«Ժողովուրդ». Գաղտնալսել են եւ բացահայտել. Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գեւորգյանին ազատ են արձակել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Գորիսի ոստիկանապետ Մուշեղ Գեւորգյանին ազատ են արձակել։ Իրավապահները , թե ինչպես է Գորիսի ոստիկանապետը մերժում իրեն զանգահարած ոստիկանության աշխատակիցներին՝ թույլ չտալով անտառից ծառ կտրել։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Գորիսի ոստիկանապետին տնից են հանել ու հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե։
Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկություններ էր հրապարակել այն մասին, որ Գորիսի ոստիկանապետին եւ Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին Երեւան էին տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։

