ 160.000 դրամ: Բ գոտում (քաղաքապետարանը չի ընդգծել, թե մասնավորապես որ փողոցներն է ներառում)՝ յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200 դրամ, 1 օրվա համար 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ: «Իրավունքի» հետ զրույցում առաջարկվող վերոնշյալ փոփոխությանն անդրադառնալով՝ Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆՆ այն աբսուրդ որակեց:

— Քաղաքապետարանից վստահեցնում են, որ այս մեծ աղմուկ բաձրացրած նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի Փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նախ հիշեցնեմ, որ գործող իշխանությունը դեռ 2018 թվականին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե կարմիր գծերը պետք է վերանան, բայց փաստացի արդեն 2023 թվականն է ավարտվում, բայց դրանք մնացել են, ինչպես կար: Ինչ վերաբերում է այս նախաձեռնությանը, փաստացի ավտոկայանատեղիների վճարը տարեկան 12 հազար դրամից դառնալու է 160 հազար: Սա, ուղղակի, նոնսենս է, աբսուրդի ժանրից է: Դրույքաչափն այդքան բարձրացնելը պետք է հիմնավորվի: Իհարկե, ես էլ եմ կողմ, որ, օրինակ, լինի գոտիավորում եւ Փոքր կենտրոնում այդ դրույքաչափերը բարձրանան, բայց տրամաբանության սահմաններում, ոչ այս կարգի եւ այս չափով: Պարզապես, անհասկանալի է, թե ինչ չափման միավորով են առաջնորդվել, ինչու է այդ գինը սահմանվել: Եթե նախկինում կայանելու մեկ ժամն արժեր 100 դրամ, հիմա դառնում է 300 դրամ, այսինքն՝ ունենում ենք 200 դրամի փոփոխություն, ավելանում է եռակի: Իսկ տարեկան վճարը՝ 12 հազար դրամը, բարձրացել է ոչ թե եռակի, այլ տասնապատիկից ավելի:

— Ըստ քաղաքապատարանի տարածած հայտարարության` սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է: Մասնավորապես՝ հաջորդիվ Փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթեւեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է: Որքանո՞վ է համոզիչ այս արդարացումը:

— Եկեք փաստենք, որ ավտոբուսներ գնելով եւ Երեւանը դրանցով լցնելով՝ քաղաքային տրանսպորտի հարցը չի լուծվում: Տրանսպորտային հարց լուծելու համար հստակ համակարգ է պետք ներդնել, ինչը մինչ այսօր ներդրված չէ Երեւան քաղաքում: Եվ ի վերջո սա անարդար որոշում կլինի մեր քաղաքացիների հանդեպ: Կան բազում բնակիչներ, որոնք բնակվում են փոքր  կենտրոնում եւ բակերում ավտոկայանատեղի չգտնելու դեպքում՝ հաճախ իրենց մեքենաները կայանում են հարակից շենքերի փողոցային հատվածներում (օրինակ` Աբովյան, Մոսկովյան, Սարյան փողոցների բնակիչները): Այս մարդկանց ֆինանսական կարողությունները հաշվի առնվե՞լ է, ինչպե՞ս են վճարելու այդ 160 հազար դրամը: Կամ բազում տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնք իրենց` կլինի խանութի, հյուրանոցի, ռեստորանի, թե սրճարանի դիմացի հատվածը Երեւանի քաղաքապետարանից վարձակալում էին մեկ տարի ժամկետով: Ու հիմա ստացվում է ունենք երկակի ստանդարտ. մի կողմից քաղաքացին վճարելու է 160 հազար դրամ, որպեսզի ունենա ավտոկայանատեղի, մյուս կողմից էլ երբ Փոքր կենտրոնում փորձի ինչ-որ մի տեղ կայանել, խանութի, հյուրանոցի, ռեստորանի աշխատակիցը դուրս է գալու եւ ասելու է՝ գիտեք, այս հատվածը մենք վարձակալել ենք մեկ տարի ժամանակով, դուք իրավունք չունեք այստեղ մեքենա կայանել:

— Պարոն Մանրիկյան, ինչպե՞ս եք տեսնում հնարավոր ելքը, ի՞նչ խորհուրդ կտաք՝ որպես Երեւանի ավագանու նախկին անդամ:

— Ավագանու սթափ գիտակցող հարգարժան անդամներն այս նախագիծը պետք է ուղղակի տապալեն, հակառակ դեպքում՝ եթե այն ընդունվեց, պետք է դիմենք փաստաբաններին, որպեսզի այն վիճարկվի դատարանում: Այս տեսքով նախագիծն անընդունելի է: Որտեղի՞ց են վերցրել ու որոշել, որ պետք է սահմանեն 160 հազար դրամ վճար: Էլի պետք է ասեն, թե եվրոպական շատ քաղաքների կենտրոններում ավտոկայանատեղին թա՞նկ արժե: Բայց մեր բնակչության կենսամակարդակն այնպիսին չէ, որ կարողանանք նման նախագծեր թույլ տալ: Սա դարձյալ դնում է անհավասար պայման աղքատ եւ հարուստ մարդու միջեւ՝ չունևորները չեն կայանի, հարուստների ավտոմեքենաները կկայանեն: Արդար չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում