«Ժողովուրդ». Ֆուտբոլային վճռորոշ շաբաթ է. հնարավոր են խիստ անկանխատեսելի հետեւանքներ

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը: Նախկին լրագրող Մելիքբեկյանն անցած շաբաթ վերջապես «աչքի ընկավ» հրապարակային խոսքով ու հարցազրույց-հաշվետվություն տվեց իր լրատվական ծառայությանը: Մելիքբեկյանը ջանք չէր խնայում «գոյություն» չունեցած արդյունքներ նկարագրել, օրինակ՝ թե ինչպես են ծրագիր իրականացրել «Կույր ֆուտբոլի» ոլորտում, կանանց թիմեր են ստեղծվել, ազգային հավաքականը վերջապես մեկ հաղթանակ է տարել եւ այլն:

Իհարկե, լրագրողներից խուսափող, հարցումներին ու հեռախոսազանգերին չպատասխանող Մելիքբեկյանը թերեւս հասկանում է, որ միլիոնավոր դոլարների մուտքեր ունեցող ընկերության ղեկավարին շատ հարցեր կան տալու, ու գնալով խնդիրները մեծանում են: Օրինակ՝ այդպես էլ մեկնաբանություններ չեղան, թե ինչու Աբովյանի մարզադաշտի վերականգնման մրցույթը շահեց Հակոբ Սիմիդյանի ընկերոջ հետ փոխկապակցված ընկերությունը, որը նման աշխատանքների փորձ չուներ եւ ավելի բարձր գնով է կատարել դա, քան այլ ընկերություն կաներ: Չպատասխանեց նաեւ, թե ինչու են հիմնական ներդրող ակումբները դուրս եկել իր դեմ՝ ի դեմս «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակումբների, ինչու է ազգային հավաքականը խայտառակ պարտություններ կրում, ինչու մարզերում կառուցված փոքր դաշտերը շարքից դուրս են գալիս եւ այլն: Թերեւս Մելիքբեկյանի ինքնագովազդ ուղերձում հատկանշական էր բանակի թիմին՝ ԲԿՄԱ-ին վերաբերող մասը. համարել էր ԲԿՄԱ-ն հաջողված ծրագրերից, իսկ, որպես հաջողություն, նշում է, որ այս թիմից ազգային հավաքական են գնացել ֆուտբոլիստներ: Իհարկե, բանակում չծառայած Արմեն Մելիքբեկյանը չի նշի, թե ԲԿՄԱ-ում գրանցված քանի ֆուտբոլիստ է, ըստ էութան, ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Նշենք, որ 2019թ.-ին հիմնադրված ակումբը, ըստ էության, բանակից ազատում է երիտասարդների, որոնք հետագայում կա՛մ լքում են ֆուտբոլը, կա՛մ հանդես են գալիս համեմատաբար թույլ թիմերում ու այդպես էլ չեն կատարում իրենց առաջ դրված խնդիրը, բայցեւ չեն զորակոչվում ազգային բանակ: Մամուլը բազմիցս գրել է, որ բարձրագույն խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ում եւ առաջին լիգայում խաղացող ԲԿՄԱ 1-ում հայտնվում են խաղացողներ, որոնցից մեկի ծնողը, օրինակ, գործկոմի անդամ է կամ այլ կապերով կապված է ՀՖՖ ղեկավարների հետ: Այդ երիտասարդները, որ չեն զորակոչվում, այդպես էլ հայկական ֆուտբոլի վաղվա օրը չեն դառնում ու, ըստ էության, այդպիսով լուծում են զուտ չզորակոչվելու խնդիրը:

Հ.Գ. Քանի որ ՀՖՖ-ն չի պատասխանում մեր հարցումներին ու զանգերին, հաջորդիվ կանդրադառնանք Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցի կառուցման ծախսերին ու հավաքված տվյալներ կներկայացնենք շինարարական ոլորտի ներկայացուցիչների փորձագիտական եզրահանգումից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում