Արեմն Գրիգորյանը սկսում է խաղալ սպիտակներով

Վերլուծություն

Կարծես թե ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախաձեռնությունը սկսում է վերցնել իր ձեռքը: Եթե Նիկոլին դեռ համարենք «սպիտակ», ապա Արմեն Գրիգորյանը սկսեց խաղալ «սպիտակներով» եւ կատարեց քայլ E2-E4:

Օրերս Արմեն Գրիգորյանը հարցազրույց տվեց  Պետրոս Ղազարյանին Հանրային հեռուստատեսությունում: Հարցը վերաբերում էր հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին եւ, ընդհրաապես, Հայաստանի արտաքին քաղաքական փոխհարաբերություններին: ԱԽՔ-ի կողմից ներկայացրած  մտքերը  առանձին վերլուծությաn  առարկա են: Այստեղ հետաքրքիրը այն է, որ Արմեն Գրիգորյանը հանդես էր գալիս որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների  եւ, ընդհանրարապես, Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետ: Հայտնի է, որ այդ գործառույթը պատկանում է միմիայն ՀՀ վարչապետին: Սակայն,  չգիտես ինչ հիմնավորմամբ  երրորդական  կարգի պաշտոն զբաղեցնող Արմեն Գրիգորյանը  Հայաստանի արտաքին քաղաքականության մասին խոսելիս անընդհատ ասում է «մենք»,  ու անգամ չի էլ նշում, թե այդ «մենք»-ի մեջ  ովքեր են տեղավորվում: Պետք է ենթադրել, որ այդպիսի ինքնավստահությամբ  եւ  բառապաշարով  օժտված պաշտոնյան  առնվազն  ունի մեծ ազդեցություն արտաքին քաղաքականության վրա, իսկ գուցե եւ  այդ ազդեցությունը վճռական է:  Փաստենք, որ ավելի քան 21 րոպե տված հարցազրույցում  ներկայացնելով  Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ փոխհարաբերություններում Արմեն Գրիգորյանը ոչ մի անգամ հղում չկատարեց իր վերադասի` ՀՀ վարչապետի ուղղությամբ: Դրա փոխարեն նա հանդես էր գալիս որպես այդ հարցերում թիվ 1 պաշտոնյա:

Եվ այստեղ  ուրվագծվում է այն բանաձեւը, ըստ որի` այսօր Նիկոլի հիմնական  հակառակորդը ոչ թե պաշտոնական ըննդիմադիր Ռոբերտ Քոչարյանն է եւ իր  «Հայաստան» դաշինքով, այլ հենց իշխանության մեջ  թունդ սորոսական թեւը, որի առաջնորդն ու ղեկավարն է Արմեն Գրիգորյանը: Թունդ սորոսականները  ի տարբերություն  բալանսավորված  նիկոլական-սորոսականների, տանում են ամենածայրահեղական հակառուսական գիծը: Եթե Նիկոլը  դեռ փորձում է խաղալ երկու լարի վրա եւ Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ զուգահեռ դեռ գնում է Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ եւ ժամանակ առ ժամանակ  ռուսների  ուղղությամբ կատարում է որոշ քայլեր (ինչպես, օրինակ` ատոմակայանի հարցում նա չկատարեց Արեւմուտքի պահանջը, ու պայմանագիր կնքեց ռուսների հետ, ինչից ակնհայտորեն օգտվեց հայ ժողովուրդը), ապա թունդ սորոսականները վարում են մոտավորաես այնպիսի գիծ, ինչպիսին ժամանակին վարում էր Սահակաշվիլին: Ընդ որում, Նիկոլի արեւմտյան շեֆերը թունդ սորոսականներին օգտագործում են Նիկոլի դեմ` հենց որ վերջինս սկսում է վերհիշել  ռուսների հետ հարաբերությունների մասին: Այսպիսով ունենք այն, ինչ ունենք: Արմեն Գրիգորյանը ամբողջությամբ ցույց տվեց, թե ով է իրականում որոշում  Հայաստանի արտաքին քաղաքականությունը:

ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՆԵՐԸ ԵՎ ԱՅԼՈՔ

Թվում էր, որ Արմեն Գրիգորյանի այդպիսի  առհամարական պահվածքը Նիկոլի հանդեպ  պետք է, որ հետեւանքներ ունենար: Սակայն  Արմեն Գրիգորյանը լինելով  թունդ սորոսականների թեւի առաջնորդ  ունի ամերիկացիների  անմիջական եւ ամբողջական պաշտպանությունը: Հետեւաբար նա Նիկոլի համար անձեռնմխելի է:

Նույնքան անձեռնմխելի է Ժաննա Անդերասյանը, որը զբաղացնում է հայ ժողովրդին  հոգեւոր գլխատման կարեւորագույն գործընթացի ղեկավարի դիրքը: Հատկանշական է, որ Նիկոլի  ցնցուղային ու կախիչային շոուի ժամանակ  Ժաննա Անդրեասյանը Նիկոլի հանդեպ բավականին ցուցադրական  առհամարանք դրսեւորեց երբ Նիկոլը նրան  մեկնեց ցնցուղը, իսկ Ժաննան հրաժարվեց այն վերցնել: Ավելին, Ժաննան հրաժարվեց անգամ կատարել Նիկոլի հանձնարարականը «դուշի» գինը շուկայում ճշտելու վերաբերյալ, պաշտոնապես հայտարարելով, որ դա իր նախարարության  գործառույթը չէ: «Ասվալտին փռող» եւ անձեռոցիկի վրա պաշտոնանկության հրամանագիր շարադրող Նիկոլը պետք է, որ դրանից հետո  րոպեներ անց Ժաննային ազատեր ԿԳՄՍ նախարարի պաշտոնից: Բայց ոչ, Նիկոլը դա էլ կուլ տվեց: Այստեղից եւս եզրակացություն, որ Ժաննա Անդերասյանը նույնպես  անձեռնմխելիների շարքում է եւ նույնպես ունի  արեւմտյան  երկաթյա հովանոցը:

Դրա փոխարեն զգալով, որ թունդ սորոսականների թեւը գնալով թափ է հավաքում Նիկոլը խստացնում է կարգապահությունը իր` ՔՊ-ական թիմում: Նա հասկանում է, որ ազգային ժողովի ընտրություններում իր հիմնական մրցակիցը լինելու է որ թե Ռոբերտ Քոչարյանը,  այլ Արմեն Գրիգորյանի թիմը: Եվ, եթե ամերիկացիների պնդմամբ  ՔՊ-ի ցուցակով, թե առանձին ուղղություններով «թունդերը»  ստանան ապագա ԱԺ-ում մեծամասնություն, ապա Նիկոլը կկորցնի իր ինքնուրույնության վերջին նշույլները: Դրան կհետեւի, որ Նիկոլի վրա կկախվեն նորանոր դավաճանական հանցանքներ եւ, ի վերջո, նրան կդարձնեն քավության նոխազ: Թե´ թունդ սորոսականները եւ թե´ ընդդիմադիրները չեն ցանկանում «մխտռվել» ներկայիս կեղտոտ քաղաքական  իրավիճակում, որտեղ Նիկոլի պատճառով հայտնվել է Հայաստանը: Եվ, բնականաբար, բոլոր մինչ այսօր եղած եւ դեռ ապագայում սպավելիք կորուստները եւ անհաջողությունները կկախեն Նիկոլի վզից, իսկ թե առաջինները եւ թե երկրորդները Նիկոլին փուռը տալուց հետո  սպիտակ ձեռնոցներով  կփորձեն վերցնել իշխանությունը: Այս, Նիկոլի համար տխուր, հեռանկարը  իրեն, բնականաբար, չի բավարարում եւ մոտակա արտահերթ ընտրությունները նրան պետք են  ներքաղաքական ասպարեզում ամրապնդվելու համար: Մի կողմից դա նշանակում է թույլ չտալ, որպեսզի թունդ սորոսականները  ունենան ԱԺ-ում ազդեցիկ թիմ,  մյուս կողմից, իհարկե, նա կսկսի թեթեւացնել Քոչարյանի  ներկայությունը ԱԺ-ում: Նրանց փոխարեն նա կբերի իրեն նվիրված ՔՊ-ականներ եւ իրեն նվիրված «ընդդիմադիրներ»:

Այս ֆոնի վրա ընդդիմության համառ լռությունը ստանում է արդեն ավելի քան տարօրինակ բնույթ: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դադարեցնում են բոլոր տեսակի հետապնդումները, սակայն  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հանդեպ հաշվեհարդարը շարունակվում է: Ընդ որում, եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դրված էր  Նիկոլի  ու Լեւոնի համար «սուրբ» մարտի 1-ի գործը, ապա Արմեն Աշոտյանը մեղադրվում է ինչ-ինչ տնտեսական չարաշահումների մեջ: Եվ պարզվում է այդ  ինչ-ինչ չարաշահումները  շատ ավելի վտանգավոր են Նիկոլի համար, քան Քոչարյանի  մարտի 1-ը, քանի որ Քոչարյանը վաղուց ազատության մեջ է եւ նրա հետ բոլոր հաշիվները փակված են այլեւս, իսկ Աշոտյանի կալանքը կրկին երկարաձգեցին 3 ամսով: Ընդ որում, Արմեն Աշոտյանին որպես թալանչի կամ կաշառակեր Հայաստանում հաստատ  ոչ ոք չի վերաբերվում: Եթե Արմեն Աշոտյանի հանդեպ ինչ-ինչ շրջանակներում  կա հակակրանք, ապա միմիայն  նրա քաղաքական հայտարարությունների առնչությամբ: Այսպիսով պարզ է, որ  Արմեն Աշոտյանը շարունակում է մնալ բանտում հենց իր քաղաքական դիրքորոշման պատճառով եւ Նիկոլի ինչ-ինչ քաղաքական հաշվարքների պատճառով:

Այստեղ, իհարկե, պետք է նաեւ հիշել գեներալ Խաչատուրովի հանդեպ նոր սկսվող  հետապնդումների ալիքի մասին: Հավանաբար Խաչատուրովը միակ գեներալն է, որի ատամները Նիկոլը դեռ չի հաշվել:

Եվ վերջապես, Նիկոլի ներքաղաքական ինքնահաստատման շրջանակում պետք է դիտարկել այն ծայրահեղ զզվելի հիստերիան, որը բարձացվել է սոցիալական ցանցերում կաթողիկոսի դեմ: Այստեղ Նիկոլի եւ թունդ սորոսականների շահերը ամբողոջությամբ համընկնում են: Այդ իսկ պատճռաով նրանք հանձնարարել են իրենց կիբերջոկատներին  սոցիալական ցանցերում վարել  կաթողիկոսի դեմ լայնածավալ պատերազմ: Ակնհայտ է, որ այս ամենի թիկունքում կանգնած է արեւմտյան հատուկ ծառայությունները: Ներկայիս ավանադապահ  ու  համեմատաբար ռուսամետ կաթողիկոսի փոխարեն  արեւմտյան  ստարտեգները  երազում են բերել  մեկին, որը ինչպես, օրինակ` Հռոմի պապը կարտոնի միասեռականներին  եւ կսկսի ոչնչացնել քրիստոնեական բարոյական համակարգը: Միաժամանակ ամբողջությամբ կթեքվի դեպի Արեւմուտք: Նույն սխեման գործադրեցին Ուկրինայում, վերցնելով այդ ժողովրդի  հոգեւոր առաջնորդությունը  իրենց ձեռքի մեջ, Արեւմուտքը հասավ նրան, որ ոչ միայն կրոնափոխ արեց ուկրաինացիների մեծ մասին, այլ նույնիսկ որոշեց, որ այսուհետ ուկրաինացիները պետք է Սուրբ ծնունդը տոնեն ոչ թե ուղղափառ, այլ կաթոլիկ եկեղեցու կանոններով: Եվ բանը հասավ նրան, որ թեեւ Սուրբ ծնունդը կրոնական օր է, իսկ եկեղեցին առանձնացված է պետությունից, սակայն Սուրբ ծննդի նշելու օրը սահմանվել է …Ուկրաինայի նախագահի հրամանագրով: Ահա այսպիսի  ծրագրեր կան Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացման ուղղությամբ: Այդ ծրագրերը, իհարկե, թխված են Արեւմուտքում: Սակայն  Նիկոլը դրանց մասնակցում է,  քանի որ եկեղեցու մեջ տեսնում է գաղափարական մրցակից , իսկ թունդ սորոսականները կատարում են Արեւմուտքի հրամանը, որովհետեւ չկատարել չեն կարող եւ սորոսականների համար ցանկացած հոգեւոր արժեք չարիք է եւ վտանգ:

Ա. Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում