«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կաունասում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին

Մշակութային

Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի համար 2023 թվականը նշանավորվեց մի շարք կարեւոր ստեղծագործական իրադարձություններով։ Ամբողջ տարվա ընթացքում մաեստրո Օրբելյանը շարունակեց ակտիվ ստեղծագործական գործունեությունը ոչ միայն իր ղեկավարած թատրոնում, այլեւ որպես ժյուրիի անդամ ներկայացավ աշխարհում տեղի ունեցող մի շարք հեղինակավոր մրցույթներում եւ փառատոներում։ Հունգարիայում տեղի ունեցող «Ferenc Fricsay» դիրիժորական առաջին միջազգային մրցույթում Կոնստանտին Օրբելյանը մասնակցեց որպես ժյուրիի անդամ։ Այնուհետեւ մաեստրո Օրբելյանն աշխարհի հեղինակավոր երաժիշտներից կազմված ժյուրիի կազմում մասնակցեց «Klaudia Taev» միջազգային դիրիժորական մրցույթին, որին էլ հաջորդեց Վրաստանի Բաթումի քաղաքում կազմակերպվող «Օպերային ոսկե ձայներ» խորագրով մրցույթը։

Մաեստրո Օրբելյանի հաջորդ ստեղծագործական կանգառը Կաունասում էր, որտեղ նրա ղեկավարությամբ հանդես եկավ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը։ Այս համերգը յուրատեսակ մեծարման խորհուրդ ուներ իր մեջ եւ նվիրված էր Կոնստանտին Օրբելյանի՝ Կաունասի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելու հոբելյանական 10-րդ տարվան։ Հոբելյանական համերգին ի թիվս աշխարհահռչակ մի շարք մենակատարների՝ ելույթ ունեցավ նաեւ Հայաստանը ներկայացնող դաշնակահար Վարդան Գյոդակյանը։

Կոնստանտին Օրբելյանը տարին ամփոփում է Սուրբ Ծննդյան Գալա համերգով, որը տեղի է ունեցել Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի եւ պետական երգչախմբի մասնակցությամբ՝ Կաունասի Սուրբ Պետրոսի եւ Պողոսի տաճարում։ Համերգին մասնակցել են համաշխարհային նշանավոր օպերային աստղեր Քրիստին Օպոլաիսը /սոպրանո, Լատվիա/ եւ Լիպարիտ Ավետիսյանը /տենոր, Հայաստան/։ Ներկայացվել են համաշխարհային նշանավոր օպերաներից եւ հոգեւոր ստեղծագործություններից հատվածներ։ Սուրբ Ծննդյան համերգը հեռարձակվելու է հունվարի 7-ին, ժամը՝ 17։25-ին /կենտրոնական Եվրոպայի ժամանակով/՝ ARTE հեռուստատեսության եթերում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան