«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շնորհակալ ենք, սիրելի՛ հայուհի, այդքան մերը լինելու համար. Սիլվա Կապուտիկյանը կդառնար 105 տարեկան

Մշակութային

Հայ դարավոր գրականությանը նոր գույն ու վառք, նոր գոհարներ նվիրած շողշողուն անուն է Սիլվա Կապուտիկյանը: Պատահական չէ, որ ժողովուրդն ինքնաբուխ ձեւով նրան կոչել է ամենայն հայոց  բանաստեղծուհի եւ այսօր էլ՝ հունվարի 20-ին, եկել էր հարգանքի տուրք մատուցելու շիրիմի մոտ, մեծարելու նրա hիշատակը:

Բանաստեղծուհու ծննդյան 105-ամյակի առիթով Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ու նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ աղոթքի եւ խնկարկման արարողություն:

Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, գրողներ եւ բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներ:

Հիշատակի խոսք ասացին Սյուզաննա Խոջամիրյանը, Արմենուհի Դեմիրճյանը, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, «Սիլվա Կապուտիկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Թաթուլ Մանասերյանը եւ այլք: Տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը նախարար Ժաննա Անդրեասյանին նվիրեց օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո տպագրված «Էջեր փակ գզրոցներից» ստվար հատորը՝ ասելով, որ երկրորդ վերահրատարակության անհրաժեշտությունը խիստ մեծ էր, քանի որ Կապուտիկյանի այս գիրքը մեծ պահանջարկ ունի հանրության մեջ:

Օրվա հաջորդ արարը շարունակվեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում՝ հուշ-ցերեկույթի ձեւով: Արմենուհի Դեմիրճյանը եւ թանգարանի աշխատակից Սեյրանուհի Գեղամյանը ներկայացրին «Էջեր փակ գզրոցներից» գիրքը՝ շեշտելով, որ բանաստեղծուհին այստեղ է զետեղել երկար տարիներ փակի տակ պահած քննադատական ելույթները, իր կյանքի առավել դրամատիկ պահերը եւ հատկապես Արցախյան շարժմանն ու ազատամարտին նվիրված դրվագները:

Ջերմ խոսք ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը՝ շեշտելով բանաստեղծուհու՝ սփյուռքում ունեցած ազգափրկիչ դերը, ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր դերասաններ Գրետա Մեջլումյանը եւ Սամվել Բաղինյանը՝ հուզիչ կտորներ կարդալով գրքից եւ հնչեցնելով սիրված բանաստեղծություններ:

Ներկաներն անդրադարձան մեր ժամանակների մեծագույն բանաստեղծուհու գրական-հասարակական գործունեությանը, նրա բերած նորություններին: ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը մասնավորապես ասաց. «Սիլվա Կապուտիկյանն իր ապրած կյանքով փաստեց հայ մտավորականի վեհության, ազնիվ ապրելու, ազգին ու գրողի առաքելությանը հավատարմորեն ծառայելու բարձրագույն իմաստը։ Բանաստեղծուհին դեռեւս 20 տարեկան էր, սակայն գրական շռնդալից մուտքով արժանացավ գրասերների հիացմունքին: Սիլվա Կապուտիկյանը մշտապես ապրեց իր ժողովրդի ցավերով ու մտահոգություններով… Շնորհակալ ենք, սիրելի՛ հայուհի, այդքան մերը լինելու համար»։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան