«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Լեվ Գրուպի» դատավարական փորձառությունը ՀՀ-ում առաջատարներից է.«Իրավունքի» շնորհավորանքը «Լեվ Գրուպի» 23-ամյակի կապակցությամբ

Իրավական

Ուղիղ 23 տարի առաջ՝ 2000թ. դեկտեմբերի 12-ին հիմնադրվեց հայտնի «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերությունը: 23 տարիների ընթացքում ընկերությունը` ի դեմս հիմնադիր, քրեական եւ քաղաքացիական աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանի եւ փաստաբանական թիմի ողջ պրոֆեսիոնալ թիմը հասցրել է ձեռք բերել  շատերի սերն ու վստահությունը, ունենալով իր թիկունքում նվիրյալների մի մեծ բանակ: Փաստաբանական ընկերությունը այսօր ՀՀ-ում առաջատար ընկերություն է համարվում, որտեղ աշխատում է պրոֆեսիոնալների մեծ թիմ է աշխատում:  Մի առիթով հայտնի փաստաբանը` «Լեվ Գրուպի» հիմնադիրը անդրադառնալով փաստաբանական ինստիտուտի կայացմանն ու կարեւորությանը ասել է.  «Ցանկացած պետության իշխանություն, եթե ուզում է ունենալ իրավական պետություն, ուզում է ունենալ օրենքի երկիր, պետք է շահագրգռված լինի, որ լինի ուժեղ փաստաբանական համայնք»:

Ինչպե՞ս է հաջողվել ոչ հեշտ ժամանակներում հիմնադրվել, կայանալ ու դառնալ ՀՀ թիվ մեկ առաջատար ընկերությունը, ինչպե՞ս է հաջողվել հայտնի փաստաբանին մասնագիտական հեղինակության ու փաստաբանության նկատմամբ վստահությանը ամենաբարձր նշաձողը սահմանել հարցի պատասխանը շնորհավորելով «Լեվ Գրուպի» հիմնադիր ղեկավարին հարցրեցինք անձամբ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

-Նախ շնորհակալ եմ շնորհավորանքի եւ նման անկեղծ գնահատանքի համար: «Լեվ Գրուպը» հիմնադրման պահից ի վեր որդեգրել է մեկ սկզբունք` պատասխանատու փաստաբանական աշխատանքի միջոցով ապահովվել պետության իրավական անվտանգության երաշխիքները բոլոր ժամանակներում: Վստահ եմ, «Իրավունքը» եւս կփաստի, որ մեկ չենք շեղվել մեր որդեգրած ուղղուց:

Ցավոք, այսօր հայ ժողովուրդը  ապրում է շատ ծանր ժամանակշրջան, ինչը թույլ չի տալիս  հավուր պատշաճի նշել ընկերության 23 ամյակը: Բայց կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում ի դեմս նաեւ հենց «Լեվ Գրուպի» անձնվեր եւ պրոֆեսիոնալ թիմի տարածաշրջանում ունենք լավագույն ու ամենաանկախ փաստաբանական համայնք:

Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել նաեւ Լեվ գրուպ փաստաբանական գրասենյակի ողջ անձնակազմին, յուրահատուկ շնորհավորանքս  աշխատակազմի ղեկավար Կարինե Կարագյոզյանին, ով այսօր նշում էծննդյան տարեդարձը: Իրավամբ կարող եմ արձանագրել, որ Լեվ Գրուպ-ի աշխատակիցների համար փաստաբանությունը ոչ թե աշխատանք է, այլ նվիրում պետությանն ու հայ ժողովրդին:

Նշենք, որ «Լեվ Գրուպի» դատավարական փորձառությունը ՀՀ-ում առաջատարներից է, հատկապես  բարդ քաղաքացիական, վարչական և արբիտրաժային գործերով։ Այս տարիների ընթացքում ընկերության թիմին են վստահել մի շարք բարդ, հաճախ սահմանադրական և միջազգային մարդու իրավունքների տարրեր պարունակող վարույթներով պաշտպանություն, ներառյալ՝ քաղաքական դրդապատճառներից ելնող որոշ գործերից մինչև տնտեսական հանցագործությունների բարդ վարույթներ, որոնք պատվով, շատ դեպքերում նախադեպային որոշումներով հաղթանակած դուրս է եկել ընկերությունը:

Անուրանալի է «Լեվ Գրուպի» լումման չորրորդ իշխանության պաշտպանի դերում: Բազում են  խոսքի ազատության և ԶԼՄ գործունեության սահմանափակման տարաբնույթ դեպքերը, որոնց պաշտպանությունը ստանձնելով` փաստաբանական ընկերության հիմնադիրը դատարաններում արձանագրել է արդադատություն, հասնելով նախադեպային վճիռների:


«Իրավունքի» թեթի խմբագրակազմ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան