Աթոռը շպրտեցին վրաս, գցեցին գետնին եւ մոտ 5 րոպե տևողությամբ գետին ընկած վիճակում ոտքերով ծեծում էին. Բռնության ենթարկված 27-ամյա բժիշկը մանրամասներ է ներկայացնում

Առողջապահական

Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին: Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բժշկին ու բուժանձնակազմին, այլև ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ:

Նմանօրինակ դատապարտելի արարքներից մեկը արձանագրվել էր հունվարի 13-ին, երբ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41-ամյա բնակիչը կանչ էր իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ Րոպեներ անց Շտապ օգնության մեքենան նշված հասցեում էր, պացիենտը բժշկից պահանջել էր ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել էր ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։ Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով, որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։ Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։ 

«Իրավունքին» բացառիկ հնարավորություն է ընձեռնվել զրուցելու քաղաքացու կողմից բռնության ենթարկված 27-ամյա բժշկի հետ, ում անունը եւ անձնական տվյալներ հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Եվ ահա բժիշկը մինչ բուն բռնությանը անդրադառնալը նախ պատմեց.

-Հունվարի 13-ին առավոտյան ժամը 9-05 կանչ է գրանցվել, րոպեների ընթացքում արդեն իսկ եղել ենք նշված կանչի վայրում: Հիվանդը մեզ քաջ ծանոթ էր, քանի որ վերջին երեք ամսվա ընթացքում հաճախակի էինք այդ տուն կանչով այցելում նույն հիվանդի համար, նույն խնդրով: Հիվանդը տառապում է թոքի քաղցկեղով, ստանում է պալիատիվ բուժում տանը: Օրվա ընթացքում 3-ից 5 անգամ կանչ են տալիս, ինքս  առաջին անգամը չէ, որ  այցով նշված հասցեում եմ եղել: Տվյալ օրը, հավանաբար հիվանդի մայրն էր(-տարիքով կին էր չգիտեմ.) այսպես ասած, պահանջեց, որ հիվանդին պետք է ներարկենք «Տրամադոլ» դեղամիջոց, որը թմրամիջոց պարունակող հսկվող դեղորայքի շարքից է: Ասեց պիտի ներկարկեք, որովհետեւ, ըստ տվյալ տիկնոջ, իրենք խորհրդակցել են իրենց բժշկի հետ, ով ասել է, որ Շտապ օգնություն կանչեն, որպեսզի ներարկեն «Տրամադոլ» դեղամիջոց: Ինքս հիվանդին զննելուց հետո որոշում եմ կայացրել, որ «Տրամադոլ» դեղամիջոցի կարիքը չկա, որովհետեւ հիվանդը ադեկտվատ էր, շոկային ցավերի մեջ չէր, այսինքն տվյալ պահին նրան նման ցավազրկողով ցավազրկելու կարիք չկար:

-Ի՞նչ կատարվեց հրաժարվելուց հետո:

-Նրանք շարունակեցին իրենց պահանջը, բնականաբար, ես հաշվի առնելով հիվանդի տվյալ պահի վիճակը, բուժքրոջը ասացի, որ համարժեք դեղորայք ներարկեն, բայց ոչ «Տրամադոլ» դեղամիջոց, այլ «Կենտոնալ», «Անալգին» եւ «Դիմեդրոլ», որոնք համակցված էֆեկտով բավական ուժեղ ցավազրկող են: Հիվանդը ագրեսիվացավ, անձնական վիրավորանքներ հնչեցրեց, սկսեց քացով խփել, աթոռ շպրտել դեպի ինձ: Հորդորեցի վարքը փոխել, բայց ագրեսիան ոչ միայն չփոխվեց, այլ նրան միացան երկու որդիները եւ երեքով սկսեցին ծեծել: Գցել են գետնին եւ մոտ հինգ րոպե տեւողությամբ գետին ընկած վիճակում ոտքերով ծեծում էին` գերազանցապես դեմքիս խփելով: Այդ ընթացքում բուժքույրը հասցրել է ահազանգել ոստիկանություն եւ մեր վերադասին: Իսկ բուն ծեծին վերջ է դրել մայրը, պառկելով արյունլվիկ եղած դեմքիս վրա, հորդորելով, որ ավարտեն, որ հանկարծ նրանց տանը բժշկի սպանություն չարձանագրվի: Վեր եմ կացել տեղիցս եւ դուրս եկել, ոստիկանները ինձ արդեն հիվանդանոցում են այցելել: Գիտեմ, որ երկու որդիներին ձերբակալել էին: Կա հարուցված քր. գործ` թեթեւ մարմնական վնասծքի հատկանիշներով, իսկ ձերբակալվածները ազատվել են, հաշվի առնելով, որ թեթեւ մարմնական վնասվածք է:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում