Զգուշացեք սաունաներից որտեղ ջուր չկա, իսկ ձողի վրա՝ պարող. կայացավ նոր «Կին կոդ»-ի առաջնախաղը

Մշակութային

Վեց դասընկերուհի դպրոցն ավարտելուց հետո տարիներ անց որոշում են հանդիպել՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս սաունայում: Ամեն ինչ կարող էր հրաշալի ավարտ ունենալ, եթե չպարզվեր, որ ամենատարբեր բնավորության տեր կանայք բացի նախկինում «10 Բ» դասարանում սովորելուց՝ ունեն եւս մեկ ընդհանրություն: Բոլորն էլ սիրահարված են նույն տղամարդուն, որը ներկայացել է տարբեր անուններով ու սիրահատել նրանցից յուրաքանչյուրին: Ինչպե՞ս պատժել նրան, հանդիսատեսը կիմանա «Կին կոդ» սիրային կատակերգության վերաբեմադրությունը դիտելիս, որի առաջնախաղը կայացավ լեփ-լեցուն դահլիճում՝ հանդիսատեսի չդադարող ծիծաղի ներքո:

Վերաբեմադրության մեջ «Կին կոդ»-ը համալրվել է նկարչուհու կերպարով, որը կտրվում է իրականությունից, երբ կտավի առաջ է: Արվեստագետին բնորոշ բռնկուն բնավորությունով հանդերձ՝ նա նաեւ ընկերուհիներից ամենախաղարարն է: Այս կերպարը լավագույնս կերտել է դերասանուհի Էվա Խաչատրյանը: Իսկ դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը հանդես է եկել հավասարակշռված ու իր զգացմունքների մեջ պարփակված ուսուցչուհու կերպարում, որի կարգուկանոնները չեն ազդել սեփական կյանքի վրա։ Երգչուհի Ռիփփի Նավասարդյանի կերպարը փոփոխություններ չի կրել, շարունակում է լինել խենթ, գերակտիվ ու արկածախնդիր։ Ոչ պակաս գրավիչ ու էքցենտրիկ է Օլյա Հակոբյանի կերպարը: Իսկ դերասանուհի Քեթրին Մանասյանը հանդես է գալիս կայացած գործարարի, բայց դժբախտ կնոջ կերպարում: Այս շարքում թերեւս ամենաերջանիկը Զառա Սահակյանի կերպարն է, որի հերոսը վերջապես իր կյանքում տղամարդ ունեցավ եւ կապ չունի՝ նա սաունայի սանտեխնիկն էր, թե միաժամանակ բոլոր ընկերուհիների սիրեկանը: Եվ վերջապես ներկայացման միակ տղամարդն այս անգամ Զիրոյանն է, որի կերպարն աղջիկների «օյիններից» հետո՝ ներկայացման վերջում արդեն երգում էր. «Մենակ մարդը երբեք ճամփա չի գնա»:

«Երկու կազմով ու տարբերակով էլ սիրում եմ այս ներկայացումը, բայց նոր խաղընկերներս շատ հետաքրքիր են, քանի որ ամեն դերասան իր ռիթմն ու գույնն է բերում ու քոնն էլ փոխում»,-  «Կինկոդի» «վետերաններից» Զառա Սահակյանը։

Իսկ Զիրոյանը, որի հերոսին նախկինում մարմնավորում է Ստեփան Ղամբարյանը, ընդգծեց, որ չի փորձել փոխել արդեն եղած կերպարը, այլ ուղղակի այն ադապտացրել է իր տեսակին:

«Կերպարը փոխելու կարիք չկար, պարզապես, ռեժիսորի հետ միասին գտել էինք իմ տեսակը, թե ինչպես ես կհասկանայի ու կընդունեի այդ վեց կին կերպարներին: Ինչպես ստացվեց, կասի հանդիսատեսը։ Կարեւորը՝ մենք ամեն ինչ պատշաճ ներկայացրել ենք հանդիսատեսին»,- արձանագրեց Զիրոյանը:

Նշենք, որ ներկայացման սցենարի հեղինակն է Արմեն Վարդանյանը, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սեդրակ Գոջամանյանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում