«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ի­րա­նա­գետ ՎԱՐ­­ԴԱՆ ՈՍ­ԿԱ­Ն­ՅԱՆՆ ար­ձա­նագ­րում է մի զար­մա­նա­լի ի­րո­ղութ­յուն. «Հա­յաս­տա­նում հի­մա փոր­ձում են ա­պա­ցու­ցել, որ հա­զա­րամ­յակ­նե­րի պե­տա­կա­նութ­յան ա­վան­դույթ ու­նե­ցող մեր եր­կի­րը պատ­մութ­յան մեջ երբ­ևէ գո­յութ­յուն չու­նե­ցած ինչ–որ «Արևմտ­յան Ադր­բե­ջան» չէ։ Մինչ­դեռ պա­րա­դոքսն այն է, որ Ադր­բե­ջան կոչ­վող ար­հես­տա­ծին կազ­մա­վո­րումն ին­քը մինչև 1918թ. եր­բեք Ադր­բե­ջան չի ե­ղել և չի ու­նե­ցել որ­ևէ ա­ռան­ձին բյու­րե­ղա­ցած ինք­նութ­յուն ու պե­տա­կա­նութ­յուն, ուս­տի` նաև դրա ա­վան­դույթ։ Պատ­մա­կան և­ ի­րա­վա­կան լե­գի­տի­մութ­յան ա­ռու­մով բա­ցար­ձա­կո­րեն խո­ցե­լի այս կազ­մա­վո­րու­մը գո­յա­ցել է հա­յութ­յան, ի­րա­նա­կան և կով­կաս­յան ժո­ղո­վուրդ­նե­րի բնիկ տա­րածք­նե­րի վրա օս­ման­յան սվին­նե­րի մի­ջո­ցով, ցե­ղաս­պան ծա­վա­լա­պաշ­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան և պանթ­յուր­քա­կան այ­լատ­յաց գա­ղա­փա­րա­խո­սութ­յան հետ­ևան­քով։ Հետ­ևա­բար խնդի­րը ոչ թե «Արևմտ­յան Ադր­բե­ջան» բար­բա­ջանքն է, այլ հենց ար­հես­տա­ծին Ադր­բե­ջանն ին­քը, ին­չից բխում է, որ լու­ծում­ներն էլ բո­լո­րո­վին այլ դաշ­տում են»։ Ա­յո՛, լու­ծում­ներն այլ դաշ­տում են, սա­կայն պատ­կե­րաց­նո՞ւմ եք նի­կո­լա­կան­նե­րի վի­ճա­կը, ե­թե աս­վի, որ Հա­յաս­տա­նի ա­ռա­քե­լութ­յուն­նե­րից մե­կը հենց այդ ար­հես­տա­ծին հա­կա­քա­ղա­քակր­թա­կան եր­ևույթն ար­մա­տա­խիլ ա­նելն է: Փամ­փերս­նե­րի ոչ մի պա­շար չի հե­րի­քի:

Իսկ մինչ այդ, Ար­ցա­խի ՊԲ պա­հես­տա­զո­րի գնդա­պետ ՍԵ­ՆՈՐ ՀԱՍ­ՐԱ­Թ­ՅԱ­ՆԸ փաս­տում է, թե հայ­րե­նա­դավ խուն­տա­յի «յուղ վա­ռե­լը» ինչ զար­մա­նա­լի նվա­ճում­ներ ու­նի. «Թե այս­քա­նից հե­տո հայ­րե­նա­կան կոչ­վող իշ­խա­նութ­յուն­նե­րը էլ ինչ պի­տի ա­նեն (որ դեռ չեն ա­րել) մեր պե­տա­կա­նութ­յան և ժո­ղովր­դի հետ, դժվար է ա­սել... Դժ­վար է ոչ թե նրա հա­մար, որ ան­հայտ է նրանց վերջ­նան­պա­տա­կը, այլ որ այս ա­մե­նից հե­տո ժո­ղո­վուր­դը շա­րու­նա­կում է չգի­տակ­ցել կա­տար­վա­ծի և կա­տար­վո­ղի ա­հա­վո­րութ­յու­նը... Յու­րա­քանչ­յուր ժո­ղո­վուրդ սխալ­վե­լու ի­րա­վունք ու­նի... Սա­կայն այն ժո­ղո­վուր­դը, ո­րը չի կա­րո­ղա­նում սո­վո­րել ոչ թե ու­րիշ­նե­րի, այլ գո­նե՝ իր սխալ­նե­րի վրա, վաղ, թե ուշ կորց­նում է այն ա­մե­նը, ինչ վաս­տա­կել է, ան­գամ, ար­յամբ... Եվ դա օ­րի­նա­չափ է, քա­նի որ հենց դա է պատ­մութ­յան դա­ժան և, որ­քան էլ ցա­վա­լի, ար­դար օ­րեն­քը... Մինչ մեր իշ­խա­նութ­յուն­նե­րը գո­վազ­դում են «խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րու­կի» եր­ևա­կա­յա­կան տես­լա­կա­նը, սահ­մա­նում տա­կա­վին ար­յուն է... Այ­սօր թշնա­մու դա­վա­դիր կրա­կո­ցից ու­նե­ցանք հեր­թա­կան զո­հը...»։ Դե ինչ, նի­կո­լա­կան­նե­րին հա­ջող­վել է ա­ներ­ևա­կա­յե­լին` «խա­ղա­ղութ­յուն» բա­ռը վե­րա­ծել ա­նեծ­քի:

Ի­րա­վա­պաշտ­պան ԱՎԵ­ՏԻՔ ԻՇ­ԽԱ­Ն­ՅԱՆՆ էլ զար­մա­նում է ԱԺ «գլխա­վոր ընդ­դի­մութ­յան» կեց­ված­քով. «Հար­գե­լի ընդ­դի­մա­դիր­ներ, իսկ դուք ի՞նչ էիք սպա­սում։ Իս­կա­պե՞ս հա­վա­տում էիք, որ քպ–ա­կան­նե­րի մեջ ար­ժա­նա­պատ­վութ­յան զգա­ցում կարթ­նա­նա և ն­րանք պատ­րաստ կլի­նեն ընդվ­զել ի­րենց ա­ռա­տո­րեն վար­ձատ­րող տի­րա­կա­լի դեմ։ Մի­թե՞ պարզ չէր, որ նա­խա­գի­ծը (հա­յաք­վեի–խմբ.) մերժ­վե­լու էր։ Չեմ կար­ծում, որ դուք այդ­քան միա­միտ եք։ Ան­կա­րող լի­նե­լով դի­մե­լու վճռա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ընդ­դեմ ազ­գա­դավ իշ­խա­նութ­յան` ընդ­դի­մա­դիր գոր­ծու­նեութ­յան ի­մի­տա­ցիա եք ի­րա­կա­նաց­նում, ի­հար­կե՝ ան­պայ­ման սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով․․․ ըն­դա­մե­նը։ Եվ որ­քան էլ քննա­դա­տեք, ան­վա­նար­կեք քպ–ա­կան­նե­րին, այ­սօր ար­ձա­նագր­վեց ընդ­դի­մութ­յան հեր­թա­կան պար­տութ­յունն ու հետ­ևա­բար հա­սա­րա­կութ­յան հեր­թա­կան հիաս­թա­փութ­յու­նը։ Թե՞, ձեր կար­ծի­քով, հեր­թա­կան ան­գամ պատ­ռե­ցիք քպ–ա­կան­նե­րի դի­մա­կը։ Հան­գիստ ե­ղեք, այդ դի­մա­կը բո­լո­րի հա­մար վա­ղուց պատռ­ված է։ Ընդ­դի­մութ­յան կող­մից ցան­կա­ցած նա­խա­ձեռ­նութ­յուն, քայլ պետք է ար­ձա­նագ­րի թե­կուզ փոքր, բայց հա­ջո­ղութ­յուն, հա­կա­ռակ դեպ­քում ա­վե­լի լավ է ո­չինչ չձեռ­նար­կել»։ Եվ ի­րոք, «կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յու­նը» անպ­տուղ է:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան