Մատենադարանին էլ հասանք.Աննա Մայիլյան

Մշակութային

ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բավական թեմաներ են եկել առաջ, որպեսզի պարապ չմնանք և զբաղվենք իարար ուտելով, փոխանակ…..
Նախ ասեմ, որ յուրաքանչյուր սթրեսային թեմա, որ այսօր առաջ է բերվում, ծառայում է մեզ զբաղեցնելու, կարևոր խնդիրներից շեղելու համար։ Ինձ համար բանակաշինությունից, երկրի անվտանգությունը ապահովելուց բացի այլ թեմա գոյություն չունի։
Կոչումներին վերաբերվում եմ անտարբեր։ Արվեստագետ ենք դառնում և ծառայում ենք մեր ընտրած բնագավառին և մեր երկրին ոչ թե այն պատճառով, որ ուզում ենք կոչում ստանալ , այլ որովհետև դա կենսակերպ է և առաքելություն։ Խոսքս վերաբերում է մեր երկրկիրը ներկայացնող և մեր ազգային դրոշը արժանապատիվ կրողների մասին։ Կարելի է, իհարկե, կոչումները հանել, բայց դրանից չի վերանալու մարդկային մեղքերից մեկը` նախանձը։ Հարցն, իհարկե, այդպես չի լուծվելու։ Եվ արդյո՞ք այսօր դա կարևոր հարց է։ Իհարկե` ոչ։
Ինչ վերաբերում է ԱԺ-ի ամբիոնից արտաբերած անհարգալաից վերաբերմունքին մեր մեծերի հասցեին, դա էլ է հատուկ արված։ Իսկ եթե հատուկ չէ, ուրեմն ամոթ է չիմանալ մարդկանց, ովքեր իրենց էությամբ ամբողջովին նվիրվել են հայ ազգային մշակույթին, ում ստեղծագործությունները հնչել և հնչում են աշխարհի տարբեր բեմահարթակներում, ում երգերը դարձել են իսկապես ժողովրդական։ Գեղունի Չտչյանի և Վլադիլեն Բալյանի ստեղծագործություններն այդպիսինն են։ Իսկ եթե իրենց չեք ճանաչում, ուրեմն ամաչեք։ Իսկ ո՞վ է ճանաչում այս կամ այն դեպուտատին, ինչո՞ւ են նրանք դեպուտատ, կամ նախարար, կամ այլ պաշտոնավոր։ Պաշտոնները գալիս և գնում են, իսկ արվեստագետը, կամ հռչակավոր գիտնականն ու մանկավարժը հավերժ են։ Կարծում եմ` սա արվում է հատուկ, որ հիմա էլ մշակույթի զինվորներին նվաստացնեն։ Ախր, էսպես ո՞նց ենք ապրում։
Ինչ վերաբերում է «Գոյ» թատրոնին։ Յուրաքանչյուր ստեղծագործական միավոր ունի իր ձեռագիրը, մթնոլորտը, ներկայանալու իրեն բնորոշ տարածքային տեսակը։ Հնարավոր չէ Օպերայի բեմում ունենալ կամերային համերգներ։ Սունդուկյանի մայր թատրոնի բեմը «Գոյ» թատրոնի ոճին համապատասխան չէ։ Այս ամենը հասկանալու համար պետք է գոնե տեղյակ լինել և ունենալ պրոֆեսիոնալ օգնականներ` խորհուրդներ տալու համար։ Կարծում եմ` հարցը դիտավորյալ է առաջ տրված։ Թատրոնները պետք է այսօր կրթեն ժողովրդին, այլ ոչ թե իրոնց ստեղծագործական թանկ ժամանակը և ուժերը սպառեն անիմաստ քաշքշուկներով։
Մատենադարանին էլ հասանք։ Բրավո։ Իսկ ի՞նչ կասեն Մատենադարանի աշխատակիցները։ Միգուցե որևէ մեկն, ի վերջո, խոսի՞, պարզաբանի՞։ Կամ կոլեկտիվը միահամուռ ելույթ ունենալու բան չունի՞»։

 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում