«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Բաց չթողնեք ապրելու եւ ապրեցնելու մենահամերգը. Պարի պետական անսամբլը 65 տարեկան է

Մշակութային

2023-ը հոբելյանական տարի է պարային լեգենդար համույթի, անվանի ու ճանաչված Պարի Պետական անսամբլի համար։ Իսկ ահա Պարի պետական անսամբլն իր 65 ամյակի մեծ մենահամերգին սկսել էր նախապատրաստվել շրջագայություններով, այսպես ասած՝ անձամբ հրավիրելու դեկտեմբերի 28-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունենալիք մեծ, մասշտաբային, ժամանակակից լուծումներով մենահամերգին։

Պետք է նշել, որ անսամբլի նոր ղեկավար՝ Ասատուր Քալաշյանի նշանակումից հետո՝ երիտասարդական, թարմ ու նոր լիցք է հաղորդվել, որի շնորհիվ արդիականացվել է Պարի պետականի նվագախումբը (ժողգործիքներին ավելացել են թավջութակ, կոնտրաբաս ու հարվածայիններ), Ռուբինէ Հովհաննիսյանի կողմից արվել են նոր էսքիզներ, որոնց հիման վրա կարվել են նոր տարազներ եւ վերջապես նոր բեմադրություններ, վերականգնվել 50 տարուց ավելի բեմ չբարձրացած համարներ, որտեղ մեծ ջիգերի իր բաժինն ունի ինչպես բալետմասյտեր Աննա Քալաշյանը, այնպես էլ դասական պարի փորձավար Անահիտ Բադալյանը։

Միայն այս ամենը արդեն խոսուն է, կանչող, որպեսզի հին ու նոր հանդիսականը ներկա գտնվի դեկտեմբերի 28-ին օպերայի եւ բալետի թատրնում կայանալիք մեծ մենահամերգին, որի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը։ Երաժշտական մասի ղեկավարն է Հայկ Գրիգորյանը, բալետմաստերը՝ Աննա Քալաշյանը, գլխավոր բալետմայստերը Ասատուր Քալաշյանը։

Ինչպես ինքը՝ Պարի պետական անսամբլն է ասում՝ «բաց չթողնեք ապրելու եւ ապրեցնելու մենահամերգը» դեկտեմբերի 28-ին, ժամը՝ 19։00-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան