«Ժողովուրդ». ՔՊ-ականները թիրախավորում են կանանց

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է եւ կարեւոր: Դրա վկայությունն է այն, որ երկու տարի առաջ հենց կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց Հայաստանում իրականացնել պատմական փոփոխություններ». իշխանության գալուց հետո ահա այսպիսի շեշտադրմամբ ու հռետորաբանությամբ էր ուղերձներ հղում Նիկոլ Փաշինյանը՝ պատկերավոր եւ գեղեցիկ բառերով փաթեթավորված ներկայացնելով իր իշխանության օրոք կանանց դերի բարձրացումը քաղաքական դաշտում:

Իշխող մեծամասնությունը դրոշակ էր սարքել այն, որ իրենց իշխանության օրոք պետական ապարատում կին պաշտոնյաները շատ են՝ գլխավոր դատախազ, առողջապահության նախարար եւ այսպես շարունակ: Իսկ ինչպիսի՞ պատկեր է իրականում. կին պաշտոնյաների նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքի մասին լավագույնս կարող ենք պատկերացում կազմել՝ ընդամենը հետեւելով նախորդող երկու օրերին ԱԺ-ում տիրող իրադարձություններին: Խորհրդարանը շուրջ երկու օր քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներն էլ կին էին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանը:

Թե ինչպիսի արհամարհական, վիրավորական եւ հարձակողական վերաբերմունք էին ՔՊ-ականները ցուցաբերում կին թեկնածուների նկատմամբ, բոլորի աչքի առաջ էր: Իշխանականները, օգտվելով իրենց՝ մեծամասնություն լինելու առավելությունից, «հարձակվել էին» կին թեկնածուների վրա ու ակնհայտորեն փորձում էին հոգեբանական ճնշում գործադրել, նսեմացնել նրանց: Վերջում էլ, խիստ նվաստացուցիչ վերաբերմունք ցույց տալով, հրաժարվեցին անգամ նրանց քվեարկությանը մասնակցել:

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ նիստերից դուրս էլ ՔՊ-ն արհամարհական վերաբերմունք է ցույց տվել կին թեկնածուների նկատմամբ ու անգամ նրանց սպասելու տեղ չի հատկացրել ԱԺ սենյակներում, ինչի պատճառով նրանք ստիպված են եղել ԱԺ միջանցքներում սպասել: Ահա, միայն այս ամենը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն վերամբարձ ու ականջահաճո հայտարարություններ է սիրում անել, իսկ իրականում կանանց թիրախավորում են հենց ՔՊ-ականները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում