Փաշինյանը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ արևմուտքի օգնությամբ

Թեմա

Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը բազմաթիվ հարցեր ի հայտ բերեց՝ կապված այդ շրջադարձի իրական մոտիվացիայի հետ:

Վերջին շրջանում Փաշինյանը, տարբեր պարբերականներին տված հարցազրույցներում, փորձում է ձևակերպել իր քաղաքական նոր օրակարգը՝ դրա հիմնական մեխը հռչակելով ինքնիշխանության համար մղվող պայքարը: Սակայն, հարց  է առաջանում՝ արդյո՞ք, հարելով արևմտյան վեկտորին, Փաշինյանը իսկապես հույս ունի բարձրացնել Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման մակարդակը, թե՞ խնդիրը շատ ավելի տրիվիալ է և այդ քայլով, Փաշինյանը ընդամենը ցանկանում է երկարաձգել սեփական իշխանությունը՝ առաջարկելով արևմուտքին քաղաքական խաղադրույք կատարել իր վրա:

Նման եզրակացության համար առկա են մի շարք հիմքեր: Եվ դրանցից ամենակարևորը թերևս այն է, որ Հայաստանին որևէ կոնկրետ անվտանգային ապահովման առաջարկներ արևմուտքի կողմից չեն հնչել, միայն ֆինանսական և ռազմական օգնության մասին գեղեցիկ խոստումներ: Եվ չնայած այդ խոստումների, ԵՄ կողմից դեռևս 2019-ին խոստացված 2,6 միլիարդ դոլարի ներդրումները այդպես էլ Հայաստան չեկան, իսկ ինչ վերաբերվում է ռազմական օգնությանը, ապա ընդամենը օրեր առաջ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարեց, որ Եվրամիությունը ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, միևնույն ժամանակ շեշտելով՝ կոնկրետ որոշումներ դեռ չկան։ Ավելին, նա նշեց, որ Եվրամիությունը չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը և հայ զինծառայողներին ԵՄ անդամ երկրների տարածքում մարզելու ծրագրեր չունի: Իր հերթին,  Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Յան Նոլտեն էլ նշել էր, որ Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Թերևս պարզ է, որ Հայաստանի անվտանգությունը ապահովելու իր գեղեցիկ խոստումը արևմուտքը պատրաստվում է կատարել՝ միայն ՀՀ սահմանային շրջաններում հեռադիտակով զինված դիտորդների թիվը ավելացնելով:

Սակայն, ինչ վերաբերվում է Փաշինյանի անձնական անվտանգությունը, ապա այն արևմուտքը թերևս կկարողանա ապահովել: Պայմանով, իհարկե, որ վերջինս էլ դուրս կբերի Հայաստանը ՌԴ ազդեցության տակից: Անշուշտ, Մոսկվայից ստացվող մեսիջները վկայում են այն մասին, որ Կրեմլը նախ փայլուն հասկանում է Փաշինյանի իրական մոտիվացիան, բացի այդ՝ Մոսկվան Հարավային Կովկասից որևէ տեղ չի պատրաստվում հեռանալ, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը իր քաղաքական ամբիցիաների պատճառով զոհաբերելով Արցախը, այժմ էլ գնում է անչափ ռիսկային մի ճանապարհով՝ Հայաստանը դարձնելով ՌԴ-արևմուտք բախման օջախ: Այդ ընթացքում Փաշինյանը, բնականաբար, փորձում է սիրաշահել արևմուտքին և ցույց տալ, որ ինքը յուրային է՝ վավերացնում է Հռոմի ստատուտը, տիկնոջը հումանիտար բեռով ճանապարհում  է Կիև, դեմարշի է ենթարկում ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում կազմակերպված հանդիպումները, ՀԱՊԿ դիտորդներին մերժում է՝ փոխարենը ՀՀ հրավիրում ԵՄ դիտորդների և նույնիսկ ուժային բլոկն է փաստացի հանձնում արևմուտքին՝ վերջերս արտաքին հետախուզական ծառայության ղեկավար նշանակվեց Քրիստինե Գրիգորյանը, ով հայտնի է սորոսական շրջանակների հետ իր ունեցած կապերով:
Մինչ այս կտրուկ շրջադարձը, Փաշինյանը միանգամից երկու աթոռին նստելու փորձեր էր կատարում, ինչը չէր վրիպում ոչ Կրեմլի, ոչ էլ արևմուտքի հայացքից:  Փաշինյանը կարող էր  սորոսական շրջանակների օգնությամբ Վլադիմիր Պուտինի Երևան ժամանելու օրը հակառուսական պիկետ կազմակերպել, այնուհետև շտապել օդանավակայան ՌԴ նախագահին ճանապարհելու և ջերմ հարաբերությունները ընդգծելու համար: Փաշինյանը կարող էր Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկել, սակայն մյուս կողմից էլ՝ ՆԱՏՕ-ից ինչ-ինչ ֆինանսական օժանդակություն ակնկալել: Նման քաղաքականությունից հետո Մոսկվայի համար Փաշինյանը այլևս վստահելի գործընկեր համարվել չի կարող: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկ անգամ չէ, որ ակնարկել է՝ միաժամանակ երկու աթոռին նստելու քաղաքականության անհեռանկարության և նման քաղաքականության որդեգրած գործիչների անլրջության մասին:

Հետևաբար, թեև Փաշինյանը ինքն էլ քաջ գիտակցում է, որ արևմուտքը գեղեցիկ խոստումներ է տալիս՝ բացառապես Հայաստանը ՌԴ ազդեցության գոտուց վերջնականապես դուրս բերելու և Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության լծակները չեզոքացնելու նպատակով, սակայն, նրա գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովումն է, այլ սեփական իշխանության երկարաձգումը: Փաշինյանը հասկանում է, որ պարտված պատերազմը, խայտառակ կապիտուլյացիան, Արցախի կորուստը, տասնյակ հազարավոր փախստականների առկայությունը, ՀՀ սահմաններին օրեցօր ահագնացող անվտանգային խնդիրները, տնտեսական աճի բացակայությունը գնալով նվազեցնում են սեփական իշխանությունը վերարտադրելու շանսերը: Եվ հասկանալով, որ ՌԴ կողմից աջակցության արժանանալու շանսերը գրեթե զրոյի են հավասար, Փաշինյանը խաղադրույք է կատարել արևմուտքի օգնության վրա: Սա էլ, իր հերթին նշանակում է, որ ՀՀ վարչապետի վա-բանկ գնալու արդյունքում Հայաստանը շարունակելու է մնալ արևմուտքի և ՌԴ-ի շահերի բախման կիզակետում՝ դրանից բխող բոլոր հնարավոր ռիսկերով:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին