Կառավարության հերթական կլոունադան ոչնչով չէր տարբերվում նախորդ 236 նիստից․ Արմեն Հովասափյան

Թեմա
Ամենշաբաթյա ցիրկը շարունակում է իր շապիտոյական գաստրոլները․ էս անգամ էլ 51 հարցից զեկուցվեց 3-ը, սա արդեն «պատմական ստանդարտ» է, երբ կապ չունի, թե քանի՞ հարց է օրակարգում ընդգրկված, հստակ զեկուցվում է բացառապես 3-ը։ Հատկանշական է այն, որ, որպես կանոն, զեկուցման համար ընտրվում են այն «ցանկալի եռյակը», որոնց մեջ պոպուլիզմի բաղադրիչը 100 տոկոսից գերազանցում է։
Հիմնականում դրանք սուբվենցիաներով արված աշխատանքի, ինչ-որ թոշակաաշխատավարձային կամ աշխատատեղային սոուս են պարունակում։ Հենց դրանցով է նա կարողանում մարդկանց աչքին հերթական թոզը փչել և ստի նոր չափաբաժինը տալ։ Դե մարդկանց էլ ի՞նչ է պետք՝ հաց և տեսարան․ էսօր հացը դեռևս կարողանում են ստեղծել, իսկ տեսարանի կարիք վերջի հնգամյակում ընդհանրապես չկա։
Կառավարության հերթական կլոունադան ոչնչով չէր տարբերվում նախորդ 236 նիստից․ անուններն էին փոխված ու հարցերի հաջորդականությունը․ մնացած բոլոր տեսարաններն ու ասված մտքերի մեջ փոփոխված էր նախադասությունների շարադասությունը (մի բան առաջ, մի բան՝ հետ)։ Եթե ամփոփ, մոտավորապես հետևյալի մասին էր՝ «արել ենք, կառուցել ենք, հանձնել ենք, աշխատանքներն ավարտված են և այլն»։ Ուղիղ 18,5 րոպե խոսեց մարզերում արված աշխատանքների մասին, հատ-հատ թվարկեց՝ խորքային հորեր, ջրամատակարարում, վերելակների վերեանորոգում, արտաքին ջրագծեր, ասֆալտապատում, խաղահրապարակ, տանիքների հիմնանորոգում, լուսավորություն, մանկապարտեզ, բորդուր ու էլի ասֆալտ-ասֆալտ․ էսա սրանց արածը, մարդկանց ասեն ու ասեն։
Ասեմ ավելին՝ երկու տարուց ավել առաջնային բնագիծ դարձած Ջերմուկում, որտեղ փաստացի առկա են անվտանգային լուրջ խնդիրներ՝ (ադրբեջանցին մի քանի 100 մետրից նայում է ուղիղ քաղաքին) մարդիկ որոշել են նոր ներքին բարեկարգման ու կոսմետիկ ծրագրեր իրականցնել․ օրինակ էսօր պարզ դարձավ, որ 2023-ի սուբվենցիայի շրջանակում Ջերմուկում պուրակ են վերանորոգել։
Իհարկե շատ լավ է, որ ոչ միայն Ջերմուկում, այլ Հայաստանի բոլոր քաղաքներն ու անգամ ամենափոքր ծայրամասային գյուղակն ունենան գեղեցիկ պուրակներ ու հանգստի վայրեր, քավ լիցի, չմտածեք՝ չարախոս եմ կամ չկամ, ուղղակի էդ նույն քաղաքներում ու գյուղերում շատ պարտադիր է, որ մարդ ապրի, հետո նոր էդ մարդկանց հանգիստն ու կյանքը բարելավող ծրագրեր իրականցվեն։ Իսկ ցանկացած բանական տրամաբանություն հուշում է, որ տվյալ տարածքում մարդ ապրելու համար, մեղմ ասած, կարևոր է անվտանգությունը, որն այսօր փաստացի չկա ՀՀ մի շարք քաղաքներում (Կապան, Վարդենիս, Ջերմուկ, մնացած գյուղերն էլ դուք ձեր ճաշակով կարող եք շարել)։ Դե իսկ մարդկանց անվտանգ ապրելու թիվ մեկ գարանտը, կներեք, բայց իշխանությունն է, տվյալ դեպքում՝ ուղղակի կառավարությունը։ Թե չէ՝ նախկին հա նախկին․․․

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին