Հունվարի եղանակային կանխատեսումը

Եղանակ

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7°C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում՝ -9°C,   Պաղակնում՝ -12°C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961 թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.2°C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-9°C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34°C: 

Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-4°C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10°C-ից ցածր են եղել: Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական  ջերմաստիճանը` Բագրատաշենում` +0,3 °C,  Մեղրիում` +1,6°C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-20°C-ից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008 թթ:

Բացառապես ցուրտ է եղել 1972 թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում տատանվում էր -5.1°C-ից (Բերդ) մինչև -17.5°C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972 թ. հունվարի 21-ին գրանցվել է  -29.5°C, 2007 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է   -4...-11°C (Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2...+4°C), 2008 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5...-13°C սահմաններում: Տաք հունվարներ դիտվել են 1963,1966,1987,2003,2004, 2010, 2014 թթ., ընդ որում 1966 թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում այն եղել է +6°C (Գորիս, Կապան), Մեղրիում` +9°C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +5°C:

Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքում դիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20 մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35 մմ, լեռներում` 40-45 մմ: 

Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991, 2006, 2010թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի  150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997, 1999, 2001, 2009 թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:Այն շրջաններում, որտեղ դեկտեմբերին ձևավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է դրա ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ, լեռնային շրջաններում` մինչև 40 սմ, իսկ 2000 մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ:  Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր տարիներ զգալիորեն տարբեր է: Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978, 2006 թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2 մ: Հետևաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250 մմ: Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10 սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60 սմ-ի, իսկ ձմեռների 25-30% դեպքում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել:

Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20 սմ և ավելի)  ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973 թ.  62 ժամ, Երևանում` 1969 թ. 47 ժամ տևողությամբ:

Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971 թ. հունվարին գրեթե 3 օր  անընդմեջ (63 ժամ) դիտվել է մառախուղ:
Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971 թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ:

Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիսարևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2 մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8 մ/վրկ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20 մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում՝ մինչև 40 մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956 թ. դիտվել է քամի 34 մ/վրկ արագությամբ:

Եղանակի կանխատեսում 2024 թ. հունվար ամսվա համար

Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում