«Ժողովուրդ». Եթե ՀՖՖ նախագահը վերընտրվի, հարյուրավոր երեխաների ապագան հարցականի տակ է լինելու

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարեց.

«Եթե փոփոխություն չլինի, եւ ղեկավարությունում մնա Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկ»-ը չի մասնակցի Հայաստանի առաջնությանը, եւ ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Եթե Մելիքբեկյանը վերընտրվի, «Փյունիկ»-ի ոչ մի թիմ չի հայտավորվի հաջորդ մրցաշրջանի մրցումներին»։

Նշենք, որ «Փյունիկ»-ն այն ֆուտբոլային ակումբն է, որը հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն խմբում։ Այն Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է. 15 անգամ դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ՝ Հայաստանի գավաթակիր, եւ 9 անգամ էլ՝ սուպերգավաթակիր։ Բացի սա, «Փյունիկ»-ը համարվում է առաջնային ներդրողներից մեկը Հայաստանում: Ստացվում է հետեւյալ պատկերը. իշխանության հովանավորությունը վայելող ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին եւս մեկ անգամ վերարտադրվելու պարագայում հարյուրավոր աշխատատեղեր են կրճատվելու, շուրջ 1700 երեխա միայն մայրաքաղաքում մնալու է առանց ֆուտբոլային ակումբի, որտեղ մարզվում են ու հետագայում կարող են որակյալ ֆուտբոլիստներ դառնալ։ Սրանից կարելի է ենթադրել, որ Մելիքբեկյանի հեռակա նպատակներից մեկն այս պարագայում հայկական ֆուտբոլի ոչ միայն ներկան, նաեւ ապագան հարցականի տակ դնելն է: Հարցի ցավոտ կողմերից մյուսը գործազրկությունն է. հարյուրավոր մարդիկ աշխատում են ֆուտբոլային ակումբում, եւ ակումբի փակվելը բերելու է նաեւ զանգվածային գործազրկության:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ պարզելու՝ ինչ քայլեր է նախատեսում ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը, որ լուրջ արդյունքներ ցուցաբերած ֆուտբոլային ակումբը չփակվի, եւ արդյոք Փաշինյանը գոհ է Մելիքբեկյանի աշխատանքից: Ապա հիշեցնելով՝ հավելել ենք, որ ոչ հեռավոր անցյալում՝ դեռեւս 2018 թվականի ապրիլի 14-ին, Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմադիր գործիչ էր, պոտենցիալ հեղափոխական, իր քայլերթի ժամանակ հասնելով ՀՖՖ շենքի մոտ, հայտարարեց. «Ռուբեն Հայրապետյա՛ն, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացի՛ր՝ քո խոստմանը համաձայն։ Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան Ռուբեն Հայրապետյանի ստեղծած ֆուտբոլի հավաքականը»։ Ընդգծենք, որ այդ ժամանակ հավաքականների դասակարգման աղյուսակում Հայաստանը 90-րդն էր, այժմ՝ 95-ն է, այսինքն՝ մեր հավաքականը 5 հորիզոնականով նահանջ է գրանցել հենց Մելիքբեկյանի պաշտոնավարման տարիներին։ Փաստացի ոլորտը ձախողած թեկնածուին ինչո՞ւ է կառավարությունը աջակցում: Այս հարցերին ի պատասխան՝ Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց, որ հարցը կառավարության տիրույթում չէ, եւ, որպես վարչապետի մամլո խոսնակ, նա չի մեկնաբանի այն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում