«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդին զավթելու իշխանության մեկամյա օպերացիաները վճռորոշ փուլ են մտել: Երեկ Ալավերդու ՔՊ-ական ավագանին «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծ է շրջանառության մեջ դրել:

Անցած տարի սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը ՔՊ-ում չէին մարսում,սկզբում քրեական գործերով փորձեցին ճնշել Թամազյանին, բայց ապարդյուն,ապա անցան փորձված մարդագողության մեթոդին եւ քաղաքի հիվանդանոցի բժիշկ, ավագանու ԱԵ անդամ Սիմոն Զախարովին իրենց դաշտ բերեցին, ում ըստ լուրերի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոն են խոստացել:

Զախարովը, որին թիմում «առնետ» են անվանում, նույնպես ստորագրել է անվստահության նախագծի տակ: Ըստ օրենքի, շրջանառության մեջ դրվելուց հետո երրորդ օրը, ժամը 10.00-ին ավագանին պետք է նիստ գումարի եւ քննարկի նախագիծը:

Սակայն մեր տեղեկություններով, Ալավերդու ընդդիմադիր իշխանությունը չի պատրաստվում հանգիստ զիջել, բանն այն է, որ շաբաթներ առաջ Թամազյանի թիմակիցները ֆիկտիվ իմպիչմենտի գորրծընթաց սկսեցին, իհարկե, այն ավարտին չհասավ, քանի որ իշխանությունը Զախարովին, ինչպես նշեցինք, հաջողեց պոկել ընդդիմությունից, իմպիչմենտի գործընթացից հետո առնվազն մեկ տարի օրենքը թույլ չի տալիս կրկին իմպիչմենտ հայտնել, ընդ որում օրենքում չկա հստակեցում՝ գործընթացը ավարտին հասցվել է, թե ոչ:

Ուստի Ալավերդու իշխանությունները չեն զիջելու` գործընթացը տանելով դատական ատյաններ, որտեղ կորոշեն կա՞ իրավունք մեկ տարին չլրացած համայնքապետին անվստահության գործընթաց սկսելու, թե ոչ: ՔՊ քաղաքապետի թեկնածուն նախկին ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանն է, որի մասին մամուլում աղմկահարույց նյութերի պակաս չկա, նա է ղեկավարում Ալավերդու ՔՊ ավագանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում