«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Կո­ռուպ­ցիա­յով Նի­կո­լենք այն­պի­սի «թռիչք» են ապ­րել, որ բո­լոր «նախ­կին­նե­րը» մի կողմ քաշ­ված, նյար­դա­յին ծխում են: Զար­մա­նա­լի է, բայց փաստ` ՔՊ–ա­կան ԱԼԵՔ­ՍԱ­Ն­ՅԱՆ ՎԱ­ՀԱ­ԳԸ իր հար­ցազ­րույ­ցում ու­շագ­րավ խոս­տո­վա­նութ­յուն է ա­րել՝ չկա­րո­ղա­նա­լով քո­ղար­կել ակն­հայ­տը: Նա, մաս­նա­վո­րա­պես, խո­սե­լով Հա­յաս­տա­նում կո­ռուպ­ցիա­յին, կա­շա­ռա­կե­րութ­յանն առնչ­վող խնդրից, ա­սել է. «…­Հի­մա ե­թե ու­զում եք՝ ա­սեմ՝ ա­հա­վոր ա, շատ վատ ա, ու ինձ էլ չի գո­հաց­նում, ա­յո, ա­հա­վոր ա, շատ վատ ա ու ինձ չի գո­հաց­նում»: Միա­ժա­մա­նակ նա նման բարձր մա­կար­դա­կի կո­ռուպ­ցիա­յի հա­մար ա­ռա­ջին հեր­թին մե­ղադ­րել է ինքն ի­րեն. որ­պես ԱԺ պատ­գա­մա­վոր, դրա մա­սին քիչ է խո­սում, քիչ է ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին հար­ցում­ներ ա­նում, քա­ղա­քա­ցի­նե­րի հետ քիչ է շփվում և­ այլն: Պատ­կերաց­րեք, թե ինչ է ի­րա­կա­նում կա­տար­վում այ­սօր Հա­յաս­տա­նում, ե­թե նու­յիսկ Նի­կո­լի «վեց­նոցն» է նման կերպ ի­րա­վի­ճա­կը բնու­թագ­րում: «Սեր­ժի վախտ» կո­ռուպ­ցիա­յի՞ց էիք բո­ղո­քում, դե կո­ռուպ­ցիան հի­մա տե­սեք: Դըմփ–­դըմփ–­հո՛ւ, հի­մար պլե­բեյ­ներ, ին­չի դեմ փո­ղոց էիք փա­կում, դա բազ­մա­պատկ­ված դեմ­ներդ ե­կավ:

Sputnik գոր­ծա­կա­լութ­յան ե­թե­րազր­կու­մը Ռու­սաս­տա­նի դեմ տե­ղե­կատ­վա­կան–քա­րոզ­չա­կան դաշ­տում պայ­քա­րի դա­սա­կան, նույ­նիսկ Էդ­մո­նի պես «կլա­սիկ» գոր­ծիք է: Սա­կայն դա զար­մա­նա­լիո­րեն ար­վել է այն­պի­սի «կաց­նա­յին» մե­թո­դով, որ ՀՌԱՀ ղե­կա­վար ՏԻԳ­ՐԱՆ ՀԱ­ԿՈ­Բ­ՅԱ­ՆԻ պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի համ­բա­վը միան­գա­մից զրո­յա­ցավ: Նա միշտ հա­մար­վել է շատ վատ մարդ, բայց շատ լավ չի­նով­նիկ, սա­կայն հի­մա զար­մա­նա­լիո­րեն պարզ­վեց, որ նաև վատ չի­նով­նիկ է, ստան­դարտ նի­կո­լա­կան: Ա՛յ տղա, ի՞նչ է  նշա­նա­կում Տիգ­րան Ք­եո­սա­յա­նի և Ար­ման Ա­բով­յա­նի վատ կար­ծիք­նե­րը Նի­կո­լի մա­սին նույ­նաց­նել Հա­յաս­տան պե­տութ­յան վար­կա­բեկ­ման հետ, այդ երբ­վա­նի՞ց ա կա­պի­տուլ­յան­տը դար­ձել Լ­յու­դո­վի­կոս XIV–ի պես «Պե­տութ­յու­նը ես եմ» բա­նաձ­ևի մարմ­նա­ցում: Քո կա­յաց­րած ո­րո­շու­մով դու հար­ված հասց­րիր խոս­քի և կար­ծի­քի ա­զա­տութ­յա­նը ու եր­կի­րը տա­նում ես դե­պի զզվե­լի գրաքն­նութ­յան: Եվ այդ ա­մե­նը` ի սպաս Նի­կո­լի ման­րիկ ա­բիժ­նի­կութ­յան: Դե որ Նի­կո­լը գնա­լով ա­վե­լի ու ա­վե­լի է նման­վում իր ըն­կեր, տեր ու վե­րա­դաս Ա­լի­ևին, նո­րութ­յուն չէ: Դե զու­գա­հե­ռա­բար «Ա­զա­տութ­յուն» ռա­դիո­կա­յանն էլ ե­թե­րազր­կեք` հա­նուն սի­մետ­րիա­յի, ա՛յ բե­սեր:

«­Վա­ղը–մյուս օ­րը՝ կսկսեն, հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չութ­յան մար­դիկ կա­սեն՝ տնտե­սա­կան աճ, զահ­րու­մար… ո՞ւմ է պետք, սո­ված փո­րին՝ ի՞նչ տնտե­սա­կան աճ»,–­ այս զար­մա­նա­լի բա­նաձ­ևով ՀՀ գյու­ղատն­տե­սութ­յան նախ­կին փոխ­նա­խա­րար ԱՇՈՏ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­Ն­ՅԱ­ՆԸ ար­ձա­գան­քեց այն ի­րո­ղութ­յա­նը, որ Անվ­տան­գութ­յան խորհր­դի նիս­տից հե­տո պաշ­տո­նա­պես հա­ղորդ­վել էր, որ ի թիվս անվ­տան­գա­յին հար­ցե­րի՝ քննարկ­վել են նաև ՀՀ պա­րե­նա­յին անվ­տան­գութ­յան ա­պա­հով­մանն առնչ­վող խնդիր­նե­րը: Տար­բեր աղբ­յուր­ներ նշում են՝ իշ­խա­նութ­յուն­ներն ան­հանգս­տա­ցած են, մաս­նա­վո­րա­պես, հա­ցա­հա­տի­կի դե­ֆի­ցի­տով. կա տագ­նա­պեց­նող վի­ճա­կագ­րութ­յուն, ըստ ո­րի՝ նա­խորդ տար­վա հա­մե­մատ՝ այս տա­րի մոտ 30 տո­կո­սով ա­վե­լի քիչ ցո­րեն է ար­տադր­վել Հա­յաս­տա­նում: Սա պայ­մա­նա­վո­րում են Ռու­սաս­տա­նից ներկր­վող է­ժան ցո­րե­նով: Հա­րութ­յուն­յա­նը նկա­տեց. «Անվ­տան­գութ­յան խորհր­դի նիս­տում քննար­կել են, բայց այս պա­հին տար­վա այն ժա­մա­նա­կա­հատ­վածն է, որ ոչ մի բան ա­նել չեն կա­րող. ե­թե ու­զե­նան ա­վե­լաց­նել ՌԴ–ից ներկ­րում­նե­րը դե­պի ՀՀ, գի­տեք՝ Լար­սում ինչ է կա­տար­վում, ճա­նա­պարհ­նե­րը գրե­թե ա­մեն օր փակ են,  իսկ  բեր­քատ­վութ­յու­նը ցածր է, ցան­քա­տա­րածք­նե­րը՝ քիչ»: Դե հա, պատն ա­վե­լի շուտ կհաս­կա­նա, քան թե սրանք...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան