«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մեզ շարունակում է զարմացնել Արացխի Ազգային ժողովը: Այն այդպես էլ պաշտոնապես չհավաքվեց եւ մինչեւ հունվարի 1-ը չչեղարկեց  Արցախի նախագահ Շահրամանյանի հայտնի խայտառակ հրամանագիրը` հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին: Զարմանալի է, մի՞թե Նիկոլի արգելքը  այդքան սարսափազդու ազդեցություն է ունենում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների վրա, որ նրանք այդպես էլ չկարողացան հավաքել մեծամասնություն ու հայտարարել, որ  Շահրամանյանի  հրամանագիրը ապօրինի  ու առոչինչ է:

Այս կապակցությամբ  մեզ զարմացրեց նաեւ ՀՀ  ներկայիս խայտառակ  Ազգային,  իսկ ավելի ճիշտ, Հակազգային ժողովի ամենազարմանալի պատգամավոր  Հովիկ Աղազարյանը: «Ես Արցախի վերադարձը այլեւս իրատեսական չեմ համարում», - ահա այսպիսի հանճարեղ միտք երկնեց նրա գլուխը: Եվ դա ասում է մարդ, որը որ պարտավոր էր թույլ չտալ, որպեսզի Արցախը բռնազավթվի ադրբեջաբցիների կողմից եւ այսօր էլ պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի Արցախը վերադարձվի: Զարմանալի է, որ ՔՊ-ականները  ոչ միայն գետինը չեն մտնում իրենց կատարածի համար, այլ մի բան էլ անգամ խղճի խայթ չունեն: Եվ անգամ չեն էլ պատկերացնում, որ իրենց  անմիջական պարտականությունն է Արցախի վերադարձը:

Մեզ շարունակում է զարմացնել,  չգիտես որտեղից,  մեր գլխին ընկած արհավիրքը`  ի դեմս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի: Այս անգամ էլ նա հայտարարեց, որ  «զինանշանը պետք է արտացոլի մեր այսօրվա պետությունը»: Այսինքն, ի՞նչ ի նկատի ունի  Ժաննան, զինանշանը պետք է արտացոլի Արցախի կորո՞ւստը, թուրքերի հետ քիրվայությո՞ւնը, հակաեկեղեցական ու հակաքրիատոնեական  քստմնելի վարքագի՞ծը, անգրագետ  ու անտաշ  պատգամավորներին ու նախարարների՞ն,  ազգային ամոթը ու նվաստացո՞ւմը... Իհարկե, հասկանալի է, որ սույն նախարարուհին  ունի հանձնարարություն թուրքերին շատ ու շատ դուր գալու համար զինանշանից հանել Արարատը: Ընդ որում, նկատենք, որ Խորհրդային Հայաստանի, այսինքն` Մարտիրոս Սարյանի հեղինակած զինանշանում  Արարատը շատ ավելի մեծ ու արտահայտիչ էր : Անկախ (եթե սա է անկախությունը) Հայաստանի  զինանշանի վրա ՀՀՇ-ականների ջանքերով  Արարատը  զգալիորեն փոքրացավ, իսկ այժմ նիկոլականները փորձում են այն ընդհանրապես վերացնեն:

Ի դեպ, զարմանալիորեն պետք է արձանագրել, որ  ոչ միայն զինանշանում Արարատին տրված տեղով ու դիրքով, այլ նաեւ շատ այլ չափանիշներով Խորհրդային Հյաաստանը շատ ավելի ազգային էր ու հայակենտրոն, քան ներկայիս Հայաստան կոչվող պետությունը: Նույն ամանորյա գիշերը կաթողիկոսի ելույթի արգելման առնչությամբ կարելի է հիշել, որ Խորհրդային Հայաստանի  ավանդույթներից էր ամանորյա գիշերը հեռարձակել կաթողիկոսի խոսքը, ընդ որում` առանց որեւէ գրաքննության: Իսկ այօրվա նիկոլական Հայաստանում այն արգելվեց:

Մեզ շարունակում են զարմացնել  մեր ժողովրդի առանձին վերցրած  կերպարներ, որոնք  այդպես էլ չեն հասկանում, որ կաթողիկոսի անձը, ավելի ճիշտ` անձնական հատկանիշները,  ներկայումս տեղի ունեցող հակաեկեղեցական  հետապնդումների ալիքի առումով որեւէ նշանակություն չունեն: Անձամբ կաթողիկոսին կարելի է համակրել կամ չհամակրել, սակայն այսօր խոսքը  գնում է Հայ Առաքելական եկեղեցու  ապագայի մասին: Եվ տարբեր  բնույթի հակահայեր, հակաքրիստոնեաներ ու սատանայապաշտներ  այսօր կազմել են ճակատ  հենց Հայ Առաքելական եկեղեցին ոչնչացնելու նապատակով: Ու մնում է միայն զարմանալ ու զարմանալ մեր  որոշ  հայրենակիցների մանրախնդիր  ու  անհեռատես մտածելակերպի վրա, որոնք  դամ քաշելով  վերոհիշյալ հակահայկական  դաշինքի գործողություններին  փորձում են վերացնել մեր ազգային  ինքնության վերջին  պատվարը:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան