Երբեւէ ինձ ուժեղ մարդ չեմ համարել, բայց կարողացա չկոտրվել, կա կյանք քաղցկեղից հետո. Հասմիկ Սանամյան

Մշակութային

Անցնող տարում մոդելային ասպարեզում Հայաստանի ամենահնչեղ հաղթանակը Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվող ամենամյա «World Madam Competition 2023» հեղինակավոր մրցույթում էր: Հաղթող ճանաչվեց եւ Եռագույնը ծածանեց հայազգի մոդել ՀԱՍՄԻԿ ՍԱՆԱՄՅԱՆԸ՝ Ջեսսին։ Նա ոչ վաղ անցյալում կարողացել է հաղթահարել քաղցկեղը, իսկ մրցույթին մասնակցել է՝ ունենալով արտաքին մաշկային առանձնահատկություններ: Այս մասին է «Իրավունքը» զրուցել նրա հետ:

Քանի՞ երկիր էր մասնակցում «World Madam Competition 2023» մրցույթին, եւ որքանո՞վ հեշտ տրվեց Ձեզ այս հաղթանակը:

— Մրցույթին մասնակցում էին 40 կանայք, որոնց մի մասն աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ էին (օրինակ՝ Ֆրանսիա, Կանադա, Ավստրալիա, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան եւ այլն), մյուս մասը՝ Չինաստանի տարբեր պրովինցիաներ ներկայացնող կանայք: Մի քանի օր շարունակ պատրաստվել ենք մրցույթին, անընդհատ փորձեր արել: Իհարկե, ցանկությունս մեծ էր հաղթելու, բայց իրականում հաղթանակն անսպասելի էր ինձ համար:

Դուք, իսկապես, Ձեր օրինակով ապացուցում եք, որ վիտիլիգոն դատավճիռ չէ, այլ նույնիսկ գեղեցիկ է ու յուրահատուկ: Դժվա՞ր էր հասնել այդ գիտակցմանը:

— Ինձ համար իսկապես բարդ էր հասնել այդ ընկալմանը: Տարիներ շարունակ բավականին լուրջ բարդույթներ եմ ունեցել վիտիլիգոյի հետ կապված, փորձել եմ ամեն կերպ թաքցնել այն հնարավորինս փակ հագուստ հագնելու, նաեւ կոսմետիկ միջոցներ օգտագործելու միջոցով:

Հանրային ընկալումն ինչպիսի՞ն է՝ հասարակությունը Ձեզ օգնո՞ւմ է էլ ավելի ինքնավստահ լինել, թե՞ դեռ պետք է դիմակայել Ձեզ ուղեկցող տարօրինակ հայացքների դեմ:

— Այժմ հասարակության վերաբերմունքն ու առհասարակ ընկալումը վիտիլիգոյի մասին շատ է փոխվել: Հիմա արդեն շատերից, այդ թվում՝ իմ բլոգի հետեւորդներից, դրական ու ոգեւորող կարծիքներ եմ ստանում: Բայց 14 տարի առաջ, երբ ինձ մոտ սկսվեց վիտիլիգոն, մարդկանց հայացքներն ինձ ամենացավեցնող բանն էին, քչերն էին այն ընկալում որպես յուրահատկություն կամ գեղեցկություն:

Ձեր ֆոտոշարքերը՝ խիստ կարճ սանրվածքով, նույնիսկ կասկածի տեղիք չեն տալիս, որ ոչ թե իմիջն է այդպիսին, այլ քաղցկեղի հետեւանքը: Ինչպե՞ս հաղթահարեցիք այն:

— Քաղցկեղի փուլն իմ կյանքի ամենաբարդ շրջանն էր: Իհարկե, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն շատ բարդ էր, բայց ես համոզված էի, որ ամեն ինչ լավ է լինելու: Նաեւ ինքս ինձ բացահայտելու շրջան էր, քանի որ երբեւէ ինձ ուժեղ մարդ չեմ համարել, բայց կարողացա չկոտրվել ու հավատս չկորցնել: Շատ կանանց համար կրկնակի սթրեսային է վարսերի կորուստը, բայց հետաքրքիր էր, որ երկար վարսերի սիրահար լինելով հանդերձ՝ ինձ այդ փաստն առանձնապես չխանգարեց: 

Բացի այն, որ Ձեր օրինակով արդեն իսկ օգնում եք քաղցկեղ ու վիտիլիգո ունեցողներին եւ մոտիվացնում չդադարել պայքարել: Ի՞նչ խորհուրդ ունեք, ինչպե՞ս հաղթահարել այն ամենն, ինչի միջով անցել եք ինքներդ:

— Քաղցկեղի հաղթահարման հարցում ինձ համար ամենակարեւորը հավատն է, վստահությունը, որ դու կարող ես հաղթահարել այն: Բնական է, որ հաճախ կարող են լինել կոտրվելու պահեր, բայց պետք է փորձել ամուր պահել այն համոզմունքը, որ ամեն ինչ լավ է լինելու, եւ այդ փուլն ավարտվելու է: Ինչ վերաբերում է վիտիլիգոյին կամ առհասարակ տարբերվող արտաքին ունենալուն, շատ կարեւոր է փորձել ինքդ քեզ ընդունել ու սիրել հենց այդպիսին: Ես շատ լավ գիտեմ, թե դա որքան դժվար կարող է լինել, բայց ճիշտ վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է հասնել այն գիտակցմանը, որ բոլոր մարդիկ տարբեր են, եւ յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի:

Դուք հաղթեցիք հիվանդությանը, հաղթեցիք հեղինակավոր մրցույթում, հաջորդն ի՞նչ հաղթանակի եք ձգտում:

— Շատ կուզեի եւս մեկ անգամ ներկայացնել  Հայաստանը, բայց արդեն միջազգային մրցույթում, ինձ համար մեծագույն պատիվ կլինի Հայաստանի Հանրապետության դրոշը ծածանել ավելի մեծ բեմերում: Ինձ համար նաեւ շատ կարեւոր է եւս մեկ անգամ ցույց տալ բոլորին, որ քաղցկեղը դատավճիռ չէ, որ կա կյանք քաղցկեղից հետո: Նաեւ կարեւորում եմ ոգեւորել բոլոր նրանց, ովքեր ունեն արտաքին որոշակի առանձնահատկություններ՝ ցույց տալով, որ տարբերվող արտաքինը եւս գեղեցիկ է, եւ այն չպետք է բարդույթների հիմք հանդիսանա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ. Գ. - Վիտիլիգոն երկար ընթացք ունեցող հիվանդություն է, որի ժամանակ մաշկի որոշ հատվածներ գունազրկվում են: Մաշկի ախտահարված հատվածները ստանում են սպիտակավուն երանգ եւ սովորաբար ունեն կտրուկ արտահայտված եզրեր:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում