Ինչպես են նշելու Պարույր Սեւակի 100-ամյակը

Մշակութային

Այսօր լրացավ մեծանուն բանաստեղծ Պարույր Սեւակի 100-ամյակը: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է Պարույր Սեւակի թոռան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ, «Պարույր Սեւակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Ղազարյան, տարվա ընթացքում ինչպե՞ս եք պատրաստվում նշել Սեւակի 100-ամյակը:

— Պարույր Սեւակի տուն-թանգարանն ամբողջ տարվա համար հոբելյանական ծրագիր է մշակել: Կլինեն տարբեր միջոցառումներ Երեւանում, ՀՀ տարբեր մարզերում: Նաեւ նախնական պայմանավորվածություններ կան Սփյուռքում միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ: Սակայն, կոնկրետ տարվա ծրագրի մասին դեռ, ցավոք, շատ բան չեմ կարող ասել, որովհետեւ ԿԳՄՍ նախարարության ներքո հանձնաժողով է ստեղծվել, որի առաջին նիստը հունվարի 22-ին էր նշանակված: ԿԳՄՍ նախարարությունը նաեւ բաց մրցույթ է հայտարարել, որպեսզի բոլոր ցանկացողներն իրենց առաջարկները ներկայացնեն՝ հոբելյանական տարին անցկացնելու համար: Այդ հանձնաժողովը դեռ պետք է քննի բոլոր հայտերը: Կարծում եմ՝ այդ ամենը պատրաստ կլինի մոտավորապես փետրվարի վերջին, եւ այդ ժամանակ էլ արդեն ամբողջ տարվա մասին կկարողանանք խոսել: Իսկ կոնկրետ հունվարի 24-ի առթիվ թանգարանում մեծ միջոցառում է լինելու: Ելույթ են ունենալու «Կադանս» անսամբլը, Գոռ Սուջյանը, Համազգային թատրոնի դերասանները փոքրիկ բեմականացմամբ հանդես կգան: Նույն օրվա երեկոյան արդեն Երեւանում` Համազգային թատրոնում կլինի ներկայացում` «Մարդը ափի մեջ» վերնագրով, որի ռեժիսորը Նարինե Գրիգորյանն է: Այս ընթացքում էլի մի խոշոր միջոցառում տեղի ունեցավ: Լույս տեսավ Պարույր Սեւակի «100 բանաստեղծություն» գիրքը, որտեղ ամփոփված են 100 լավագույն բանաստեղծությունները, ինչպես նաեւ «Անցյալը ներկայացրած» ինքնակենսագրությունն ու կյանքի վերջին հարցազրույցներից մեկը:

— Համացանցը ողողված է Սեւակի ստեղծագործություններով: Նոր սերունդը եւս սիրում է Սեւակին: Ըստ Ձեզ, ո՞րն է Սեւակ ֆենոմենի գաղտնիքը:

— Ըստ իս, Սեւակի «ֆենոմենը» կամ «գաղտնիքը» ամենից առաջ անկեղծ լինելու մեջ է: Անկեղծ խոսքը երբեք չի հնանում, երբեք չի մաշվում: Մարդը բոլոր ժամանակներում էլ նույն խնդիրներն ունի՝ սեր, դավաճանություն, հավատարմություն, ընկերություն, հայրենիք… Այս հարցադրումները մինչ օրս արդիական են ու կլինեն արդիական միշտ: Սա այն է, ինչ անվանում ենք մեծ գրականություն:

— Անդրադառնանք Սեւակի սիրային պոեզիային. այսօր երիտասարդները, երբ սիրահարված, դավաճանված կամ հոգեպես կոտրված են, շատ են Սեւակ կարդում, բանաստեղծությունից տողեր մեջբերում…

-  Սեւակի սիրային պոեզիայի ողջ ստեղծագործությունը, բացառությամբ մեկ-երկու գործերի, ոչ անձնավորված է: Եվ սիրային պոեզիայի դեպքում հաջողության «գաղտնիքը» հենց ոչ անձնավորված լինելու մեջ է: Այսինքն՝ երբ մենք կարդում ենք Սեւակի սիրային բանաստեղծությունները, սիրո օբյեկտին հստակ չենք ճանաչում, եւ սա նպաստում է նրան, որ ընթերցողը այդ սիրո զգացմունքներն իրեն է վերագրում եւ քնարական հերոսի մեջ տեսնում է ինքն իրեն: Դրա համար էլ Սեւակի սիրային պոեզիան նույնպես մնում է շատ արդիական:

— Սեւակը մեծ սեր ուներ նաեւ բնության հանդեպ: Մոտավորապես որքա՞ն ծառ կա` Սեւակի ձեռքով տնկված նրա այգում:

Մոտ 130 ծառ կա այգում. մեծ մասը՝ խնձորենիներ, ընկուզենիներ, տանձենիներ, ծիրանենիներ: Եվ այդ բոլորը Սեւակն ինքն է իր ձեռքով է տնկել, մշակել: Այգու կենտրոնում գտնվում է Սեւակի առանձնատունը: Սովետական Միության տարիներին բավականին դժվար էր նման բան իրականացնել: Առանձնատան շինարարությունը մոտ 10-ը տարի է տեւել, քանի որ այն ժամանակ, նույնիսկ եթե ֆինանսական հարցը մի կողմ դնենք (թեեւ այնպես չէ, որ Սեւակի ֆինանսական վիճակը շատ լավ է եղել), սակայն շինանյութերի «դեֆիցիտ» մշտապես եղել է: Մինչեւ 1960-ական թվականները այդտեղ անապատ է եղել: Սեւակն ինքն է մշակել եւ դարձրել այգի: Եվ ես միշտ էլ ասում եմ, որ այգին էլ է սեւակյան ստեղծագործություն՝ արդեն ոչ թե գրական, այլ` ֆիզիկական: Այսօր, երբ մարդիկ գալիս տեսնում են այդ դրախտ այգին, հիանում են: Տունն ինքնին իր ճարտարապետությամբ բացարձակ նման չէ այդ տարիներին Սովետական Հայաստանում կառուցվող տների ճարտարապետությանը: Եվ մեր այցելուների զմայլանքին է արժանանում, որովհետեւ իսկապես շատ գեղեցիկ է:

— Պարոն Ղազարյան, լինել Պարույր Սեւակի թոռը՝ Ձեզ վրա ի՞նչ ազդեցություն է ունեցել:

— Առաջին հերթին պարտավորեցնող է: Հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ Սեւակը 7 թոռ ունի, բայց միայն ես եմ գրականագիտական ուղիով շարունակել: Մեր ընտանիքներում՝ թե՛ հորս, թե՛ հորեղբայրներիս կողմից այնպիսի պարտադրանք չի եղել, որ անպայման Սեւակի ուղղությամբ շարունակել: Բայց ես 6-7-րդ դասարանում շատ սիրեցի գրականություն եւ հասկացա, որ իմ կյանքն ուզում եմ կապել գրականության հետ: Տարիների ընթացքում մեծանալով, Երեւանի պետական համալսարան ընդունվելով, սկսելով զբաղվել Սեւակի արխիվով, իսկ հետագայում նաեւ ստանձնելով թանգարանի տնօրենի պաշտոնը՝ պարտավորվածության եւ պատասխանատվության զգացումը Սեւակի հանդեպ տասնապատկեց: Ես փորձում եմ իր անունը հնարավորինս լուսավոր ու բարձր դիրքերի վրա պահել:

— Սեւակն ասում էր. «Մի վախեցեք կեղծի մասին ճիշտ գրելուց, նա դրանից կքչանա», բայց այսօր արդյո՞ք կան կեղծի մասին ճիշտ խոսող գրողներ:

— Հիմա մենք ուրիշ պրոբլեմի հետ ենք բախվում: Այսօր ազատ խոսքի, ազատ ինֆորմացիայի գերհոսք կա: Այնքան շատ են մարդիկ տարբեր բաներ գրում, որ ինձ թվում է՝ ուղղակի ինֆորմացիոն այս հոսքի տակ չենք կարողանում թացը չորից տարբերել, որովհետեւ, ի տարբերություն Սեւակի ժամանակների՝ այսօր արգելված չէ ասել այն, ինչ մտածում ես: Եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներով ֆիզիկապես չես գտնվում Հայաստանում, աշխարհի ցանկացած կետից էլ կարող ես ինչի մասին ասես խոսել, եւ քո խոսքը որոշակի լսարանի հասնի: Ուղղակի այստեղ այլ խնդիր կա. մենք ապրում ենք գերինֆորմացված դարաշրջանում: Պատահական չէ, որ վերջերս «ֆեյք» տերմինն առաջացավ: Ինտերնետը գործիք է, ուղղակի պետք է կարողանալ այդ գործիքից ճիշտ օգտվել:

— Ոչ միայն ազատ խոսքը, այսօր նաեւ Սեւակի իմաստուն խորհուրդներն են շատ կարեւոր: Չէ՞ որ մենք այսօր հենց նման մտածողների կարիքն ունենք:

— Այո՛, Սեւակը գրող-բանաստեղծ լինելուց առաջ՝ մտածող էր: Իսկ մենք այսօր 21-րդ դարում մտածելու խնդիր ունենք: Մարդիկ գնալով քիչ են մտածում: Ոչ միայն հայաստանյան, բոլոր երկրների իշխանությունները ցանկանում են, որ ժողովուրդը քիչ մտածի: Իսկ ժամանակակից տեխնոլոգիաները նպաստում են դրան: Պատահական չէ, որ վերջին տարիներին այդքան պոպուլյար են դարձել «մոտիվացիոն» գրքերը, որոնց մեծ մասը, եթե ընթերցեն (չափազանցված եմ ասում), խոսում են շատ պարզ բաներից՝ պետք է աշխատասեր լինել, ազնիվ, նպատակասլաց: Սրանք պարզ բաներ են, բայց արի ու տես, որ մարդկանց դա պետք է: Պետք է ինչ-որ մեկից դա լսեն եւ, լսելով՝ կատարեն: Փոխարենը` չմտածեն: Ինձ թվում է՝ մեր դարում ամենաշատը պակասում է ինքնուրույն մտածողությունը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում