ՀՀ-ում կան մեծ ու փոքր նարկոբարոններ, որոնց ենթակա փոքրիկ բարոնիկները վխտում են շրջաններում.Գագիկ Համբարձումյան

Հանդիպում

«Հայաստանում թմրանյութերի այս չափ մեծ իրացում չի եղել եւ ոչ մի ժամանակահատվածում, թմրանյութեր իրացնողները սոցցանցերում, իսկ սրանք արդյունաբերությանը, արտադրությանը զարկ են տալիս թմրամիջոցի հաշվին` արտադրական կանեփ օրինականացնելով, հետո մարմնավաճությանը զարկ կտան բյուջեն լցնելու համար։ Սա խայտառակություն է, երբ այսօր թմրամիջոցները խեղդում են, ոչինչ չի ձեռնարկվում, անգամ վիճակագրությամբ ներկայացվող թվերով որևէ թմրանյութ վաճառող չի բռնվում, բռնվում են, այսպես ասած, պահողները, օգտագործողները»,-անդրադառնալով ՀՀ-ում թմրանյութերի իրացման օր-օրի ահագնացող մտահոգություններին, ասաց  նախկին փոխոստիկանապետ, պահեստազորի սպա Գագիկ Համբարձումյանը, ընդգծելով.

-Դե, այսքանից հետո ի՞նչ ասեմ, զարկ են տալիս թմրամոլության զարգացմանը ու դրանով փող են գռփում։ Արտադրական կանեփը դրել են չգիտեմ ինչի անվան տակ, որ հետո դարձնեն թմրամիջոցի զարգացում, մեծ թվերով փողեր կգռփեն՝ թքած ունենալով, թե ժողովուրդը, հատկապես երիտասարդությունն ինչի կվերածվի։ Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան լացելու չլիներ։ Սա երկրի մասին մտածողի վարք չէ։ Ես միշտ ասել եմ, սրանց ամեն մի քայլ, գործողություն՝ կա՛մ բացահայտ, կա՛մ քողարկված, երկիրը տանում է կործանման:  Այսքանից հետո դեռ համարձակվում են ասել, թե պայքար են մղում թմրամոլության դեմ, մեկը չի հարցնում, ինչ եղավ 1 տոննա թմրանյութի գործը: Ոչ մի երկիր նման քանակի թմրանյութերի անգամ տարանցիկ անցկացում առանց տարանցիկ երկրների երաշխավորության չեն տեղափոխի: Իսկ, երաշխիք ո՞վ կարող է տալ, թող այս հարցի պատասխանը տա յուրաքանչյուր քաղաքացի:

-Պարոն Համբարձումյան, բայց նախկինում էլ պակաս մտահոգիչ թվեր չունեինք թմրանյութերի իրացման հետ կապված:

-Բայց նախկինում թմրանյութերի, առհասարակ թմրաբիզնեսի բացահայտումը ընկած է ոստիկանության թիվ մեկ պլանում: Այն ստորաբաժանումները, որոնք թերանում էին թմրանյութերի հայտնաբերման գործում` խիստ նկատողությունների էր արժանանում, դա պատասխանատու աշխատանքի չափանիշներից մեկն էր: Իսկ հիմա ո՞ւմ է դա հետաքրքրում, ոչ մեկի:  Ընդհակառակը, այսօրվա իրականությունը խոսում է այն մասին, որ ՀՀ-ում ամեն մի թաղամասում կան մեծ ու փոքր նարկոբարոններ, որոնց ենթակա փոքրիկ բարոնիկները վխտում են շրջաններում, թե չէ էս աստիճան խայտառակ պատկեր չէինք ուենա:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում