«Ժողովուրդ». Ով է ՌԴ հեռուստաալիքներին պատժելու մասին հայտարարած փոխնախարար Ավետ Պողոսյանը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության երիտթեւը հայ-ռուսական հարաբերությունները հետեւողականորեն փչացնում է: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջեւ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։

Ռուսական կողմն էլ ընդունել է հրավերը, եւ դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ հեռահաղորդակցման ոլորտի միջպետական համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ կետերի խախտումների հարցով, համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։

Իհարկե, թվում է, թե ՀՀ իշխանությունը ՀՀ սուվերենության համար լուրջ ջանքեր է գործադրում, սակայն իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռուսական հեռուստաալիքների վրա «բարկացել է» հոկտեմբերի 23-ին ՌԴ առաջին ալիքով հեռարձակված մի հաղորդումից, որտեղ կոշտ քննադատվեց Նիկոլ Փաշինյանը, եւ «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանն էլ այդ օրը հայտարարեց, որ Փաշինյանը իր հետեւից միշտ արյան հետքեր է թողնում:

Իսկ ո՞վ է ՌԴ հեռուստաալիքներին պատժելու մասին հայտարարած փոխնախարար Ավետ Պողոսյանը. նա 2008 թվականի շարժման օրերին ակտիվիստ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրը: Երբ պայքարը հաջողությամբ չպսակվեց, Ավետ Պողոսյանը արտագաղթեց ԱՄՆ եւ այնտեղ, ըստ մամուլի հրապարակումների, տաքսի է վարել: Այսինքն՝ տաքսու նախկին վարորդը պետք է այսօր վճռի հայ-ռուսական հարաբերությունները հեռահաղորդակցության ոլորտում:

Ի դեպ, նույն Ավետ Պողոսյանի քաղաքական կուռքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանին որակել է որպես ազգակործան պատուհաս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում