ԳՅՈՒՄՐԻԻՆ «ԴՈՒԽՈՎ» ԳԼԽԱՐԿ ԴՆԵԼ ՉՍՏԱՑՎԵ՞Ց

Վերլուծություն

Ինչ­պես հայտ­նի է, Ա­լա­վեր­դիում մեկ­նար­կել էր տե­ղա­կան իշ­խա­նութ­յու­նը ՔՊ–ի կող­մից կոպ­տո­րեն ու­զուր­պաց­նե­լու և դ­րա­նով ա­պա­գա ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի հիմ­քը դնե­լու հաղ­թար­շա­վը: Գ­տան մեկ հո­գու, ով թույլ օ­ղակ էր, գու­մա­րե­ցին ոս­տի­կա­նա­կան տե­ռոր և նի­կո­լաՔ­Պա­կան «կլա­սիկ» լրբութ­յուն, և­ օ­րի­նա­կան ընտր­ված քա­ղա­քա­պե­տի փո­խա­րեն այդ ա­թո­ռին բազ­մեց ՔՊ–ա­կան «պո­լի փե­տը»: Եվ քա­նի որ եր­կա­թը տաք–տաք են ծե­ծում, կա­պի­տուլ­յանտն ուղ­ևոր­վեց հայ­րա­քա­ղաք Գ­յում­րի, որ­պես­զի այդ­տեղ էլ ՔՊ–ա­կան «պո­լի փետ» դրվի քա­ղա­քա­պե­տի ա­թո­ռին: Բայց...

ԻՆՉ–ՈՐ ԲԱՆ ԹԱՐՍՎԵՑ

Ա­ռա­ջինը, ինչ ա­րե­ցին Գ­յում­րիում, խզե­ցին հու­շա­գի­րը Բա­լա­սան­յան դա­շին­քի հետ: Մ­նում էր գտնել ա­վա­գա­նու քվե­ներ, ո­րոնք գու­մա­րե­լով ՔՊ–ի ձայ­նե­րին, լու­ծեին քա­ղա­քա­պե­տի հար­ցը: Գ­յում­րու ա­վա­գա­նու «Զար­թոնք» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Վար­դե­ւան Հա­կոբ­յա­նը հայ­տա­րա­րել էր, որ չի բա­ցա­ռում ՔՊ–ի հետ հնա­րա­վոր հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը՝ Գ­յում­րու քա­ղա­քա­պետ Վարդ­գես Սամ­սոն­յա­նին պաշ­տո­նանկ ա­նե­լու գոր­ծըն­թա­ցին։ Բայց... գրո­ղը տա­նի, «Զար­թոնք» կու­սակ­ցութ­յու­նը միշտ իրեն դիր­քա­վո­րել է որ­պես ընդ­դի­մա­դիր Նի­կո­լի խուն­տա­յին, կու­սակ­ցութ­յան ղե­կա­վար Ա­րա Զոհ­րաբ­յանն էլ կար­ծես թե նի­կո­լա­հա­ճո բա­ներ երբ­ևէ չի ա­սել:

­Հի­մա ինչ, «դու­խով» գլխար­կի տե՞ր դար­ձավ այդ կու­սակ­ցութ­յու­նը... Պարզ­վեց, որ կար­ծես թե լիար­ժեք չեն վե­րահս­կում Գ­յումր­վա հա­մա­նուն խմբակ­ցութ­յու­նը: Բա ե­ղա՞վ` «Ապ­րե­լու եր­կի­րը» Ա­լա­վեր­դիում չէր վե­րահս­կում, «Զար­թոն­քը»` Գ­յում­րիում: Ո­րո­շա­կի պար­զութ­յուն մտցրել էր «Զար­թոնք» խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Վար­դե­ւան Հա­կոբ­յա­նը: «Ես խմբակ­ցութ­յան ղե­կա­վարն եմ, ես եմ ո­րո­շում կա­յաց­նե­լու, ես, ան­ձամբ ես։ Այդ­պես է ստաց­վել, ո­րով­հե­տեւ ինքս ան­կու­սակ­ցա­կան եմ, եւ հու­շա­գիր եմ ստո­րագ­րել «Զար­թոնք» կու­սակ­ցութ­յան հետ՝ զուտ ընտ­րութ­յուն­նե­րին մաս­նակ­ցե­լու հա­մար։ Այ­սինքն՝ ես ինքս եմ ո­րո­շե­լու՝ իմ թի­մով»,– ընդգ­ծեց Հա­կոբ­յա­նը։

Դ­րա­նից հե­տո Վար­դե­ւան Հա­կոբ­յա­նը հան­դես է ե­կել հայ­տա­րա­րութ­յամբ` նշե­լով, թե մա­մու­լում իր կող­մից ար­տա­հայ­տած մտքե­րը ներ­կա­յաց­վել են ոչ լիար­ժեք։ Սա­կայն «Հ­րա­պա­րա­կը» հրա­պա­րա­կեց նրա հետ խո­սակ­ցութ­յան ձայ­նագ­րութ­յու­նը, ուր լավ էլ «դու­խո­վա­ցած» էր: Բայց «Զար­թոնք» խմբակ­ցութ­յու­նը նաև բո­լոր ան­դամ­նե­րի ստո­րագ­րութ­յամբ հայ­տա­րա­րութ­յուն տա­րա­ծեց` մաս­նա­վո­րա­պես պնդե­լով. «Ար­ձա­գան­քե­լով «Զար­թոնք» ազ­գա­յին քրիս­տո­նեա­կան կու­սակ­ցութ­յան կող­մից մա­մու­լում ի հայտ ե­կած այն պնդում­նե­րին, հա­մա­ձայն ո­րի, Գ­յում­րու «Զար­թոնք» խմբակ­ցութ­յու­նում ո­րո­շում­նե­րն ըն­դուն­վում են` ա­ռան­ձին ան­դամ­նե­րի կող­մից խախ­տե­լով կո­լե­գիա­լութ­յան սկզբուն­քը, չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը»: Ու նաև խաչ քա­շեց քա­ղա­քա­պետ փո­խե­լու վրա. «Այժմ խմբակ­ցութ­յան օ­րա­կար­գում չկա հարց` Գ­յում­րու ա­վա­գա­նիում որ­ևէ այլ խմբակ­ցութ­յան հետ միա­նա­լու և կոա­լի­ցիա կազ­մե­լու»:

ՔՊ–ԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏ ԻՐԱՐ ԴԵ՞Մ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

Plen

Տես­նես ի՞նչ էր կա­տար­վել, որ սկզբում պատ­րաս­տա­կամ էին միա­նալ ՔՊ–ին, հե­տո ար­գե­լա­կի բռնա­կը քա­շե­ցին: Ի դեպ, Գ­յում­րիի ՔՊ–ն էլ «քո­ռու­փոշ­ման» մնաց` փաս­տա­ցի հրա­ժար­վե­լով քա­ղա­քա­պետ փո­խե­լու մտքից: «11 ման­դա­տով իմ­պիչ­մեն­տի հարց ա­ռաջ քա­շե­լը ռեալ չեմ հա­մա­րում։ Մենք լի­նե­լու ենք այն դաշ­տում, ո­րը թույլ է տա­լիս ա­վա­գա­նու 11 ման­դա­տը։ Մենք ման­դա­տի ու­ժով ենք աշ­խա­տե­լու»,– ա­սաց ՔՊ խմբակ­ցութ­յան ղե­կա­վար Ք­նա­րիկ Հա­րութ­յուն­յա­նը։ Հար­ցին ի պա­տաս­խան՝ որ­քա­նո՞վ են հիմ­նա­վոր այն են­թադ­րութ­յուն­նե­րը, որ գնում եք` «Բա­լա­սան­յան դա­շին­քին» մա­շեց­նե­լու կամ այդ դա­շին­քից ո­րոշ ան­դամ­նե­րի ՔՊ–ի կող­մը գրա­վե­լու, Ք­նա­րիկ Հա­րութ­յուն­յանն ա­սաց․ «Այդ ին­ֆոր­մա­ցիան բա­ցար­ձակ չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը։ Ես կա­րող եմ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել, որ որ­ևէ ու­ժի հետ քննար­կում­ներ չենք ու­նե­ցել, չենք պատ­րաստ­վում այս պա­հի դրութ­յամբ ու­նե­նալ։ Մենք կգոր­ծենք մեր 11 ման­դա­տի շրջա­նա­կում»։

Ի­յա՜, ի­րո՞ք... Մի՞­թե Նի­կոլն ու նի­կո­լա­կան­նե­րը այդ­քան հեշտ նա­հան­ջե­ցին: ՀՀԿ Գ­յում­րիի ՇԽ փոխ­նա­խա­գահ Տիգ­րան Ա­թո­յա­նի հա­մոզ­մամբ. «Ոնց նա­յում եմ Նի­կո­լը սկսել է նա­խա­պատ­րաստ­վել ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի, փոր­ձե­լով ու­ժե­ղա­նալ մար­զե­րում, դրա վառ ա­պա­ցույցն է Լո­ռին, իսկ այժմ Գ­յում­րին»։ Տ. Ա­թո­յա­նի խոս­քով. «Ներ­կա պա­հին Նի­կո­լի վար­կա­նի­շը ՀՀ–ում ա­հա­վոր ցած­րա­ցել է, և­ որ­պես­զի լե­գե­տի­մաց­նի իր ստո­րագ­րութ­յու­նը, փոր­ձե­լու է վե­րընտր­վի և վա­վե­րաց­նի այն` պնդե­լով, որ նա ժո­ղովր­դի ընտր­յալն է և­ ի­րա­վունք ու­նի ժո­ղովր­դի ա­նու­նից այն ա­նել»: Այ­սինքն` Նի­կո­լը է­լի հաս­տատ փոր­ձեր կա­նի Գ­յում­րիին «դու­խով» գլխարկ դնել:

­Նի­կո­լի ու­սա­պար­կա­նո­ցում հա­կա­սութ­յուն­նե­րը գնա­լով ա­վե­լի տե­սա­նե­լի են դառ­նում: Ա­ռա­ջին շեր­տը «սո­րո­սա­կան» և «սո­վո­րա­կան» նի­կո­լա­կան­նե­րի հա­կա­սութ­յունն է: Նաև Նի­կո­լի գլխին փոր­ձանք է դառ­նում «Զանգ» շար­ժու­մը, ո­րի ակ­տի­վիստ­նե­րին բեր­ման են­թար­կե­լու հա­մար նախ­կին օմ­բուդս­մեն Ար­ման Թա­թո­յա­նը պա­հան­ջել է քրեո­րեն պատ­ժել բեր­ման են­թար­կող ոս­տի­կան­նե­րին: Վա­շինգ­տո­նում էլ կար­ծես հակ­ված են ի­րոք կաշ­կան­դել ՀՀ ոս­տի­կա­նութ­յա­նը, և­ ե­թե Վա­հե Ղա­զար­յա­նը հա­վա­տա­րիմ լի­նի Նի­կո­լին, այլ ոչ թե ԱՄՆ դես­պա­նին, հաս­տատ դե­մը դնե­լու բան կգտնեն: Մի­նի­մում` կո­ռուպ­ցիո­ներ կհռչա­կեն:

­Սա­կայն ՔՊ–ում ար­դեն նա­խա­դե­պեր կան, որ ՔՊ–ա­կան թեկ­նա­ծու­նե­րը տա­պալ­վում են` ՔՊ–ա­կան­նե­րին կողմ չքվեար­կե­լով: Նաև չլսված բան ար­ձա­նագր­վեց` Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նը դուրս ե­կավ Շիշ բռնո­ղի գրած օ­րի­նագ­ծի դեմ: «Այս նա­խագ­ծի միտ­քը հաս­կա­նա­լի ու ըմբռ­նե­լի է, բայց բա­ցա­սա­կան վար­քա­գիծ դաս­տիա­րա­կե­լու է­լե­մենտներն էլ կան մե­ջը»,– Ազ­գա­յին ժո­ղո­վի ար­տա­հերթ նիս­տում ՔՊ–ա­կան պատ­գա­մա­վոր Հայկ Սարգս­յա­նի «Զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան և զին­ծա­ռա­յո­ղի կար­գա­վի­ճա­կի մա­սին» օ­րեն­քում լրա­ցում­ներ և փո­փո­խութ­յուն կա­տա­րե­լու մա­սին և ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քում լրա­ցում կա­տա­րե­լու մա­սին օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի փա­թե­թի քննարկ­մանն ա­սաց «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» խմբակ­ցութ­յան պատ­գա­մա­վոր Հո­վիկ Ա­ղա­զար­յա­նը։

­Նա նշեց, որ ի­րենք այս­պես 18, 20, 24 տա­րե­կան­նե­րի հար­ցե­րը չեն լու­ծում։ «Ցա­վոք սրտի, ե­թե այս օ­րենքն այս­պես ըն­դուն­վի, իմ ան­հանգս­տութ­յունն այն է, որ կդնեք ա­ռա­ջին քայ­լը մեր պե­տութ­յու­նը եր­կիր Նաի­րի դարձ­նե­լու հա­մար։ Հի­մա մենք կպնու՞մ ենք այս հո­ղին, թե՞ չենք կպնում»,– ա­սաց ՔՊ–ա­կան պատ­գա­մա­վո­րը։ Այ­սինքն` Շիշ բռնո­ղին մի բան էլ պե­տա­կա­նա­քա՞նդ դարձ­րեց: Ի­հար­կե, ու­րույն տրա­մա­բա­նութ­յուն է, Ար­ցա­խը ու­րա­նա­լը և Ադր­բե­ջան ճա­նա­չե­լը` հեչ, փո­ղով բա­նա­կից ա­զա­տե­լը` մեջ:

32 գե­րի­նե­րի վե­րա­դար­ձով էլ Նի­կո­լի PR–վե­լը կար­ծես չստաց­վեց: Ար­դեն սոց­ցան­ցե­րը հասց­րել էին ո­ղո­ղել «մեր հե­րոս տղա­նե­րը» տի­պի աբ­սուրդ­նե­րով, բայց ո՞ւր են գերի­նե­րը, ե՞րբ կհաս­նեն ՀՀ` դրա վրա ՔՊ–ա­կան­նե­րը լալկ­վում են: Համ էլ հարկ է հի­շեց­նել` գե­րին հե­րոս չէ: Հե­րոս են Ռո­բերտ Ա­բաջ­յա­նը և Տա­րոն Անդ­րեաս­յա­նը, բա­զում այլ ռազ­միկ­ներ, որ չհանձն­վե­ցին, կռվե­ցին մինչև վերջ: Սա­կայն հան­րութ­յան մի մա­սի գլու­խը մտցրած է գե­րութ­յու­նը հե­րո­սութ­յուն հա­մա­րե­լու ախ­տա­ծին խո­սույ­թը:

­Բայց կա նաև «գույժ» կա­պի­տուլ­յան­տիզ­մով վա­րակ­ված և «ռևանշ» բա­ռը թրքա­վա­րի ըն­կա­լող գևորգ­պա­պո­յան­նե­րի հա­մար` գրա­խա­նութ­նե­րում ար­դեն առ­կա են շա­պի­կին «Ռ­ևանշ լի­նե­լու է» մեծ մա­կագ­րութ­յամբ նո­թա­տետ­րեր: Բայց հան­կարծ Գևորգ Պա­պո­յա­նին այդ­պի­սի նո­թա­տետր չնվի­րեք` սիր­տը կպայ­թի, ձեզ վրա էլ կան­խամ­տած­ված սպա­նութ­յան հոդ­ված կդնեն:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում