«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Զարմանք: Մեզ զարմացրեց նաեւ Իսրայելի իշխանությունների լկտիության աստիճանը

Զարմանք

Ինչպես միշտ մեզ նորից զարմացրեց Նիկոլը։ Գտնելով ցնցուղակախիչային խախտումներ դպրոցներում  ու պաշտոնանկ անելով տարբեր  պաշտոնյաների  նա, չգիտես ինչու,  ոչ մի թթու խոսք չասեց  իր  կրթության նախարարին։ Զարմանալի է, մի՞թե ԿԳՄՍ նախարարը այդքան զորեղ է, որ նրանից վախենում  է անգամ Նիկոլը։

Մեզ զարմացրեց նաեւ Իսրայելի իշխանությունների լկտիության աստիճանը։ ՀՀ-ում Իսրայելի դեսպանը  Թվիթերում ն դատապարտել է Հայաստանում  Գարեգին նժդեհի հերոսացումը  եւ ՀՀ իշխանություններից պահանջել է <<հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել>>։ Այդ ինչքա՞ն է լկտիացել Իսրայելը, որ Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանությունը իրականացնելուն զուգահեռ դեռ մի բան էլ ցուցումներ է տալիս  Նիկոլին  եւ խառնվում Հայաստանի գործերին։ Այստեղ զարմանալի է նաեւ , թե ինչքան նվաստացուցիչ է Նիկոլի վիճակը , որ այդ կապակցությամբ անգամ  նոտայով հանդես չեկավ։ Չէ՞ որ ցանկացած այլ երկրում դեսպանի նման պահվածքը  կենթադրեր նրա վռնդումը այդ երկրից։

Մեզ զարմացրեցին նաեւ Վրաստանի իշխանությունները։ Փոխանակ ուրախ եւ երջանիկ լինեն, որ  տասնյակ-հազարավոր հայեր  որոշել են  Ամանորը  նշեն Վրաստանում եւ թողնեն այնտեղ տասնյակ-միլիոնավոր դոլարներ, Վրաստանի իշխանությունները  բազմապիսի խոչընդոտներ են առաջացրել հայ զբոսաշրջիկների առջեւ, որոնց մի մասը ստիպված էր Ամանորը դիմավորել Վրաստանի մաքսատանը։ Այդ կապակցությամբ զարմացնում  են մեզ նաեւ  ՀՀ իշխանությունները, որոնք ոչ միայն նախապես չփորձեցին  դյուրացնել ՀՀ քաղաքացիների  կողմից հայ-վրացական սահմանի անցումը, այլ անգամ  այդ խայտառակությունից հետո  ծպտուն անգամ չհանեցին  վրացիների պահվածքի վերաբերյալ։ Կարծես թե Նիկոլի հռչակած «հպարտ արտաքին քաղաքականությունը»  հասել է իր  վերջնական ճգնաժամին։

Վրաստանի սահմանը անցնելիս մեզ զարմացրեց նաեւ  մեր ժողովուրդը, որը  վրացական  մաքսատունը գրոհելուց` Ամանորը  երջանիկ  ուրախության մեջ  անցկացնելու  մոլուցքի մեջ  հրում էին միմյանց, գետնին գցում կանանց եւ չէր գտնվում  մեկը, որպեսզի օգնի նրանց բարձրանլու։ Հերթ հասկացողությունը ընդհանրապես գոյություն չուներ։ Եվ այդ տխուր պատկերի վրա  զարմանում  ես, երբ  օտար ազգերը ճգնաժամանյին իրավիճակում դառնում են էլ ավելի կարգապահ ու կենտրոնացած։ Այսպես, օրինակ՝  վթարված ճապոնական ինքնաթիռից  մի քանի տասնյակ ուղեւորներ պահպանելով կարգ ու կանոնը եւ հերթը 90 վայրկյանում դուրս եկան եւ բոլորը  մնացին ողջ ու առողջ։ Սարսափով պատկերացնում ես, թե  Աստված չտա, որ դա լիներ  հայկական ինքնաթիռ...

Մեզ զարմացրեց նաեւ  Լատվիայի  պատգամավոր ու քաղաքական գործիչ  Վալդեմար Բուրգիսը, որը  կոչով դիմեց  Լատվիայի  ազգությամբ ռուս  բնակիչներին, խորհուրդ տալով  որ վերջիններս փոխեն ռուսական ազգաքնունները լատվիականով։ Նա հիմնավորեց իր կոչը նրանով , որպեսզի <թոռները չտուժեն> եւ առաջարկեց դա անել հիմա ու հանգիստ ապրել։ Ըստ էության, սա ոչ այլ ինչ է, քան դասական նացիզմի դրսեւորում եվրամիության անդամ երկրում։ Սակայն վերոհիշյալ գործչին ոչ մի տուգանք չեղավ, անգամ հասարակական պարսավանք։ Այլ բան է, եթե հանկարծ Եվրամիության որեւէ երկրում  որեւէ մի տղամարդ կոմպլիմենտ անի որեւէ կնոջ։ Այդ դեպքում եվրոպական ողջ «դեմոկրատիան»  ոտքի  է կանգնում եւ պաշտպանում  կանանց իրավունքները տղամարդկանց <ոտնձգություններից>, ինչպես եղավ Ֆրանսիայում հայտնի դերասան Ժերար Դեպարդեյի հետ։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան