«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աննախադեպ իրավիճակ` ո՞ւմ է պաշտպանելու հայտնի փաստաբանը` Վարդան Ղուկասյանին, թե՞ Արտակ Գալստյանին. նոր իրավական մշակույթ է ձեւավորվում

Հանդիպում

«Հանրային Ձայն» կուսակցության արդեն նախկին պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն իր հրավիրած համաժողովի ժամանակ հայտարարեց «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ) անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: Ըստ էության, վերջնականապես այրվեցին քաղաքական կամուրջները նրա եւ «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի միջեւ: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով ինչպես Վ. Ղուկասյանի, այնպես էլ Ա. Գալստյանի պաշտպանն է:

— Արդեն իրողություն է Վարդան Ղուկասյան եւ Արտակ Գալստյան քաղաքական տանդեմի փլուզումը: Այսօր Դուք ներկայացնում եք ե՛ւ Վարդան Ղուկասյանի, ե՛ւ Արտակ Գալստյանի շահերի պաշտպանությունը: Արդյոք շահերի բախում չկա այստեղ` պաշտպանելով նրանց համատեղ:

— Այո՛, արձանագրված փաստ է, որ քաղաքական հարթակում կողմերն ունեն  շահերի բախում, սակայն իրավական հարթակում այն բացակայում է: Ինչ խոսք, որպես իրավապաշտպան ինձ համար բարդ, ինչ-որ տեղ նաեւ ռիսկային է իրավաբանական օգնություն ցույց տալ անձանց, ովքեր քաղաքական հարթակում, մեղմ ասած, ունեն հակասություններ: Բայց կողմերը ցանկանում են, որպեսզի շարունակեմ իրավաբանական օգնություն մատուցելը:

— Սա, իհարկե, խոսում է Ձեր մարդկային եւ մասնագիտական բարձր որակների մասին: Համաձայնեք, որ եզակի դեպք է մեր փաստաբանների պատմության մեջ, երբ միմյանց անողոք քննադատող հանրությանը հայտնի անձինք զգում են նույն փաստաբանի մասնագիտական կարիքը: Ավելին` չեն կասկածում, որ կարող եք մեկի կամ մյուսի մասով կողմնապահություն անել կամ կատարել գործողություններ, որով կվնասեք կա՛մ Ղուկասյանին, կա՛մ Գալստյանին:

— Ինչ խոսք, համարում եմ ձեռքբերում եւ ինձ լավ եմ զգում, որ փաստաբանի վստահության քվեն` կրեդոն, բավականին բարձր է եւ գնահատվում է: Բազմիցս եմ հայտարարել, որ այս գործով զուտ քրեական հարթակով առաջադրված մեղադրանքները հեռանկար չունեն: Ավելին` այս գործով եւս ցանկանում եմ շարունակել ձեւավորել մշակույթ` բացառապես իրավական դաշտում լուծելի դարձնել իրավական խնդիրները, չխառնել քաղաքականությունն արդարադատության հետ: Եթե հասարակությունը դեմքերին ու դեպքերին նայելու է օրվա հրամայականով պայմանավորված, թե պայմանականորեն «սա լավն է, պաշտպանի՛ր», «սա լավը չէ, մի՛ պաշտպանիր», ապա ունենալու ենք ոչ թե կայացած արդարադատություն, այլ` ընտրովի արդարադատություն: Մինչդեռ փաստեմ, որ պետությունը հզոր եւ կայացած է իր ինստիտուտներով եւ ունի պոզիտիվ պարտավորություն` ավելորդ խնդիրներով չթուլացնիել դրանք, առավել եւս` ինչը վերաբերում է արդարադատությանը: Այնպես որ, միգուցե ինչ-որ ժամանակ իրավապաշտպաններով որոշ գիտական զեկույցներ պատրաստենք եւ մատուցենք ուսումնական հաստատություններին, թե ինչպես չի կարելի իրականանցնել արդարադատությունը, որովհետեւ այն, ինչ այսօր բազմիցս իրավապաշտպաններն արձանագրում են, ընտրովի, փողոցային արդարադատության հետ է կապված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան