«Փաստ». Ով այնպիսի սուտ ասի, որ...

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թեպետ համարվում է, որ սուտ ասողի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ, բայց մեր կոնկրետ իրականությունը որոշ «ճշգրտումներ» է պահանջում «ոտքի կարճության» պահով: Նիկոլ Փաշինյանը տակավին շարունակում է պաշտոնավարել, իսկ լեզուն... Դե, գիտեք: Ուստի, ժամանակ առ ժամանակ արժե, թեկուզ «պրոֆիլակտիկայի համար», հիշեցնել փաշինյանական «բռնված» ստերը: Թերթի մի քանի համարի ծավալը չի բավարարի ամենը թվարկելու համար, հետևաբար՝ այս անգամ փաշինյանական «բռնված» ստերի այս յոթնյակի թվարկմամբ բավարարվենք:

Եվ այսպես. վերացնել «կարմիր գծերն» ու ճանապարհային արագաչափերը (իրականում դրանք միայն ավելացել են), վերացնել «կուտակային կենսաթոշակային համակարգը» (իրականում իր կառավարության առաջին որոշումներից մեկը «կուտակայինի» կուտակման բազան ընդլայնելու մասին էր), զրոյացնել սպառողական և այլ, հատկապես գյուղատնտեսական վարկերը (ոչ մի նման բան, գիտեք, տեղի չի ունեցել), վերացնել կոռուպցիան (իրականում այն ի սկզբանե ախտահարել է «թավշյաներին», ընդունել է նոր ձևեր ու ծաղկում է, ինքն էլ վերջերս խոստովանեց, որ կոռուպցիան վերացված չէ), վերջ տալ հովանավորչությանը և ԽԾԲ-ին (իրականում պետական կառավարման համակարգում, իշխանության տարբեր մարմիններում և օղակներում բազմաթիվ են իշխանավորների «խնամի-ծանոթ-բարեկամ»-ները), կրճատել պետական պարտքը, զարգացնել տնտեսությունը, բարձրացնել բնակչության բարեկեցությունը (պարտքը գրեթե կրկնապատկվել է, աղքատությունը ավելացել է, տնտեսությունը խաղամոլա-ռեէքսպորտային «ասեղի» վրա է):

Եվ, վերջապես, գոռում էր. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» (հանձնել է Արցախը, ճանաչել է այն Ադրբեջանի կազմում, պատրաստ է թշնամուն հանձնել «անկլավներ», մահվան է մատնել հազարավոր ու հազարավոր երիտասարդների, երկիրն ու ժողովրդին տարել է պատերազմական աղետի, դրել թուրք-ադրբեջանական պարտադրանքների տակ, փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ): Ինչպես ընդունված է ասել՝ շարունակելի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում