«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բաքվում պահվում են 55 հայեր. 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրավական

Այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերեւարված անձինք դեռեւս գտնվում են Ադրբեջանում, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, արդեն իսկ խոսում է հայկական կողմի ձախողումների մասին: Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ նա նկատեց, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում, միջազգայնորեն ընդունված նորմ է՝ մարդասիրական իրավունքից ելնելով ժամանակավոր դադարները, որոնց նպատակը հենց գերիների փոխանակումն է, վիրավորների կյանքին վերաբերվող հարցերը:

Մեր դեպքում գոյություն ունի նաեւ Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, որը նաեւ քաղաքական ամրագրում է ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց Ադրբեջանն արհեստականորեն պատրվակներ ստեղծեց, որոնց նպատակը նոր գերեւարումներն էին, այդ թվում նաեւ Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների:

Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ, Հայաստանն ինքնուրույնաբար չմոտեցավ ռազմագերիների խնդրին եւ պատշաճ չբարձրաձայնեց Ադրբեջանի բացթողումների մասին:

Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, այդ թվում 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ:

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան