«Հեքիաթում ներառված յուրաքանչյուր նախադասություն պետք է հասնի երեխայի հոգուն». Հասմիկ Ափոյան

Մշակութային

Ամենայն հայոց բանաստեղծի՝ Թումանյանի խոսքերով՝ «Հեքիաթն ամենաբարձր ստեղծագործությունն է.նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել,բայց միշտ հեքիաթի են ձգտում»։ Մանկագիր Հասմիկ Ափոյանն անցել է այս ճանապարհով և ստեղծել իր յուրօրինակ հեքիաթները,որոնք իրենց մեջ խորը ասելիք են պարունակում։ Հեղինակը գրքերը վերնագրել է՝ «Խաղալիքների տունը» և «Աստիճանը»։ Ինչպես ինքն է նշում իր աշխատանքների մեջ առարկաները կենդանանում և սկսում ապրել առանձին կյանքով։

Հասմիկ Ափոյանը մասնագիտությամբ մանկավարժ–կենսաբան է։ Ինչպես ինքն է նշում, եկել է այն համոզմանը, որ երեխաներին ճանաչելու հնարավորությունը ձեռք է բերել դպրոցում աշխատելու տարիներին։ Հեքիաթների բովանդակության մասին խոսելիս ուզում է ընթերցողի աչքին ընդգծվի այն միտքը,որ ամեն ինչ ավարտվում է բարություն սերմանելու գաղափարի վրա։

Թե ինչու է ընտրել հեքիաթի ժանրը, մակագիրը պատասխանում է, որ այն գրական շատ խորը ժանր է, որքան խորանում ես գրքերի մեջ, այդքան շատ հարցերի պատասխան ես գտնում։

Հեքիաթի գաղափարական ասելիքը ցանկացած տարիքում նոր բան սկսելու և սեփական ուժերին երբեք չկասկածելու մասին է։

— Երբևէ ուշ չէ նոր բան փորձել.ես գրել սկսել եմ 60 տարեկանում,տարիքը դա ուղղակի թիվ է.նշում է մանկագիրը։

Հեղինակը խոսեց նաև «Աստիճան»–ի ստեղծման պատմության մասին։

— Աստիճան տեսել էի մի հեռավոր գյուղում՝խորդանոցի պատին հենած.նրա տեսքն ինձ հուշում էր իր հին լինելը։ Իհարկե ես մոռացել էի նրա գոյության մասին, մինչ այն պահը, երբ ինքնաթիռում նստած ժամանակ տեսա ինչպես է ուղեկցորդուհին աստիճանի վրա կանգնում ինչ–որ բան վերցնելու համար։ Մտովի հիշեցի տարիներ առաջ իմ տեսած այն անշուք աստիճանը և սկսեցի գրել իմ հեքիաթը։Կարելի է ասել այն կյանք առավ և ավարտվեց հենց ինքնաթիռում.նշում է հեղինակը։

Մանկագիրը նշեց, որ հիմնականում սկզբից գրվում է հեքիաթը,այնուհետև դրա հիման վրա ստեղծվում են հերոսները։ «Խաղալիքների տան» դեպքում հակառակն է եղել։ Նրա աղջիկը ստեղծել է տիկնիկներ, որոնք կարող են դրականորեն ազդել մարդու վարքագծի վրա։Սա էլ հիմք է հանդիսացել «Խաղալիքների տան» համար։

Նրանք ովքեր կարդացել են Հասմիկ Ափոյանի ստեղծագործությունները, վստահեցնում են որ գրքերում տարիքային սահմանափակում չկա, կարող են կարդալ բոլորը՝ նոր բան վերցնելու հույսով։

— Իմ աշխատանքներում առարկաները կենդանանում և սկսում են ապրել իրենց կյանքով,հույս ունեմ, որ մի օր էլ կլինի այդ առարկաների ցուցահանդեսը.հավելում է մակագիր Ափոյանը։

Սյուզի Դավթյան

Լիլիթ Մուրադյան

1

10

2

3

4

5

6

7

8

9

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում