«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արցախի մշակութային ժառանգությունը` լուսանկարիչների աչքերով

Մշակութային

Հայաստանի Հանրապետության Պատմության թանգարանում օրերս բացվեց «Արցախ. հավերժի վավերագրողները» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը։ Այստեղ հավաքված են նույնանուն մրցույթի մասնակիցների ուղարկված 50-ից ավել լուսանկարներ։ Լուսանկարներում Արցախի պատմամշակութային ժառանգության հուշակոթողներն են, որոնք ներկայումս վտանգի տակ են գտնվում։ Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ցուցահանդեսի վերաբերյալ մանրամասնեց. «Այս ցուցահանդեսն ունի իր  մեջ արդիական մեսիջներ,  այն իր մեջ կրում է մեր ժառանգությունը ֆիքսելու, տեր կանգնելու գաղափարը,   եւ հույս ունենք, որ այս կոթողները, որոնք տեսնում եք լուսանկարներում, չեն արժանա այն նույն ճակատագրին, որոնք մեզ հասել  են Վրույրների լուսանկարներով»: Լուսանկարների մրցույթը հայտարարվել էր «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես, Վրույրներ» ցուցադրության շրջանակներում։ Պատմության և Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանները, միասին համագործակցելով, հայտարարեցին նաև մրցույթի արդյունքները։

Հանձնաժողովի կողմից երեք անվանակարգով ընտրված լավագույն լուսանկարների հեղինակները՝  Ավետիս Ավետիսյան (Մատաղիսի Սբ. Եղիշա եկեղեցի), Լիլիան Գալստյան («Մենք ենք մեր սարերը» հուշարձան), Էլինա Աղաջանյան (Շուշի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի), Ներսես Մատինյան (Երից Մանկանց վանք), Զոհրաբ Ըռքոյան (Կամուրջ՝ Հակարիի արևելյան վտակ), Սարգիս Գասապեան (Երկրագիտական թանգարանի մուտքի դուռը, Ստեփանակերտ), Մարիա Մինասյան (Ստեփան Շահումյանի արձան), պարգևատրվեցին խորհրդանշական մրցանակներով։

Ցուցադրությանը ներկայացված էին գեղարվեստական և վավերագրական լուսանկարներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ պատմություն ու գաղափար ուներ, իսկ այցելուները չմարվող հույս` Արցախ վերադառնալու։

Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին

1

10

11

2

3

4

5

6

7

8

9

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան